https://arm.sputniknews.ru/20260317/hagust-kvoshik-gndak-ev-ajl-irer-erevani-khcanvats-andzrevatarneri-pertshanqn-u-tshvarutjuny-99953757.html
Հագուստ, կոշիկ, գնդակ և այլ իրեր. Երևանի խցանված անձրևատարների «պերճանքն ու թշվառությունը»
Հագուստ, կոշիկ, գնդակ և այլ իրեր. Երևանի խցանված անձրևատարների «պերճանքն ու թշվառությունը»
Sputnik Արմենիա
Մինչ Երևանում ամեն հորդ անձրևից ու ձնհալից հետո պայքարում են հեղեղումների դեմ, աշխարհի զարգացած երկրներում վաղուց կիրառում են հեռավար դիագնոստիկ կառավարման... 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T23:35+0400
2026-03-17T23:35+0400
2026-03-17T23:35+0400
հեղինակներ
հեղեղում
երևան
երևանի քաղաքապետարան
ջրատար
«վեոլիա ջուր» ընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61116842_0:84:1600:984_1920x0_80_0_0_4856e115f11a8a8b5757f9cd3931ac38.jpg
Երևանում հաճախակի դարձած հեղեղումների հիմնական պատճառը շինարարական նորմերը չպահպանելն է և ենթակառուցվածքների նկատմամբ անփույթ վերաբերմունքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի դիագնոստիկայով և կոյուղատարերի մաքրմամբ զբաղվող «911 կոմունալ սերվիս» ընկերության ղեկավար Կարեն Ղազարյանը։Ինչպես հայտնի է, մարտի 14-15-ին տեղացած հերթական հորդառատ անձրևը Երևանում դարձյալ հեղեղումների պատճառ դարձավ`երևանցիներին արդեն քաջածանոթ անանցանելի ջրափոսերով, խցանումներով ու կաթվածահար երթևեկությամբ։ Քաղաքային իշխանությունները ստեղծված իրավիճակը մեկնաբանեցին նորման մի քանի անգամ գերազանցող տեղումների քանակով և Երևանի ներկա պահանջներին չբավարարող հեղեղատար համակարգով։Անթույլատրելի է խողովակը թողնել գետի հոսող ջրի մեջ. Արեյանը` Արզնի-2 ջրատարի վթարի մասինՔաղաքային իշխանության այս հիմնավորումների հետ Կարեն Ղազարյանն էլ է համաձայն։ Ավելին` ըստ նրա` համակարգը արդեն հիմովին վերակառուցելու կարիք կա։Ղազարյանի խոսքով` հեղեղատարների խցանումների դեպքում համայնքնային իշխանությունները երբեմն ստիպված են լինում դիմել մասնագիտացված մասնավոր ընկերություններին։ Նման փորձառություն ունի նաև իր ղեկավարած ընկերությունը։ Ասում է` այն, ինչ երբեմն դուրս է գալիս խցանված խողովակներից կամ փակված դիտահորերից, ինքնին վկայում է պետության ու հանրության անբարեխիղճ վերաբերմունքի մասին։Լինում են դեպքեր, երբ երևանյան որևէ թաղամասի կամ առանձին փողոցի բնակիչներ իրենք են ճարահատյալ դիմում մասնավոր ընկերությանը խցանված անձրևատարը կամ կոյուղին իրենց միջոցներով մաքրելու համար` չսպասելով համայնքային իշխանությունների կամ «Վեոլիա Ջրի» ոչ օպերատիվ արձագանքին։Եվ մինչ Երևանում համայնքային, մասնավոր կազմակերպություններն ու քաղաքացիները ամեն հորդ անձրևից ու ձնհալից հետո պայքարում են անձրևատարներում հայտնված կենցաղային աղբի, խիճ ու ավազի, աշնանը թափված տերևների առաջացրած խցանումների դեմ, աշխարհի զարգացած երկրներում արդեն կիրառում են հեռավար դիագնոստիկ կառավարման մեթոդը։ Անձրևատարներում տեղադրված տեսախցիկների միջոցով արձանագրում են հնարավոր խնդիրը (խցանման վտանգ, վնասված կամ ամրացված տեղից առանձնացած խողովակներ) և անմիջապես կանխում հնարավոր հեղեղման վտանգը։Ի՞նչ է արվում, որ հորդառատ անձրևից հետո Երևանն անանցանելի չդառնա. ՏԿԵ նախարարի պատասխանըՆման տեխնիկական հնարավորություն, Կարեն Ղազարյանի գնահատմամբ, Երևանի քաղաքապետարանն էլ ունի։ Բայց տեսանկարահանող սարքերի տեղադրման համար նախևառաջ հարկավոր է խողովակները մաքրել տարիների ընթացքում կուտակված ավազի հաստ շերտից և ամենակարևորը` ունենալ հուսալի ու անհրաժեշտ անցանելիություն ապահովող նորացված համակարգ։Հատկանշական է, որ վերջին հեղեղումներին ընդառաջ Երևանի քաղաքային իշխանությունը հայտարարեց, թե առատ տեղումներին նախընթաց «Վեոլիա Ջուր» ընկերությունը մաքրում է հեղեղատարները աղբից ու ավազից, քաղաքապետարանն էլ տեղափոխում է շաբաթական ավելի քան 150 դիտահորերից հավաքված աղբը։Բայց փաստ է, որ հեղեղումներից խուսափել, միևնույն է, այս անգամ էլ չստացվեց։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61116842_89:0:1512:1067_1920x0_80_0_0_92391853b4acf2227f28bb9a7f4f1861.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նելլի Դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/325/20/3252000_0:0:1424:1424_100x100_80_0_0_7312d3475e662172c028d85f806649d2.jpg
հեղինակներ, հեղեղում, երևան, երևանի քաղաքապետարան, ջրատար, «վեոլիա ջուր» ընկերություն
հեղինակներ, հեղեղում, երևան, երևանի քաղաքապետարան, ջրատար, «վեոլիա ջուր» ընկերություն
Հագուստ, կոշիկ, գնդակ և այլ իրեր. Երևանի խցանված անձրևատարների «պերճանքն ու թշվառությունը»
Մինչ Երևանում ամեն հորդ անձրևից ու ձնհալից հետո պայքարում են հեղեղումների դեմ, աշխարհի զարգացած երկրներում վաղուց կիրառում են հեռավար դիագնոստիկ կառավարման մեթոդը։
Երևանում հաճախակի դարձած հեղեղումների հիմնական պատճառը շինարարական նորմերը չպահպանելն է և ենթակառուցվածքների նկատմամբ անփույթ վերաբերմունքը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի դիագնոստիկայով և կոյուղատարերի մաքրմամբ զբաղվող «911 կոմունալ սերվիս» ընկերության ղեկավար Կարեն Ղազարյանը։
«Ցանկացած նմանատիպ ենթակառուցվածք կառուցելիս ամենաառաջնայինը պետք է լինի շինարարական նորմերի պահպանումը։ Լինի դա խողովակի տրամաչափը, ուղղությունը, թեքությունը և այլն։ Երկրորդը, ցավոք, մեր բնակչության անփույթ վերաբերմունքն է։ Լինում են դեպքեր, երբ անձրևատարներին միացված են լինում կոյուղագծերի խողովակներ։ Եվ երրորդը այդ ենթակառուցվածքների նկատմամբ պատկան կառույցների անուշադրությունն է։ Անձրևատարները պետք է պարբերաբար դիտարկվեն, պրոֆիլակտիկ սպասարկվեն, լվացվեն գոնե տարին 2 անգամ` գարնանն ու աշնանն ընդառաջ, որպեսզի անձրևների սեզոնին խնդիրներ չառաջանան»,– նշում է մասնագետը։
Ինչպես հայտնի է, մարտի 14-15-ին տեղացած հերթական հորդառատ անձրևը Երևանում դարձյալ հեղեղումների պատճառ դարձավ`երևանցիներին արդեն քաջածանոթ անանցանելի ջրափոսերով, խցանումներով ու կաթվածահար երթևեկությամբ։ Քաղաքային իշխանությունները ստեղծված իրավիճակը մեկնաբանեցին նորման մի քանի անգամ գերազանցող տեղումների քանակով և Երևանի ներկա պահանջներին չբավարարող հեղեղատար համակարգով։
Քաղաքային իշխանության այս հիմնավորումների հետ Կարեն Ղազարյանն էլ է համաձայն։ Ավելին` ըստ նրա` համակարգը արդեն հիմովին վերակառուցելու կարիք կա։
Ղազարյանի խոսքով` հեղեղատարների խցանումների դեպքում համայնքնային իշխանությունները երբեմն ստիպված են լինում դիմել մասնագիտացված մասնավոր ընկերություններին։ Նման փորձառություն ունի նաև իր ղեկավարած ընկերությունը։ Ասում է` այն, ինչ երբեմն դուրս է գալիս խցանված խողովակներից կամ փակված դիտահորերից, ինքնին վկայում է պետության ու հանրության անբարեխիղճ վերաբերմունքի մասին։
«Շատ բազմազան ու խառը իրեր են հանդիպում, ասենք` հագուստ, կոշիկներ, գնդակ, մի խոսքով` ամեն, ամեն ինչ։ Իսկ պատշաճ հսկողություն, պատշաճ մաքրում իրականացնելու դեպքում պարբերաբար էդ խնդրին չենք բախվի»,– նշում է Ղազարյանը։
Լինում են դեպքեր, երբ երևանյան որևէ թաղամասի կամ առանձին փողոցի բնակիչներ իրենք են ճարահատյալ դիմում մասնավոր ընկերությանը խցանված անձրևատարը կամ կոյուղին իրենց միջոցներով մաքրելու համար` չսպասելով համայնքային իշխանությունների կամ «Վեոլիա Ջրի» ոչ օպերատիվ արձագանքին։
Եվ մինչ Երևանում համայնքային, մասնավոր կազմակերպություններն ու քաղաքացիները ամեն հորդ անձրևից ու ձնհալից հետո պայքարում են անձրևատարներում հայտնված կենցաղային աղբի, խիճ ու ավազի, աշնանը թափված տերևների առաջացրած խցանումների դեմ, աշխարհի զարգացած երկրներում արդեն կիրառում են հեռավար դիագնոստիկ կառավարման մեթոդը։ Անձրևատարներում տեղադրված տեսախցիկների միջոցով արձանագրում են հնարավոր խնդիրը (խցանման վտանգ, վնասված կամ ամրացված տեղից առանձնացած խողովակներ) և անմիջապես կանխում հնարավոր հեղեղման վտանգը։
Նման տեխնիկական հնարավորություն, Կարեն Ղազարյանի գնահատմամբ, Երևանի քաղաքապետարանն էլ ունի։ Բայց տեսանկարահանող սարքերի տեղադրման համար նախևառաջ հարկավոր է խողովակները մաքրել տարիների ընթացքում կուտակված ավազի հաստ շերտից և ամենակարևորը` ունենալ հուսալի ու անհրաժեշտ անցանելիություն ապահովող նորացված համակարգ։
Հատկանշական է, որ վերջին հեղեղումներին ընդառաջ Երևանի քաղաքային իշխանությունը հայտարարեց, թե առատ տեղումներին նախընթաց «Վեոլիա Ջուր» ընկերությունը մաքրում է հեղեղատարները աղբից ու ավազից, քաղաքապետարանն էլ տեղափոխում է շաբաթական ավելի քան 150 դիտահորերից հավաքված աղբը։
Բայց փաստ է, որ հեղեղումներից խուսափել, միևնույն է, այս անգամ էլ չստացվեց։