https://arm.sputniknews.ru/20260318/abstrakt-standartnery-matucvum-en-vorpes-aravelutjun-zakharvovan-hajastani-dzgtman-masin-100010108.html
Աբստրակտ ստանդարտները մատուցվում են որպես առավելություն. Զախարովան՝ Հայաստանի ձգտման մասին
Աբստրակտ ստանդարտները մատուցվում են որպես առավելություն. Զախարովան՝ Հայաստանի ձգտման մասին
Sputnik Արմենիա
Ի տարբերություն ԵՄ-ի` Հայաստանը եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումների լիիրավ մասնակից է։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T20:13+0400
2026-03-18T20:13+0400
2026-03-18T20:14+0400
հայաստան
ռուսաստան
մարիա զախարովա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100015175_0:0:1921:1080_1920x0_80_0_0_354432e2cc0a33bea46f130e3fb9a775.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանի զարգացման եվրոպական վեկտորը հարցեր է առաջացնում, քանի որ ԵՄ չափանիշները հաճախ մատուցվում են որպես անվերապահ առավելություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթը։Նրա խոսքով՝ այն տրամաբանությունը, ըստ որի` Հայաստանը շահած դուրս կգա թե՛ եվրաինտեգրման դեպքում, թե՛ առանց դրա, հակասական է թվում։ Զախարովան նման մոտեցումը համեմատել է մի իրավիճակի հետ, երբ մարդը շախմատում հաղթում է ինքն իրեն։Զախարովան նաև նշել է, որ եվրոպական ստանդարտները ներկայացվում են աբստրակտ ձևով՝ առանց դրանց գործնական հիմքի հստակ ընկալման։«Արդյունքում ձևավորվում է գրավիչ, բայց մեծամասամբ դեկլարատիվ պատկեր»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։Այս համատեքստում Զախարովան մատնանշել է Եվրամիության ներքին խնդիրները, այդ թվում՝ արդյունաբերական արտադրության անկումը, պետական պարտքի աճն ու միգրացիոն ճգնաժամը։Բացի այդ, նա տարակուսանք է հայտնել, որ Հայաստանը ձգտում է ներդնել եվրոպական ստանդարտները՝ չմասնակցելով դրանց մշակմանը։Զախարովան շեշտել է, որ եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում բոլոր չափանիշներն ու որոշումները ձևավորվում են անդամ պետությունների մասնակցությամբ, համատեղ մշակման և հաստատման միջոցով։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն կայուն տնտեսական դինամիկա ունի և ավելացնում է իր մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում։Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսությունն իր բարձր տեմպերը պահպանում է հիմնականում հենց ԵԱՏՄ-ի հետ կապերի շնորհիվ. 2025 թվականին ՀՆԱ-ի աճը, նրա գնահատմամբ, գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշները և կազմել է ավելի քան 7–7,2%:«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն նախագծերին միաժամանակյա մասնակցությունն անհնար է։ Դա հակասում է տրամաբանությանը, առողջ դատողությանը և տնտեսական օրենքներին: Իրատեսական չէ ԵՄ ստանդարտների այնպիսի ներդրում ակնկալել, որը չի հակասի ԵԱՏՄ նորմերին ու կանոնակարգերին»,-հայտարարել է նա։Միաժամանակ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը հետագա ուղղվածության ընտրությունը համարում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը։ Սակայն Մոսկվան ակնկալում է, որ հայկական կողմը հետևողականորեն կկատարի ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունները և խոչընդոտներ չի ստեղծի ռուսական բիզնեսի համար կամ էլ հստակ կձևակերպի իր դիրքորոշումը այդ հարցում։Զախարովան անդրադարձել է նաև Հայաստանի իշխանությունների և եկեղեցու փոխհարաբերությունների թեմային։«Այս համատեքստում այսպես կոչված «ԿԳԲ-ի գործակալների» հիշատակումները, ըստ էության, նպատակ ունեն շահել արևմտյան լսարանի աջակցությունը, որը, ըստ ամենայնի, շարունակում է մտածել հակախորհրդային հարացույցով, ինչն էլ վերաճում է ռուսատյացության»,-հայտարարել է նա։Նրա խոսքով՝ կրոնական թեմայի քաղաքականացումը և հավատքի ու հոգևորականության գործունեության հարցերը մարգինալացնելու փորձերը ծայրահեղ վտանգավոր են։ Զախարովան ընդգծել է, որ նման մոտեցումները կարող են հանգեցնել հասարակության պառակտման խորացման։Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 11-ին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում, հայտարարեց, որ Հայաստանի եվրաինտերգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը ընդունեց այն բանից հետո, Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ էր ստացել։ Դա, ըստ նրա, շոշափելի դարձրեց Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարը։Նշենք, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ հայտարարում է ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին։ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու մասին քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը։Ընդ որում՝ ԵՄ-ից անդամակցության առաջարկ չի եղել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթն անվանել է իրավական առումով աբսուրդային։ Փաշինյանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող կայացվել առանց հանրաքվեի, սակայն խոստովանել է, որ 20 տարի անց երկիրը տեսնում է Եվրամիության կազմում։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի։ Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալու Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ ընթանալ պետական զարգացման, կառավարման և այլ ոլորտներում եվրոպական ստանդարտներին համապատասխանելու ճանապարհով։Փետրվարի 5-ին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Երևանի դիրքորոշումը, ընդգծել էր, որ Մոսկվան հարգում է Երևանի ընտրությունը, սակայն ԵԱՏՄ անդամակցությունը չի կարող համատեղելի լինել Եվրոպական միությանը միանալու հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100015175_173:0:1613:1080_1920x0_80_0_0_e1904547b6438f1e651d67ae7e81a23a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ռուսաստան, մարիա զախարովա, տեսանյութ, տեսանյութեր, видео
Աբստրակտ ստանդարտները մատուցվում են որպես առավելություն. Զախարովան՝ Հայաստանի ձգտման մասին
20:13 18.03.2026 (Թարմացված է: 20:14 18.03.2026) Ի տարբերություն ԵՄ-ի` Հայաստանը եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումների լիիրավ մասնակից է։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանի զարգացման եվրոպական վեկտորը հարցեր է առաջացնում, քանի որ ԵՄ չափանիշները հաճախ մատուցվում են որպես անվերապահ առավելություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթը։
Նրա խոսքով՝ այն տրամաբանությունը, ըստ որի` Հայաստանը շահած դուրս կգա թե՛ եվրաինտեգրման դեպքում, թե՛ առանց դրա, հակասական է թվում։ Զախարովան նման մոտեցումը համեմատել է մի իրավիճակի հետ, երբ մարդը շախմատում հաղթում է ինքն իրեն։
Զախարովան նաև նշել է, որ եվրոպական ստանդարտները ներկայացվում են աբստրակտ ձևով՝ առանց դրանց գործնական հիմքի հստակ ընկալման։
«Արդյունքում ձևավորվում է գրավիչ, բայց մեծամասամբ դեկլարատիվ պատկեր»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Այս համատեքստում Զախարովան մատնանշել է Եվրամիության ներքին խնդիրները, այդ թվում՝ արդյունաբերական արտադրության անկումը, պետական պարտքի աճն ու միգրացիոն ճգնաժամը։
Բացի այդ, նա տարակուսանք է հայտնել, որ Հայաստանը ձգտում է ներդնել եվրոպական ստանդարտները՝ չմասնակցելով դրանց մշակմանը։
«Մինչդեռ եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում, Հայաստանը ոչ միայն բուն կառույցների, այլև որոշումների կայացման գործընթացների լիիրավ մասնակից է»,-հավելել է նա։
Զախարովան շեշտել է, որ եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում բոլոր չափանիշներն ու որոշումները ձևավորվում են անդամ պետությունների մասնակցությամբ, համատեղ մշակման և հաստատման միջոցով։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն կայուն տնտեսական դինամիկա ունի և ավելացնում է իր մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում։
Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսությունն իր բարձր տեմպերը պահպանում է հիմնականում հենց ԵԱՏՄ-ի հետ կապերի շնորհիվ. 2025 թվականին ՀՆԱ-ի աճը, նրա գնահատմամբ, գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշները և կազմել է ավելի քան 7–7,2%:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն նախագծերին միաժամանակյա մասնակցությունն անհնար է։ Դա հակասում է տրամաբանությանը, առողջ դատողությանը և տնտեսական օրենքներին: Իրատեսական չէ ԵՄ ստանդարտների այնպիսի ներդրում ակնկալել, որը չի հակասի ԵԱՏՄ նորմերին ու կանոնակարգերին»,-հայտարարել է նա։
Միաժամանակ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը հետագա ուղղվածության ընտրությունը համարում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը։ Սակայն Մոսկվան ակնկալում է, որ հայկական կողմը հետևողականորեն կկատարի ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունները և խոչընդոտներ չի ստեղծի ռուսական բիզնեսի համար կամ էլ հստակ կձևակերպի իր դիրքորոշումը այդ հարցում։
Զախարովան անդրադարձել է նաև Հայաստանի իշխանությունների և եկեղեցու փոխհարաբերությունների թեմային։
«Այս համատեքստում այսպես կոչված «ԿԳԲ-ի գործակալների» հիշատակումները, ըստ էության, նպատակ ունեն շահել արևմտյան լսարանի աջակցությունը, որը, ըստ ամենայնի, շարունակում է մտածել հակախորհրդային հարացույցով, ինչն էլ վերաճում է ռուսատյացության»,-հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ կրոնական թեմայի քաղաքականացումը և հավատքի ու հոգևորականության գործունեության հարցերը մարգինալացնելու փորձերը ծայրահեղ վտանգավոր են։ Զախարովան ընդգծել է, որ նման մոտեցումները կարող են հանգեցնել հասարակության պառակտման խորացման։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 11-ին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում,
հայտարարեց, որ Հայաստանի եվրաինտերգրման գլխավոր խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված կարգավիճակն է։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը ընդունեց այն բանից հետո, Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ էր ստացել։ Դա, ըստ նրա, շոշափելի դարձրեց Հայաստանի՝ ԵՄ անդամ դառնալու հեռանկարը։
Նշենք, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ հայտարարում է ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին։ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու մասին քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց Եվրոպական միությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը։
Ընդ որում՝ ԵՄ-ից անդամակցության առաջարկ չի եղել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթն անվանել է իրավական առումով աբսուրդային։ Փաշինյանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող կայացվել առանց հանրաքվեի, սակայն խոստովանել է, որ 20 տարի անց երկիրը տեսնում է Եվրամիության կազմում։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի։ Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալու Եվրասիական տնտեսական միության անդամ և միաժամանակ ընթանալ պետական զարգացման, կառավարման և այլ ոլորտներում եվրոպական ստանդարտներին համապատասխանելու ճանապարհով։
Փետրվարի 5-ին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ՝ ՌԴ արտգործնախարար
Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Երևանի դիրքորոշումը, ընդգծել էր, որ Մոսկվան հարգում է Երևանի ընտրությունը, սակայն ԵԱՏՄ անդամակցությունը չի կարող համատեղելի լինել Եվրոպական միությանը միանալու հետ։