https://arm.sputniknews.ru/20260318/anynduneli-e-ahkn-merdzavvor-arevelqi-buzhhastatutjunnerin-hascvats-harvatsneri-masin-100001743.html
Անընդունելի է. ԱՀԿ–ն` Մերձավոր Արևելքի բուժհաստատություններին հասցված հարվածների մասին
Անընդունելի է. ԱՀԿ–ն` Մերձավոր Արևելքի բուժհաստատություններին հասցված հարվածների մասին
Sputnik Արմենիա
Առողջապահական հաստատությունների վրա հարձակումները խախտում են միջազգային իրավունքը, որը պետք է երաշխավորի բուժաշխատողների պաշտպանությունը բոլոր հանգամանքներում: 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T17:56+0400
2026-03-18T17:56+0400
2026-03-18T17:56+0400
մերձավոր արևելք
հիվանդանոց
առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/08/73174588_0:0:3067:1725_1920x0_80_0_0_f0dc52f5054f1cc145dc1a6900d46c56.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքում բժշկական ենթակառուցվածքներին հասցված հարվածները ողբերգական և անթույլատրելի են։ Ինչպես գրում է «Politico»-ն, այս հայտարարությունն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանային տնօրեն Խանան Բալխին։Նրա խոսքով՝ առողջապահական օբյեկտների վրա հարձակումները խախտում են միջազգային իրավունքը, որը պետք է երաշխավորի բուժաշխատողների պաշտպանությունը բոլոր հանգամանքներում:Բալխին նաև ուշադրություն է հրավիրել Լիբանանի առողջապահական համակարգում տիրող ծայրահեղ ծանր վիճակի վրա. վերջին հարվածներից առաջ այն արդեն իսկ լուրջ ճնշման տակ էր, իսկ տեղահանվածների ներհոսքի պատճառով հիմա լրացուցիչ լարվածության տակ է հայտնվել:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/08/73174588_338:0:3067:2047_1920x0_80_0_0_38cbb2ad92c00029896db1c3d1c9dea1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մերձավոր արևելք, հիվանդանոց, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
մերձավոր արևելք, հիվանդանոց, առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ահկ)
Անընդունելի է. ԱՀԿ–ն` Մերձավոր Արևելքի բուժհաստատություններին հասցված հարվածների մասին
Առողջապահական հաստատությունների վրա հարձակումները խախտում են միջազգային իրավունքը, որը պետք է երաշխավորի բուժաշխատողների պաշտպանությունը բոլոր հանգամանքներում:
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքում բժշկական ենթակառուցվածքներին հասցված հարվածները ողբերգական և անթույլատրելի են։ Ինչպես գրում է «Politico»-ն, այս հայտարարությունն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանային տնօրեն Խանան Բալխին։
Նրա խոսքով՝ առողջապահական օբյեկտների վրա հարձակումները խախտում են միջազգային իրավունքը, որը պետք է երաշխավորի բուժաշխատողների պաշտպանությունը բոլոր հանգամանքներում:
Բալխին նաև ուշադրություն է հրավիրել Լիբանանի առողջապահական համակարգում տիրող ծայրահեղ ծանր վիճակի վրա. վերջին հարվածներից առաջ այն արդեն իսկ լուրջ ճնշման տակ էր, իսկ տեղահանվածների ներհոսքի պատճառով հիմա լրացուցիչ լարվածության տակ է հայտնվել:
«Խոսքը սննդի հասանելիության, մաքուր ջրի, բժշկական օգնության տրամադրման խափանումների մասին է. այդ ամենը ծանր հետևանքներ կունենա Լիբանանի բնակչության համար», - ընդգծել է նա:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: