https://arm.sputniknews.ru/20260319/amnn-teghjak-chi-eghel-israjeli-grvohi-masin-trampy-haravajin-parsi-masin-100018737.html
ԱՄՆ–ն տեղյակ չի եղել Իսրայելի գրոհի մասին. Թրամփը` «Հարավային Պարսի» մասին
ԱՄՆ–ն տեղյակ չի եղել Իսրայելի գրոհի մասին. Թրամփը` «Հարավային Պարսի» մասին
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդը շեշտել է, որ Իսրայելը չի շարունակի հարվածել այդ օբյեկտին։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T10:29+0400
2026-03-19T10:29+0400
2026-03-19T10:40+0400
ամն
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99435775_0:50:1500:894_1920x0_80_0_0_57d8c9dd9945ce14645b0531874fecde.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղյակ չի եղել Իսրայելի կողմից Իրանի «Հարավային Պարս» գազի հանքավայրին հարվածելու ծրագրերի մասին։Նրա խոսքով` Կատարը ևս կապ չի ունեցել այդ գործողության հետ և տեղյակ չի եղել դրա նախապատրաստման մասին։ԱՄՆ առաջնորդը շեշտել է, որ Իսրայելը չի շարունակի հարվածել այդ օբյեկտին։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել` Թեհրանի կողմից պատասխան գործողությունների դեպքում։«Եթե Իրանը Կատարի վրա հարձակվելու անխոհեմ որոշում կայացնի, ԱՄՆ–ն Իսրայելի համաձայնությամբ կամ առանց դրա «Հարավային Պարս» հանքավայրին այնպիսի ուժով կհարվածի, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել», – հայտարարել է Թրամփը։Ավելի վաղ Իրանը զգուշացրել էր Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին հնարավոր հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի օբյեկտների ուղղությամբ ամերիկա–իսրայելական գրոհների։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99435775_84:0:1417:1000_1920x0_80_0_0_360149efd38f36dda29e20aa7e72c695.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն
ԱՄՆ–ն տեղյակ չի եղել Իսրայելի գրոհի մասին. Թրամփը` «Հարավային Պարսի» մասին
10:29 19.03.2026 (Թարմացված է: 10:40 19.03.2026) ԱՄՆ առաջնորդը շեշտել է, որ Իսրայելը չի շարունակի հարվածել այդ օբյեկտին։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղյակ չի եղել Իսրայելի կողմից Իրանի «Հարավային Պարս» գազի հանքավայրին հարվածելու ծրագրերի մասին։
Նրա խոսքով` Կատարը ևս կապ չի ունեցել այդ գործողության հետ և տեղյակ չի եղել դրա նախապատրաստման մասին։
«ԱՄՆ–ն ոչինչ չգիտեր այդ հարձակման մասին, իսկ Կատարը որևէ կերպ առնչություն չի ունեցել», – գրել է Թրամփը «Truth Social» սոցցանցում։
ԱՄՆ առաջնորդը շեշտել է, որ Իսրայելը չի շարունակի հարվածել այդ օբյեկտին։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել` Թեհրանի կողմից պատասխան գործողությունների դեպքում։
«Եթե Իրանը Կատարի վրա հարձակվելու անխոհեմ որոշում կայացնի, ԱՄՆ–ն Իսրայելի համաձայնությամբ կամ առանց դրա «Հարավային Պարս» հանքավայրին այնպիսի ուժով կհարվածի, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել», – հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ Իրանը զգուշացրել էր Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին հնարավոր հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի օբյեկտների ուղղությամբ ամերիկա–իսրայելական գրոհների։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: