https://arm.sputniknews.ru/20260317/emi-arag-ardzaganqman-khumby-hajastan-kga-aprili-skzbin-99950617.html
ԵՄ–ի արագ արձագանքման խումբը Հայաստան կգա ապրիլի սկզբին
ԵՄ–ի արագ արձագանքման խումբը Հայաստան կգա ապրիլի սկզբին
Sputnik Արմենիա
Առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի։ 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T16:17+0400
2026-03-17T16:17+0400
2026-03-17T16:31+0400
հայաստան
եվրամիություն
կայա կալաս
փորձագետ
կիբեռանվտանգություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54465179_0:61:804:513_1920x0_80_0_0_092e2784175685862653695212468022.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Նշվում է, որ փորձագետների խումբը կազմված կլինի 9-14 հոգուց։Հիշեցնենք` Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը մարտի 16–ին ասել էր, որ Եվրամիությունն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքով։Ավելի վաղ Կալասը նաև հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու համար։ Ի պատասխան ԵՄ-ն հայտարարել էր 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Գումարը նախատեսվում է օգտագործել «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարի և կիբեռանվտանգության ամրապնդման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54465179_42:0:726:513_1920x0_80_0_0_0247f01e999468bbb792a4726fb6bfa7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, կայա կալաս, փորձագետ, կիբեռանվտանգություն
հայաստան, եվրամիություն, կայա կալաս, փորձագետ, կիբեռանվտանգություն
ԵՄ–ի արագ արձագանքման խումբը Հայաստան կգա ապրիլի սկզբին
16:17 17.03.2026 (Թարմացված է: 16:31 17.03.2026) Առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Նշվում է, որ փորձագետների խումբը կազմված կլինի 9-14 հոգուց։
«Առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը կիբեռհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն: Օժանդակության շահառուները նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ներքին գործերի նախարարությունը, հարկային մարմինները կլինեն»,– գրում է կայքը:
Հիշեցնենք` Եվրամիության արտաքին գործերի նախարար
Կայա Կալասը մարտի 16–ին ասել էր, որ Եվրամիությունն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքով։
Ավելի վաղ Կալասը նաև հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը հակազդելու համար։ Ի պատասխան ԵՄ-ն հայտարարել էր 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Գումարը նախատեսվում է օգտագործել «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարի և կիբեռանվտանգության ամրապնդման համար։