https://arm.sputniknews.ru/20260317/iranahajeri-artarvoc-hvosq-depi-hajastan-chunenq-zareh-sinanjan-99933210.html
Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չունենք. Զարեհ Սինանյան
Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չունենք. Զարեհ Սինանյան
Sputnik Արմենիա
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի խոսքով` տեղեկություն կար, որ երկու թեթև վիրավորում ստացած իրանահայ կա, սակայն երբ փորձում են ճշտել... 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T12:23+0400
2026-03-17T12:23+0400
2026-03-17T12:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
հայ
զարեհ սինանյան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654337_0:0:1600:901_1920x0_80_0_0_ffc28bb8646b77cc050d45c7b6ad803d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Թե քանի իրանահայ է եկել Հայաստան ռազմական գործողությունների սկսվելուց հետո, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը որևէ կոնկրետ տվյալ չունի։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։Նրա խոսքով` իրենց գրասենյակն անընդհատ փորձում է կապի մեջ լինել իրանահայերի հետ, եթե հնարավոր է լինում նրանց հետ կապ հաստատել։«Մարդիկ տներում են, զգույշ են, պարզապես փորձում են վտագավոր վայրերից հեռու մնալ։ Նրանք հույս ունեն, որ շուտով այս ամենը կվերջանա։ Օրինակ` խոսք կար, որ երկու թեթև վիրավորում ստացած իրանահայ կա, սակայն երբ փորձում են ճշտել, պարզվում է` այնքան էլ հստակ ինֆորմացիան չի եղել»,– նշեց Սինանյանը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654337_121:0:1544:1067_1920x0_80_0_0_f6b3daaa9a9669e8f6f953dc4497d233.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայ, զարեհ սինանյան, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հայ, զարեհ սինանյան, պատերազմ
Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չունենք. Զարեհ Սինանյան
12:23 17.03.2026 (Թարմացված է: 12:24 17.03.2026) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի խոսքով` տեղեկություն կար, որ երկու թեթև վիրավորում ստացած իրանահայ կա, սակայն երբ փորձում են ճշտել, պարզվում է` ինֆորմացիան այնքան էլ հստակ չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Թե քանի իրանահայ է եկել Հայաստան ռազմական գործողությունների սկսվելուց հետո, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը որևէ կոնկրետ տվյալ չունի։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։
«Որևէ արտառոց հոսք դեպի Հայաստան, որը որևէ ձևով տարբերվում է նախորդ ժամանակահատվածների հետ, չունենք։ Որպես այդպիսին հայերի փախուստ, շարժ դեպի Հայաստան չկա»,– հայտարարեց Սինանյանը։
Նրա խոսքով` իրենց գրասենյակն անընդհատ փորձում է կապի մեջ լինել իրանահայերի հետ, եթե հնարավոր է լինում նրանց հետ կապ հաստատել։
«Մարդիկ տներում են, զգույշ են, պարզապես փորձում են վտագավոր վայրերից հեռու մնալ։ Նրանք հույս ունեն, որ շուտով այս ամենը կվերջանա։ Օրինակ` խոսք կար, որ երկու թեթև վիրավորում ստացած իրանահայ կա, սակայն երբ փորձում են ճշտել, պարզվում է` այնքան էլ հստակ ինֆորմացիան չի եղել»,– նշեց Սինանյանը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: