https://arm.sputniknews.ru/20260315/mahacel-e-krvokus-siti-hvolum-teghi-unecats-ahabekchutjan-hetevanqvov-evs-mek-tuzhats-99866313.html
Մահացել է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ևս մեկ տուժած
Մահացել է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ևս մեկ տուժած
Sputnik Արմենիա
Աղբյուրը չի հստակեցրել մահվան պատճառը և մահացածի ինքնությունը: 15.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-15T12:27+0400
2026-03-15T12:27+0400
2026-03-15T12:27+0400
կրոկուս սիթի հոլ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1d/73966181_0:0:3017:1697_1920x0_80_0_0_a964b336a8157b795e7f4470e5982e79.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Շաբաթ օրը «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ տուժած է մահացել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դատավարության մասնակիցներից մեկը։Մարտի 12-ին Արևմտյան շրջանային 2-րդ ռազմական դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով 19 ֆիգուրանտներից 15-ին դատապարտել է ցմահ ազատազրկման, ևս 4-ին դատապարտել են 19 տարի 11 ամսից մինչև 22,5 տարվա ազատազրկման: Հայտնի է, որ ևս 6 ֆիգուրանտների նկատմամբ նախաքննությունը շարունակվում է, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին: Հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվողների վրա և հրկիզել դահլիճը: Զոհվել է 149 մարդ, մեկը անհետ կորել է, վնասվածք է ստացել 609-ը մարդ:Քննչական կոմիտեն պարզել է, որ հանցագործությունը կատարվել է Ուկրաինայի ղեկավարության շահերից ելնելով. Կիևի ռեժիմը ցանկանում էր ապակայունացնել քաղաքական իրավիճակը Ռուսաստանում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1d/73966181_288:0:3017:2047_1920x0_80_0_0_457912bc6868e82aa1fbbd1d5e66e940.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրոկուս սիթի հոլ, զոհ
Մահացել է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ևս մեկ տուժած
Աղբյուրը չի հստակեցրել մահվան պատճառը և մահացածի ինքնությունը:
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Շաբաթ օրը «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ տուժած է մահացել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դատավարության մասնակիցներից մեկը։
«Այո, տեղեկություններ են ստացվել ևս մեկ տուժածի մահվան մասին», - ասել է գործակալության զրուցակիցը: Սակայն նա չի հստակեցրել մահացածի ինքնությունը և նրա մահվան պատճառը։
Մարտի 12-ին Արևմտյան շրջանային 2-րդ ռազմական դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով 19 ֆիգուրանտներից 15-ին դատապարտել է ցմահ ազատազրկման, ևս 4-ին դատապարտել են 19 տարի 11 ամսից մինչև 22,5 տարվա ազատազրկման: Հայտնի է, որ ևս 6 ֆիգուրանտների նկատմամբ նախաքննությունը շարունակվում է, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում
ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին: Հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվողների վրա և հրկիզել դահլիճը: Զոհվել է 149 մարդ, մեկը անհետ կորել է, վնասվածք է ստացել 609-ը մարդ:
Քննչական կոմիտեն պարզել է, որ հանցագործությունը կատարվել է Ուկրաինայի ղեկավարության շահերից ելնելով. Կիևի ռեժիմը ցանկանում էր ապակայունացնել քաղաքական իրավիճակը Ռուսաստանում: