https://arm.sputniknews.ru/20260318/pashinjann-anhangstacats-e-arcakhcineri-hh-qaghaqaciutjun-stanalu-catsr-tempervov-99997703.html
Փաշինյանն անհանգստացած է արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու ցածր տեմպերով
Փաշինյանն անհանգստացած է արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու ցածր տեմպերով
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` արցախցիները պետք է տնավորվեն ՀՀ–ում և դադարեն փնտրուքի հոգեբանությամբ ապրել։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T16:12+0400
2026-03-18T16:12+0400
2026-03-18T16:12+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արցախցի
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99455750_0:0:1501:844_1920x0_80_0_0_6d2b42e1f9e88700ea897ab54281b818.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու փոքր ծավալներով։ Նա այդ մասին ասաց «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ։Այս համատեքստում Փաշինյանն անհիմն որակեց շահարկումները, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունն արհեստական խոչընդոտներ է ստեղծում արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում։ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև տեղահանվածների սոցիալական վիճակը կարգավորող նախաձեռնություններին։ Նրա խոսքով՝ 2023 թվականից ի վեր ՀՀ պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Արցախից տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար:«Մենք համոզված ենք, որ գումարի մի մասը հստակ և հասցեական տեղ է հասել: Գուցե այդ հասցեականությունը տեղ-տեղ լինի ոչ ամենաբարձր ճշգրտությամբ, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մեր խոսակցության երկրորդ կեսն ու եզրափակիչ մասը նվիրված լինեն մեր անելիքներին ու ապագային։ Ես տեսա վիճակագրությունը. այս պահի դրությամբ ընդամենը շուրջ 1700 ընտանիք է, որ ծրագրով տուն է ձեռք բերել»,- նշեց վարչապետը:Ըստ նրա՝ այս թիվը մի կողմից ուրախալի է, քանի որ փաստում է գործընթացի առկայությունը, մյուս կողմից՝ առաջացնում է անհանգստություն, քանի որ կա ցանկություն, որ այն ավելի մեծ ծավալներով տեղի ունենա:Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Վերջին տվյալների համաձայն` նրանցից շուրջ 30 000–ն է ՀՀ քաղաքացիություն ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99455750_62:0:1395:1000_1920x0_80_0_0_993b54d6137efaa4b00d0fd0db8b8716.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արցախցի, բռնի տեղահանված
հայաստան, նիկոլ փաշինյան, արցախցի, բռնի տեղահանված
Փաշինյանն անհանգստացած է արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու ցածր տեմպերով
ՀՀ վարչապետի խոսքով` արցախցիները պետք է տնավորվեն ՀՀ–ում և դադարեն փնտրուքի հոգեբանությամբ ապրել։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու փոքր ծավալներով։ Նա այդ մասին ասաց «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ։
Այս համատեքստում Փաշինյանն անհիմն որակեց շահարկումները, թե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունն արհեստական խոչընդոտներ է ստեղծում արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում։
«Մարզային այցերի ժամանակ եղան դեպքեր, երբ կոնկրետ անձինք ասում էին, որ ինչ-որ խնդիրներ կան։ Ենթադրում եմ, որ դրանք փաստաթղթային էին, կամ գուցե կան կառուցակարգային խնդիրներ, որոնք չենք նկատել ու լուծել։ Կարևոր եմ համարում, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին օգնենք դուրս գալ հոգեբանական փնտրտուքի այդ վիճակից։ Ինձ համար ակնհայտ է՝ պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք նրանց ստանալ ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաև տնավորվել Հայաստանում և իրենց ու իրենց ընտանիքների ճակատագիրը կապել ՀՀ-ի հետ»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև տեղահանվածների սոցիալական վիճակը կարգավորող նախաձեռնություններին։ Նրա խոսքով՝ 2023 թվականից ի վեր ՀՀ պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Արցախից տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար:
«Մենք համոզված ենք, որ գումարի մի մասը հստակ և հասցեական տեղ է հասել: Գուցե այդ հասցեականությունը տեղ-տեղ լինի ոչ ամենաբարձր ճշգրտությամբ, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մեր խոսակցության երկրորդ կեսն ու եզրափակիչ մասը նվիրված լինեն մեր անելիքներին ու ապագային։ Ես տեսա վիճակագրությունը. այս պահի դրությամբ ընդամենը շուրջ 1700 ընտանիք է, որ ծրագրով տուն է ձեռք բերել»,- նշեց վարչապետը:
Ըստ նրա՝ այս թիվը մի կողմից ուրախալի է, քանի որ փաստում է գործընթացի առկայությունը, մյուս կողմից՝ առաջացնում է անհանգստություն, քանի որ կա ցանկություն, որ այն ավելի մեծ ծավալներով տեղի ունենա:
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Վերջին տվյալների համաձայն` նրանցից շուրջ 30 000–ն է ՀՀ քաղաքացիություն ստացել։