https://arm.sputniknews.ru/20260318/amn-n-18-orva-yntacqum-khvocel-e-irani-78-hazar-tirakh-ev-khvortakel-e-120-nav-spitak-tun-100010363.html
ԱՄՆ-ն 18 օրվա ընթացքում խոցել է Իրանի 7,8 հազար թիրախ և խորտակել է 120 նավ. Սպիտակ տուն
ԱՄՆ-ն 18 օրվա ընթացքում խոցել է Իրանի 7,8 հազար թիրախ և խորտակել է 120 նավ. Սպիտակ տուն
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հակամարտության հետևանքով արդեն զոհվել և վիրավորվել է ԱՄՆ-ի ու Իսրայելի ավելի քան 680 զինվորական։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T20:18+0400
2026-03-18T20:18+0400
2026-03-18T20:18+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90372294_0:160:3072:1888_1920x0_80_0_0_368bf306063667e12e8483215dda2a76.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Ամերիկյան զինուժն Իրանի հետ շարունակվող հակամարտության 18 օրվա ընթացքում խոցել է մոտ 7,8 հազար թիրախ և խորտակել է 120 նավ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Իր հերթին ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավելի քան 680 զինվորական է զոհվել կամ տուժել։Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակման։ Հակամարտության հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցը, ինչպես նաև սպանվել էր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Հարձակման զոհերի ընդհանուր թիվը, ըստ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի, արդեն գերազանցել է 1,3 հազարը։Վաշինգտոնը և Թել Ավիվը նոր ռազմական գործողությունը բացատրել էին կանխարգելիչ հարվածով և Թեհրանի միջուկային ծրագրով պայմանավորված սպառնալիքներով։ Սակայն այժմ նրանք այլևս չեն թաքցնում, որ ցանկանում են Իրանում իշխանափոխություն տեսնել։
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90372294_171:0:2902:2048_1920x0_80_0_0_c1cdeb22207c1c91edcc0a6660bf38f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
ԱՄՆ-ն 18 օրվա ընթացքում խոցել է Իրանի 7,8 հազար թիրախ և խորտակել է 120 նավ. Սպիտակ տուն
ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հակամարտության հետևանքով արդեն զոհվել և վիրավորվել է ԱՄՆ-ի ու Իսրայելի ավելի քան 680 զինվորական։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Ամերիկյան զինուժն Իրանի հետ շարունակվող հակամարտության 18 օրվա ընթացքում խոցել է մոտ 7,8 հազար թիրախ և խորտակել է 120 նավ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Այսօր այս գործողության 18-րդ օրն է․․․ Այս պահի դրությամբ մենք խոցել ենք ավելի քան 7800 թիրախ, ավելի քան 120 իրանական ռազմանավ այժմ գտնվում է օվկիանոսի հատակին»,-ասել է Լևիթը Fox News հեռուստաալիքի եթերում։
Իր հերթին ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավելի քան 680 զինվորական է զոհվել կամ տուժել։
Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակման։ Հակամարտության հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցը, ինչպես նաև սպանվել էր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Հարձակման զոհերի ընդհանուր թիվը, ըստ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի, արդեն գերազանցել է 1,3 հազարը։
Վաշինգտոնը և Թել Ավիվը նոր ռազմական գործողությունը բացատրել էին կանխարգելիչ հարվածով և Թեհրանի միջուկային ծրագրով պայմանավորված սպառնալիքներով։ Սակայն այժմ նրանք այլևս չեն թաքցնում, որ ցանկանում են Իրանում իշխանափոխություն տեսնել։