https://arm.sputniknews.ru/20260315/taqer-karlsvony-patmel-e-khv-n-cankanum-e-iren-amn-um-otarerkrja-gvortsakal-tshanachel-99866858.html
Թաքեր Կառլսոնը պատմել է՝ ԿՀՎ-ն ցանկանում է իրեն ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալ ճանաչել
Թաքեր Կառլսոնը պատմել է՝ ԿՀՎ-ն ցանկանում է իրեն ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալ ճանաչել
Sputnik Արմենիա
Կառլսոնի խոսքով՝ իրեն ցանկանում են պատասխանատվության ենթարկել 1938-ին ԱՄՆ-ում ընդունված Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքով: 15.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-15T12:45+0400
2026-03-15T12:45+0400
2026-03-15T12:45+0400
թաքեր կառլսոն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77967877_0:0:1600:901_1920x0_80_0_0_7391705d83b241dc9433642f14588ce9.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ ԿՀՎ-ն ցանկանում է հասնել նրան, որ իրեն ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալ ճանաչեն և երկրի արդարադատության նախարարության համար համապատասխան հաշվետվություն է պատրաստում իր գործունեության մասին:Կառլսոնը բացատրել է, որ իրեն ցանկանում են ներգրավել 1938 թվականին ԱՄՆ-ում ընդունված Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքով։ Դրա համաձայն՝ այն անձինք, ովքեր ֆինանսավորում են ստանում օտարերկրյա կառավարությունից վերջինիս շահերի լոբբինգի կամ քաղաքական գործունեության համար, պետք է հատուկ կարգով գրանցվեն ԱՄՆ արդարադատության նախարարությունում։Կառսլոնն ընդգծել է, որ ինքը օտարերկրյա տերության գործակալ չէ և երբեք որևէ երկրի կառավարությունից գումար չի ընդունել:Ավելի վաղ Կառլսոնը դատապարտել էր ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա: Դրանից հետո լրագրողին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77967877_125:0:1357:924_1920x0_80_0_0_05d608e8c9dc1493434b763bd91b4646.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թաքեր կառլսոն, ամն
Թաքեր Կառլսոնը պատմել է՝ ԿՀՎ-ն ցանկանում է իրեն ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալ ճանաչել
Կառլսոնի խոսքով՝ իրեն ցանկանում են պատասխանատվության ենթարկել 1938-ին ԱՄՆ-ում ընդունված Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքով:
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ ԿՀՎ-ն ցանկանում է հասնել նրան, որ իրեն ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալ ճանաչեն և երկրի արդարադատության նախարարության համար համապատասխան հաշվետվություն է պատրաստում իր գործունեության մասին:
«ԿՀՎ-ն իմ դեմ քրեական հետապնդման հարցում է պատրաստում, քրեական զեկույց արդարադատության նախարարությանը՝ իմ կողմից կատարված ենթադրյալ հանցագործության հիման վրա։ Ի՞նչ հանցագործություն է դա: Այն է, որ ես պատերազմից առաջ խոսել եմ Իրանում մարդկանց հետ», - հայտարարել է Կառլսոնը X սոցիալական ցանցում իր էջում հրապարակված տեսանյութում։
Կառլսոնը բացատրել է, որ իրեն ցանկանում են ներգրավել 1938 թվականին ԱՄՆ-ում ընդունված Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքով։ Դրա համաձայն՝ այն անձինք, ովքեր ֆինանսավորում են ստանում օտարերկրյա կառավարությունից վերջինիս շահերի լոբբինգի կամ քաղաքական գործունեության համար, պետք է հատուկ կարգով գրանցվեն ԱՄՆ արդարադատության նախարարությունում։
Կառսլոնն ընդգծել է, որ ինքը օտարերկրյա տերության գործակալ չէ և երբեք որևէ երկրի կառավարությունից գումար չի ընդունել:
Ավելի վաղ Կառլսոնը դատապարտել էր ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա: Դրանից հետո լրագրողին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։