00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան

CC BY-SA 4.0 / Gameplayzz / Corendon Dutch Airlines Boeing 737 Max 9 landing at Hannover Airport (cropped, resized)Corendon Dutch Airlines ընկերության Boeing 737 Max ինքնաթիռը
Corendon Dutch Airlines ընկերության Boeing 737 Max ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2026
Բաժանորդագրվել
Արտաքսվածներին հայրենիք են ուղարկում ինչպես հատուկ չարտերային, այնպես էլ կանոնավոր չվերթերով։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Դավիթ Գալստյան. Sputnik Արմենիայի տվյալներով` Գերմանիան փետրվարին Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիներով առնվազն երկու ինքնաթիռ։ Այդ չվերթերից մեկը տեղի է ունեցել Համբուրգից, երկրորդը՝ Մյունխենից։
Մյունխենյան չվերթում, ըստ Sputnik Արմենիայի տվյալների, եղել է մոտ 130 մարդ (ՀՀ քաղաքացի կամ ուղղակի ազգությամբ հայ–խմբ.)։
Բացի այդ, նույն մյունխենյան չվերթում եղել են նաև Վրաստանի արտաքսված 79 քաղաքացիներ, այդ պատճառով էլ ինքնաթիռը Երևանից հետո ուղևորվել է Թբիլիսի:
Մարտին Գերմանիայից Վրաստան է ուղարկվել ևս 40 մարդ։
Մեր տեղեկություններով՝ արտաքսվածներին ուղարկում են ոչ միայն հատուկ, այլև կանոնավոր չվերթերով, մասնավորապես՝ Ֆրանկֆուրտից։ Օրինակ` դրանցից մեկով փետրվարի վերջին, նախնական տվյալներով, ուղարկվել է 12 մարդ։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ ԱՄՆ–ն հատուկ չվերթով Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների, ընդ որում` ՀՀ իշխանությունները հրաժարվել են հրապարակել արտաքսվածների թվի և կարգավիճակի մասին տվյալներ։
Նշենք, որ գերմանական ԶԼՄ–ների տվյալներով՝ 2025 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Գերմանիայից արտաքսվել է 21 311 մարդ, ինչը 16 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացի այդ, 2025 թվականին ավելի քան 30 հազար միգրանտներ կամավոր լքել են երկիրը՝ ծանուցում ստանալուց հետո, որի համաձայն նրանք պետք է մեկնեին երկրից կոնկրետ ամսաթվին:
Ամենից հաճախ անցյալ տարի արտաքսման մասին կարգադրագրեր են տրվել Վրաստանի (671), Ալբանիայի (661) և Թուրքիայի (618) քաղաքացիների վերաբերյալ։
Լրահոս
0