https://arm.sputniknews.ru/20260317/irani-dem-paterazmi-pattsharvov-mvot-45-mln-mard-karvogh-e-sur-svovi-bakhvel-99953495.html
Իրանի դեմ պատերազմի պատճառով մոտ 45 մլն մարդ կարող է սուր սովի բախվել
Իրանի դեմ պատերազմի պատճառով մոտ 45 մլն մարդ կարող է սուր սովի բախվել
Sputnik Արմենիա
Պարենի համաշխարհային ծրագիրը գնահատել է Մերձավոր Արևելքում տիրող պատերազմի ռիսկերը։ 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T16:51+0400
2026-03-17T16:51+0400
2026-03-17T16:51+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
սով
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91387401_0:290:3072:2018_1920x0_80_0_0_ca7dbffb5b2b20b1c27e79c570e3e881.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Աշխարհում մոտ 45 մլն մարդ կարող է սուր սովի բախվել, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ շարունակվեն մինչև հունիս։ Այս մասին ասվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գնահատականում։Իրավիճակի հնարավոր վատթարացման հիմնական պատճառ է նշվում սննդամթերքի, նավթի և տրանսպորտի գների աճը։ Արդյունքում պարենի պակաս զգացող մարդկանց ընդհանուր թիվը կարող է գերազանցել ներկայիս ռեկորդը՝ 319 միլիոնը։ Այս մասին «Reuters»-ին հայտնել է ՊՀԾ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարլ Սկաուն։Նրա խոսքով` Իրանին ԱՄՆ-Իսրայելի հարվածների սկզբից ի վեր բեռների առաքման արժեքն արդեն իսկ աճել է 18%-ով։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/10/91387401_182:0:2913:2048_1920x0_80_0_0_45adc2c7201046dba494226285181848.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, սով, ամն
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, սով, ամն
Իրանի դեմ պատերազմի պատճառով մոտ 45 մլն մարդ կարող է սուր սովի բախվել
Պարենի համաշխարհային ծրագիրը գնահատել է Մերձավոր Արևելքում տիրող պատերազմի ռիսկերը։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Աշխարհում մոտ 45 մլն մարդ կարող է սուր սովի բախվել, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ շարունակվեն մինչև հունիս։ Այս մասին ասվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գնահատականում։
Իրավիճակի հնարավոր վատթարացման հիմնական պատճառ է նշվում սննդամթերքի, նավթի և տրանսպորտի գների աճը։ Արդյունքում պարենի պակաս զգացող մարդկանց ընդհանուր թիվը կարող է գերազանցել ներկայիս ռեկորդը՝ 319 միլիոնը։ Այս մասին «Reuters»-ին հայտնել է ՊՀԾ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարլ Սկաուն։
«Պատերազմի շարունակությունը կհանգեցնի նրան, որ աշխարհում սովի մակարդակը նոր ռեկորդներ կսահմանի, և դա չափազանց մտահոգիչ հեռանկար է», – նշել է նա։
Նրա խոսքով` Իրանին ԱՄՆ-Իսրայելի հարվածների սկզբից ի վեր բեռների առաքման արժեքն արդեն իսկ աճել է 18%-ով։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: