https://arm.sputniknews.ru/20260317/rdum-khrazharven-otarerkracineri-hamar-nakhatesvats-tghtajin-migracivon-qarteric-99962309.html
ՌԴ–ում կհրաժարվեն օտարերկրացիների համար նախատեսված թղթային միգրացիոն քարտերից
ՌԴ–ում կհրաժարվեն օտարերկրացիների համար նախատեսված թղթային միգրացիոն քարտերից
Sputnik Արմենիա
ՆԳՆ–ում ընդգծել են, որ միգրացիոն քարտերից հրաժարվելը թույլ կտա բացառել տարբեր գերատեսչությունների գործառույթների կրկնությունը և կմեծացնի վերահսկողության... 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T20:20+0400
2026-03-17T20:20+0400
2026-03-17T20:21+0400
ռուսաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
միգրանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94548180_0:211:3071:1938_1920x0_80_0_0_82777335527e030939551262630ae311.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է հրաժարվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված միգրացիոն քարտերից։Համապատասխան օրինագիծը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կայքում։Այլընտրանքային գործիքների շարքում նախարարությունը նշել է անցակետերում կենսաչափական տվյալների հավաքագրման փորձարկումը (մեկնարկել է 2024 թվականին), ժամանումից 72 ժամ առաջ պետական ծառայությունների կայքի (RuID) միջոցով մուտքի դիմում ներկայացնելը, վերահսկվող անձանց գրանցամատյանի ստեղծումը, ինչպես նաև «Օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլ» համակարգի մշակումը։ՆԳՆ–ն ընդգծել է, որ միգրացիոն քարտերի վերացումը թույլ կտա բացառել տարբեր գերատեսչությունների գործառույթների կրկնությունը և կմեծացնի վերահսկողության արդյունավետությունը։Բացի այդ, կհանգեցնի բյուջետային միջոցների խնայողության։ Նախարարության գնահատմամբ` միգրացիոն քարտերի պատրաստման տարեկան ծախսերը կարող են կրճատվել մոտ 13,8 մլն ռուբլով։Ինչպես պարզաբանել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, առաջարկվող փոփոխություններն ուղղված են Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու վերահսկման համակարգի օպտիմալացմանը:2025-ի սեպտեմբերի դրությամբ ՌԴ-ում օրինականացվել են ավելի քան 185 հազար ապօրինի միգրանտներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0d/94548180_342:0:3071:2047_1920x0_80_0_0_a537e48f00a3e7d9db748f7c77864486.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), միգրանտ
ռուսաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), միգրանտ
ՌԴ–ում կհրաժարվեն օտարերկրացիների համար նախատեսված թղթային միգրացիոն քարտերից
20:20 17.03.2026 (Թարմացված է: 20:21 17.03.2026) ՆԳՆ–ում ընդգծել են, որ միգրացիոն քարտերից հրաժարվելը թույլ կտա բացառել տարբեր գերատեսչությունների գործառույթների կրկնությունը և կմեծացնի վերահսկողության արդյունավետությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է հրաժարվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված միգրացիոն քարտերից։
Համապատասխան օրինագիծը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կայքում։
Ինչպես նշվում է բացատրական գրության մեջ, միգրացիոն քարտերն ավելի վաղ օգտագործվում էին երկրում օտարերկրացիների ժամանակավոր գտնվելը գրանցելու և վերահսկելու համար, սակայն այսօր այդ գործառույթներն այլ մեխանիզմներով են իրականացվում։
Այլընտրանքային գործիքների շարքում նախարարությունը նշել է անցակետերում կենսաչափական տվյալների հավաքագրման փորձարկումը (մեկնարկել է 2024 թվականին), ժամանումից 72 ժամ առաջ պետական ծառայությունների կայքի (RuID) միջոցով մուտքի դիմում ներկայացնելը, վերահսկվող անձանց գրանցամատյանի ստեղծումը, ինչպես նաև «Օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլ» համակարգի մշակումը։
ՆԳՆ–ն ընդգծել է, որ միգրացիոն քարտերի վերացումը թույլ կտա բացառել տարբեր գերատեսչությունների գործառույթների կրկնությունը և կմեծացնի վերահսկողության արդյունավետությունը։
Բացի այդ, կհանգեցնի բյուջետային միջոցների խնայողության։ Նախարարության գնահատմամբ` միգրացիոն քարտերի պատրաստման տարեկան ծախսերը կարող են կրճատվել մոտ 13,8 մլն ռուբլով։
Ինչպես պարզաբանել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, առաջարկվող փոփոխություններն ուղղված են Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու վերահսկման համակարգի օպտիմալացմանը: