https://arm.sputniknews.ru/20260318/bkneri-tnorenneri-hashivneri-hskvoghutjan-mekhanizm-e-mshakvum-anahit-avanesjan-99987032.html
ԲԿ–ների տնօրենների հաշիվների հսկողության մեխանիզմ է մշակվում. Անահիտ Ավանեսյան
ԲԿ–ների տնօրենների հաշիվների հսկողության մեխանիզմ է մշակվում. Անահիտ Ավանեսյան
Sputnik Արմենիա
Նախարարը չի բացառում, որ այլ ԲԿ-ների տնօրեններ ևս կարող են խաղամոլ լինել։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T13:23+0400
2026-03-18T13:23+0400
2026-03-18T15:08+0400
հայաստան
անահիտ ավանեսյան
խաղամոլություն
վեդի
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/12/99991388_12:0:1600:893_1920x0_80_0_0_effd5c576cf588a71e2af49818684b96.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը մեխանիզմներ է մշակում բժշկական կենտրոնների տնօրենների ֆինանսական հաշիվները վերահսկելու ուղղությամբ։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով Վեդիի հիվանդանոցի շուրջ սկանդալային զարգացումներին։ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ Վեդու բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամայիս Գրիգորյանը բուժհաստատության բյուջեից մոտ 140 միլիոն դրամ տանուլ է տվել խաղատանը. նա բժիշկներին բարձր աշխատավարձեր է ձևակերպել, սակայն փաստացի վճարել է ավելի քիչ գումարներ։Հարցին՝ արդյոք մտավախություն չկա՞, որ մյուս ԲԿ-ների տնօրեններն էլ կարող են խաղամոլ լինել, նախարարը պատասխանեց` անհնարին չէ։«Ինչպես տեսանք, նման «անհնար» երևույթը, ցավոք, տեղի է ունեցել»,- հավելեց նախարարը։Ավանեսյանի խոսքով՝ հիմա Վեդու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի, իսկ բուժաշխատողների աշխատավարձերն արդեն վճարված են։ Նախարարը հավելեց, որ ներկայիս տնօրենն իր խորհրդականի ուղիղ վերահսկողության ներքո է։ Նա նաև նշեց, որ իրավապահների հետ գործակցում են նախկին տնօրենի կողմից յուրացված գումարները վերադարձնելու ուղղությամբ։
վեդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/12/99991388_300:0:1491:893_1920x0_80_0_0_f22d107c7c9af71af0441ea581f7097a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անահիտ ավանեսյան, խաղամոլություն, վեդի, հիվանդանոց
հայաստան, անահիտ ավանեսյան, խաղամոլություն, վեդի, հիվանդանոց
ԲԿ–ների տնօրենների հաշիվների հսկողության մեխանիզմ է մշակվում. Անահիտ Ավանեսյան
13:23 18.03.2026 (Թարմացված է: 15:08 18.03.2026) Նախարարը չի բացառում, որ այլ ԲԿ-ների տնօրեններ ևս կարող են խաղամոլ լինել։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը մեխանիզմներ է մշակում բժշկական կենտրոնների տնօրենների ֆինանսական հաշիվները վերահսկելու ուղղությամբ։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով Վեդիի հիվանդանոցի շուրջ սկանդալային զարգացումներին։
ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ Վեդու բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամայիս Գրիգորյանը բուժհաստատության բյուջեից մոտ 140 միլիոն դրամ տանուլ է տվել խաղատանը. նա բժիշկներին բարձր աշխատավարձեր է ձևակերպել, սակայն փաստացի վճարել է ավելի քիչ գումարներ։
«Կա քրեական գործ, և սա, այո՛, լրջագույն խնդիր է։ Հիմա մենք վերանայում ենք մեր տնօրենների տեխնիկական, բանկային և ֆինանսական հոսքերի վերահսկման ընդհանուր մեխանիզմները։ Խոսքը բոլոր հիվանդանոցների մասին է»,- ասաց Ավանեսյանը։
Հարցին՝ արդյոք մտավախություն չկա՞, որ մյուս ԲԿ-ների տնօրեններն էլ կարող են խաղամոլ լինել, նախարարը պատասխանեց` անհնարին չէ։
«Ինչպես տեսանք, նման «անհնար» երևույթը, ցավոք, տեղի է ունեցել»,- հավելեց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ հիմա Վեդու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի, իսկ բուժաշխատողների աշխատավարձերն արդեն վճարված են։ Նախարարը հավելեց, որ ներկայիս տնօրենն իր խորհրդականի ուղիղ վերահսկողության ներքո է։ Նա նաև նշեց, որ իրավապահների հետ գործակցում են նախկին տնօրենի կողմից յուրացված գումարները վերադարձնելու ուղղությամբ։