00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպացիներն արդեն շանտաժի են ենթարկում Թրամփին. փորձագետի կարծիք

© AP Photo / Alex BrandonԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2026
Բաժանորդագրվել
Ամերիկագետ Մալեկ Դուդակովը նշում է` որքան Թրամփի գործերը վատանան, այնքան եվրոպացիների համար ավելի հեշտ կլինի աշխատել Հարավային Կովկասում՝ առանց հաշվի առնելու Վաշինգտոնին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երկրորդ պաշտոնավարման ժամկետի հենց առաջին տարում այն աստիճան գժտվեց դաշնակիցների հետ, որ ոչ ոք չի ցանկանում օգնել Միացյալ Նահանգներին: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան առցանց տեսակամրջի ժամանակ այս մասին ասաց ամերիկագետ Մալեկ Դուդակովը։
«Այժմ Ամերիկայում նկատվում է ներքին պառակտում, ինչպես նաև սկզբունքային տարաձայնություններ ամերիկացիների և ամբողջ աշխարհում նրանց դաշնակիցների միջև»,- նշեց փորձագետը:
Դուդակովի խոսքով՝ ԱՄՆ նախագահի գլխավոր խնդիրը երկրի ներսում առկա պառակտումն է։ Ընդ որում` այդ պառակտումը և՛ միջկուսակցական է (պատերազմին դեմ են դեմոկրատները), և՛ ներկուսակցական։ Բազմաթիվ հանրապետականներ, MAGA շարժման անդամներ, հասարակական կարծիքի առաջնորդներ, աջակողմյաններ Թրամփին խստորեն քննադատում են Իրանի դեմ արշավի համար: Նա կորցնում է իր «միջուկային» լսարանը։
«Ամերիկյան հասարակության 2/3-ը դեմ է Իրանի հետ պատերազմին, քանի որ չեն հասկանում`ինչու է այն ընդհանրապես տեղի ունենում։ Մենք արդեն տեսնում ենք բենզինի գների կտրուկ աճ, իսկ գործող նախագահի վարկանիշը միշտ կախված է դրանից։ Այնպես որ Թրամփը հիմա Մերձավոր Արևելքի հարցում հայտնվել է փակուղում, և ելքը չի երևում։ Չի հաջողվում ապաշրջափակել Հորմուզի նեղուցը, հետևաբար էներգետիկ ճգնաժամը շարունակվում է»,- նշեց Դուդակովը։

Իրանում անկայունություն է սպասվում

Փորձագետը կարծում է, որ Թրամփի ձեռնարկած արկածախնդրությունը վաղ թե ուշ կավարտվի, իսկ իրանական իշխանությունը, ըստ ամենայնի, կպահպանվի:
«Արդեն ակնհայտ է, որ Թրամփին ամենայն հավանականությամբ չի հաջողվի փոխել այդ երկրի վարչակարգը։ Այնպես որ մի քանի շաբաթից կամ, լավ, մի քանի ամսից, երբ ամերիկյան հրթիռների պաշարները սկսեն սպառվել, ԱՄՆ նախագահը ստիպված կլինի վերջակետ դնել, իսկ համաշխարհային էներգետիկ ու տնտեսական ճգնաժամը կհասնի Միացյալ Նահանգներ»,- ասաց ամերիկագետը։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա, ըստ Դուդակովի, անկայունության շրջանն այդ երկրի համար չի վերջանա նույնիսկ պատերազմի ավարտով։
«Հիմա տեսնում ենք, որ հասարակությունը համախմբվել է սեփական իշխանության, դրոշի շուրջը։ Բայց հենց պատերազմն ավարտվի, ներքին հակասությունները կսկսեն սրվել։ Տնտեսությունը քայքայված է, պետական ապարատի մի մասը` ոչնչացված (սպանված), կան ազգամիջյան հակասություններ։ Այնպես որ անկայունությունը դեռ առջևում է, և այն սպառնում է տարածվել հարևան տարածքներով»,- կարծում է Դուդակովը։
Նրա խոսքով՝ Իրանը փորձելու է իրեն հաղթող ներկայացնել, քանի որ կարողացել է չփլուզվել այնպիսի գլոբալ գերտերության ճնշման տակ, ինչպիսին ԱՄՆ-ն է: Եթե Իրանին հաջողվի պահպանել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, ապա հավանաբար կկարողանա արագ վերականգնվել և ազդեցության հավակնել ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում: Հակառակ դեպքում տարածաշրջանային առաջատարության դերին հավակնելու են համապատասխանաբար Սաուդյան Արաբիան և Թուրքիան։

Տարածաշրջանի պատասխանատու Վենսի համար կովկասյան ուղղությունը առաջնային չի լինի

Հիմա լուրջ մարտահրավեր է նետված ամերիկյան ազդեցությանը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ այլ տարածաշրջաններում։ Իսկ ավելի ճիշտ, ըստ Դուդակովի, այդ ազդեցությունը խարխլված է։ Քանի որ, եթե ամերիկացիները չկարողացան պաշտպանել նույնիսկ իրենց ու սեփական ռազմաբազաները, ապա դաշնակիցների համար անվտանգության ի՞նչ երաշխիքների մասին կարող է խոսք լինել։ Այնպես որ հիմա շատ երկրներ կսկսեն առնվազն վերանայել իրենց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։
«Չի բացառվում, որ ընդհանրապես սկսեն պահանջել ամերիկյան ռազմաբազաների դուրսբերում իրենց տարածքներից։ Դա կթուլացնի ԱՄՆ-ի դիրքերը նաև Հարավային Կովկասում, որտեղ ռազմաբազաներ չկան, և որտեղ ամերիկացիները նախընտրում են «փափուկ ուժը»։ Այսուհետ կովկասյան ուղղությունը դժվար թե առաջնային լինի տարածաշրջանի պատասխանատու փոխնախագահ Ջեյ դի Վենսի համար, որն արդեն հիմա բացահայտորեն փորձում է հեռու մնալ իրանական խնդրից»,- ընդգծեց Դուդակովը։
Իսկ եվրոպացիները, ի տարբերություն ամերիկացիների, չեն մոռանա ո՛չ Մերձավոր Արևելքի, ո՛չ Հարավային Կովկասի մասին։
«Նրանք կօգտագործեն Թրամփի արտաքին քաղաքականության ցանկացած ձախողում, որպեսզի լրացնեն տարածաշրջանում գոյացող վակուումը։ Հայտնի է, որ նույն Կովկասում պատմականորեն և ավանդաբար բրիտանացիները զբաղվել են Ադրբեջանով, Ֆրանսիան՝ Հայաստանով։ Իսկ իրանական արշավի արդյունքում այնտեղ կարող է վակուում առաջանալ»,- ասաց փորձագետը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Մարտի 18-ին Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության մասին։ Ավելի ուշ Թեհրանը հաստատեց այդ լուրը։
Լրահոս
0