https://arm.sputniknews.ru/20260317/mirzvojann-omani-ir-gvortsnkervoj-het--qnnarkel-e-iravitshaky-merdzavvor-arevelqum-99959086.html
Միրզոյանն Օմանի իր գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում
Միրզոյանն Օմանի իր գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում
Sputnik Արմենիա
Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել արդյունավետ փոխգործակցության համար, որի շնորհիվ Հայաստան է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։ 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T18:43+0400
2026-03-17T18:43+0400
2026-03-17T19:06+0400
արարատ միրզոյան
օման
մերձավոր արևելք
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99957515_0:389:1368:1159_1920x0_80_0_0_25b49087c0a0254afb52dba260461c59.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն է քննարկել Օմանում իր գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել փետրվարի 28-ից գործարկված Մասկատ-Երևան ութ ուղիղ չվերթերի կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով ՀՀ է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։Զրուցակիցները նաև երկուստեք ընդգծել են, որ Օմանում ռեզիդենտ դեսպանության բացման ՀՀ որոշումը կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ճանապարհին։Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում` նշելով, որ իր համար մեծագույն պատիվ է լինել ՀՀ առաջին ԱԳ նախարարը, ով այցելել է Օմանի Սուլթանություն։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։
օման
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/11/99957515_0:432:1368:1458_1920x0_80_0_0_93eeea8cba49fb67761a3d3ae6355d65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, օման, մերձավոր արևելք, պատերազմ
արարատ միրզոյան, օման, մերձավոր արևելք, պատերազմ
Միրզոյանն Օմանի իր գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում
18:43 17.03.2026 (Թարմացված է: 19:06 17.03.2026) Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել արդյունավետ փոխգործակցության համար, որի շնորհիվ Հայաստան է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն է քննարկել Օմանում իր գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Ընդգծվել է դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը։ Մտահոգություն է արտահայտվել քաղաքացիական օբյեկտների խոցման և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել փետրվարի 28-ից գործարկված Մասկատ-Երևան ութ ուղիղ չվերթերի կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով ՀՀ է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։
Զրուցակիցները նաև երկուստեք ընդգծել են, որ Օմանում ռեզիդենտ դեսպանության բացման ՀՀ որոշումը կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ճանապարհին։
Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում` նշելով, որ իր համար մեծագույն պատիվ է լինել ՀՀ առաջին ԱԳ նախարարը, ով այցելել է Օմանի Սուլթանություն։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի շուրջ էսկալացիան հանգեցրել է Հորմուզի նեղուցի՝ Պարսից ծոցի երկրներից նավթի ու հեղուկացված բնական գազի համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղու փաստացի արգելափակմանը։