00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանը կարող է միջնորդ հանդիսանալ Իրանի և ԱՄՆ–ի միջև. Արաղչի

© Sputnik / Aram NersesyanԱբբաս Արաղչի
Աբբաս Արաղչի - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2026
Բաժանորդագրվել
Նախարարը նշել է, որ Իրանը պատրաստ է լսել կարգավորման հետ կապված ցանկացած առաջարկ, որը համապատասխանում է Թեհրանի պահանջներին։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Չինաստանը և մի շարք այլ երկրներ կարող են հանդես գալ որպես միջնորդ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման գործում։ Այսօր այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իմ կարծիքով` մի քանի երկրներ կարող են միջնորդ հանդիսանալ, այդ թվում՝ Չինաստանը։ Չինաստանը հաջողությամբ միջնորդել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև, և ես վստահ եմ, որ երկու երկրներն էլ պահպանում են այն ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները», – հայտարարել է իրանցի նախարարը Al Jazeera-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է լսել կարգավորման հետ կապված ցանկացած առաջարկ, որը համապատասխանում է Թեհրանի պահանջներին։
«Մենք կլսենք ցանկացած առաջարկ, որը կբավարարի մեր պահանջները և կհամապատասխանի մեր պայմաններին», – հայտարարել է Արաղչին։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և իր որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարրտի 1–ից սկսած պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0