00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հավելավճար կստանան. նախագծի մանրամասները

© Sputnik / Aram NersesyanՍահմանադրական դատարան
Սահմանադրական դատարան - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2026
Բաժանորդագրվել
ՀՀ արդարադատության նախարարը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը չի համապատասխանում նրանց բարձր կարգավիճակին, լիազորություններին և պատասխանատվության մակարդակին։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հավելավճար կստանան՝ ելնելով իրենց աշխատանքային ստաժից։ Համապատասխան նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարը նշեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը չի համապատասխանում նրանց բարձր կարգավիճակին, լիազորություններին և պատասխանատվությանը։ Ուստի, նրա կարծիքով, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նրանց աշխատավարձի կառուցվածքը։
«Նախագծի համաձայն՝ կվերանայվեն սոցիալական և նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները։ Սահմանադրական դատարանի նախագահը, նրա տեղակալները և Սահմանադրական դատարանի դատավորները հավելավճար կստանան՝ ելնելով իրենց աշխատանքային ստաժից», – նշեց Գալյանը։
Աշխատավարձը 20%-ով կավելանա պաշտոնավարման երկրորդ տարվանից, 35%-ով՝ երրորդ տարվանից։ Չորս տարի անց վճարումները տարեկան կավելանան ևս 10%-ով: Դատավորներն ընտրվում են 12 տարով, ինչը նշանակում է, որ նրանց աշխատավարձը կաճի 11 անգամ։
Գալյանը նշեց, որ դատավորներն այժմ ստանում են 20% հավելավճար՝ սկսած պաշտոնավարման երկրորդ տարվանից: Փոփոխությունների հաստատումից հետո նրանք հավելավճար կստանան նաև իրենց աշխատանքային ստաժի համար։
Նախարարը տեխնիկական պատճառներով չկարողացավ դատավորների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ կոնկրետ թվեր տրամադրել՝ խոստանալով դա անել ավելի ուշ: Միևնույն ժամանակ նա նշեց, որ փոփոխությունների ընդունումից հետո, օրինակ, Սահմանադրական դատարանի` չորս տարի պաշտոնավարած դատավորը նախկին աշխատավարձի համեմատ 400,000 դրամ ավել կստանա։
ՀՀ արդարադատության նախարարը հավելեց, որ Սահմանադրական դատարանի բյուջեն բավարար չի լինի լրացուցիչ վճարումների համար, և անհրաժեշտ կլինի լրացուցիչ 46.8 մլն դրամ հատկացնել։
Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում լինելո՞ւ է, թե՞ ոչ. Գալյանի պատասխանը
Լրահոս
0