https://arm.sputniknews.ru/20260317/ishkhanutjan-seghanin-meganakhararutjan-nakhagits-e-glkhavvor-shaharun-arsen-tvorvosjann-e-99927626.html
Իշխանության սեղանին «մեգանախարարության» նախագիծ է. գլխավոր «շահառուն» Արսեն Թորոսյանն է
Իշխանության սեղանին «մեգանախարարության» նախագիծ է. գլխավոր «շահառուն» Արսեն Թորոսյանն է
Sputnik Արմենիա
Ըստ շրջանառվող լուրերի՝ իշխանության ներսում արդեն նկատվում են դժգոհություններ Թորոսյանի ակտիվությունից և նախաձեռնությունների ձևից։ 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T10:18+0400
2026-03-17T10:18+0400
2026-03-17T10:36+0400
արսեն թորոսյան
հհ առողջապահության նախարարություն
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
անահիտ ավանեսյան
իշխանություն
նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94960386_0:20:1600:920_1920x0_80_0_0_3e762c02d45e0da9103186967e491c78.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունների սեղանին նոր «մեգանախարարության» նախագիծ է դրված, որի հեղինակը ՀՀ առողջապանության նախարար, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Թորոսյանն է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։Նախագծի հեղինակները պնդում են, որ սոցիալական քաղաքականությունն ու առողջապահությունը պետք է կառավարվեն մեկ կենտրոնից՝ համակարգը «ամբողջությամբ վերափոխելու» նպատակով։ Նշվում է, որ կառավարության ներսում այս գաղափարը միանշանակ չի ընդունվում։Ե՞րբ պատրաստ կլինի ՔՊ–ի նախընտրական ցուցակը. Արսեն Թորոսյանի պատասխանըՊարբերականը գրում է, որ իշխանության ներսում արդեն նկատվում են դժգոհություններ Թորոսյանի ակտիվությունից և նախաձեռնությունների ձևից։Թերթը նշում է, որ նման սցենարի կյանքի կոչվելու դեպքում առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանին այլ պաշտոն կառաջարկվի, իսկ նրա տեղակալ Լենա Նանուշյանը կմնա համակարգում, քանի որ Թորոսյանի մտերիմն է։Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-2021 թվականներին՝ հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը, ինչպես ողջ աշխարհը, բախվեց COVID-19 համավարակին։ԱՍՀ նախարարության բյուջեն կկազմի 993 մլրդ դրամ․ ինչպե՞ս է նախատեսվում բաշխել այդ գումարը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94960386_0:0:1422:1066_1920x0_80_0_0_4aa4f98ee96984d2c8ca118f878276f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն թորոսյան, հհ առողջապահության նախարարություն, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, անահիտ ավանեսյան, իշխանություն, նախագիծ
արսեն թորոսյան, հհ առողջապահության նախարարություն, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, անահիտ ավանեսյան, իշխանություն, նախագիծ
Իշխանության սեղանին «մեգանախարարության» նախագիծ է. գլխավոր «շահառուն» Արսեն Թորոսյանն է
10:18 17.03.2026 (Թարմացված է: 10:36 17.03.2026) Ըստ շրջանառվող լուրերի՝ իշխանության ներսում արդեն նկատվում են դժգոհություններ Թորոսյանի ակտիվությունից և նախաձեռնությունների ձևից։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունների սեղանին նոր «մեգանախարարության» նախագիծ է դրված, որի հեղինակը ՀՀ առողջապանության նախարար, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Թորոսյանն է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Համաձայն նախագծի՝ պետք է միավորվեն ՀՀ առողջապահության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները։ Իշխանության ներսում այս հարցն ակտիվ քննարկվում է, աշխատանքներն արդեն բավական առաջ են գնացել և մտնում են վերջնական փուլ։ Արսեն Թորոսյանն ակտիվ աշխատում է այս հարցի շուրջ, որպեսզի ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում հենց ինքը զբաղեցնի միավորված գերատեսչության ղեկավարի պաշտոնը»,- գրում է թերթը։
Նախագծի հեղինակները պնդում են, որ սոցիալական քաղաքականությունն ու առողջապահությունը պետք է կառավարվեն մեկ կենտրոնից՝ համակարգը «ամբողջությամբ վերափոխելու» նպատակով։ Նշվում է, որ կառավարության ներսում այս գաղափարը միանշանակ չի ընդունվում։
Պարբերականը գրում է, որ իշխանության ներսում արդեն նկատվում են դժգոհություններ Թորոսյանի ակտիվությունից և նախաձեռնությունների ձևից։
Թերթը նշում է, որ նման սցենարի կյանքի կոչվելու դեպքում առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանին այլ պաշտոն կառաջարկվի, իսկ նրա տեղակալ Լենա Նանուշյանը կմնա համակարգում, քանի որ Թորոսյանի մտերիմն է։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-2021 թվականներին՝ հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը, ինչպես ողջ աշխարհը, բախվեց COVID-19 համավարակին։