ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Երևանի Ռուսական տանը բացվել է «Ղրիմ. սխրանքի 80-ամյակը» թեմատիկ ցուցահանդեսը՝ նվիրված Ղրիմի և Ռուսաստանի վերամիավորման 12-ամյակին (2014 թ.-ի մարտի 18)։Ցուցահանդեսը ներառում է արխիվային լուսանկարներ և պատմական նյութեր՝ նվիրված 1944 թվականի գարնան իրադարձություններին, երբ Կարմիր բանակն ազատագրեց Ղրիմն ու Սևաստոպոլը նացիստական զորքերից։Ներկայացված լուսանկարներում արտացոլված են զինվորների ու սպաների, Սևծովյան նավատորմի նավաստիների և պարտիզանական շարժման մասնակիցների սխրանքները։ Թերակղզու ազատագրման համար Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել 238 զինծառայող, այդ թվում՝ 9 հայ։ Այդ իրադարձությունների մասնակիցների թվում է վետերան Ներսես Սիմոնյանը, որը կռվել է Կերչի և Սևաստոպոլի համար մարտերում։«Օրինաչափ է, որ այս ցուցադրությունը ներկայացված է Երևանում։ Հարյուրհազարավոր հայեր են մարտնչել Կարմիր բանակի շարքերում։ 1944-ի գարնանը Ղրիմի ազատագրմանը հայ ժողովրդի մասնակցությունը ԽՍՀՄ ժողովուրդների մարտական եղբայրության վառ էջերից է»,-նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Կազմակերպիչներն ընդգծում են, որ ցուցահանդեսի նպատակը ոչ միայն անցյալի իրադարձությունները հիշեցնելն է, այլև ապագա սերունդների համար պատմական հիշողության ու ճշմարտության պահպանման կարևորությունը շեշտելը։
Ցուցահանդեսը նվիրված է Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման հոբելյանին:
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Երևանի Ռուսական տանը բացվել է «Ղրիմ. սխրանքի 80-ամյակը» թեմատիկ ցուցահանդեսը՝ նվիրված Ղրիմի և Ռուսաստանի վերամիավորման 12-ամյակին (2014 թ.-ի մարտի 18)։
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը «Ղրիմ. սխրանքի 80–ամյակը» ցուցահանդեսի բացմանը
Ցուցահանդեսը ներառում է արխիվային լուսանկարներ և պատմական նյութեր՝ նվիրված 1944 թվականի գարնան իրադարձություններին, երբ Կարմիր բանակն ազատագրեց Ղրիմն ու Սևաստոպոլը նացիստական զորքերից։
Ներկայացված լուսանկարներում արտացոլված են զինվորների ու սպաների, Սևծովյան նավատորմի նավաստիների և պարտիզանական շարժման մասնակիցների սխրանքները։ Թերակղզու ազատագրման համար Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել 238 զինծառայող, այդ թվում՝ 9 հայ։ Այդ իրադարձությունների մասնակիցների թվում է վետերան Ներսես Սիմոնյանը, որը կռվել է Կերչի և Սևաստոպոլի համար մարտերում։
Ներսես Սիմոնյանը «Ղրիմ. սխրանքի 80–ամյակը» ցուցահանդեսի ժամանակ
«Օրինաչափ է, որ այս ցուցադրությունը ներկայացված է Երևանում։ Հարյուրհազարավոր հայեր են մարտնչել Կարմիր բանակի շարքերում։ 1944-ի գարնանը Ղրիմի ազատագրմանը հայ ժողովրդի մասնակցությունը ԽՍՀՄ ժողովուրդների մարտական եղբայրության վառ էջերից է»,-նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ներսես Սիմոնյանն ու ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ղրիմ. սխրանքի 80–ամյակը» ցուցահանդեսի ժամանակ
Կազմակերպիչներն ընդգծում են, որ ցուցահանդեսի նպատակը ոչ միայն անցյալի իրադարձությունները հիշեցնելն է, այլև ապագա սերունդների համար պատմական հիշողության ու ճշմարտության պահպանման կարևորությունը շեշտելը։
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և այլք «Ղրիմ. սխրանքի 80–ամյակը» ցուցահանդեսի բացմանը
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և այլք «Ղրիմ. սխրանքի 80–ամյակը» ցուցահանդեսի բացմանը