https://arm.sputniknews.ru/20260315/amn-n-ogtagvortsum-e-shahedi-nman-ats-arabakan-erkrnerin-harvatselu-hamar-araghchi-99869099.html
ԱՄՆ-ն օգտագործում է «Շահեդի» նման ԱԹՍ՝ արաբական երկրներին հարվածելու համար․ Արաղչի
ԱՄՆ-ն օգտագործում է «Շահեդի» նման ԱԹՍ՝ արաբական երկրներին հարվածելու համար․ Արաղչի
Sputnik Արմենիա
Արաղչիի խոսքով՝ Մերձավոր Արևելքում քաղաքացիական թիրախների վրա հարվածների հետևում կարող է կանգնած լինել նաև Իսրայելը։ 15.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-15T13:55+0400
2026-03-15T13:55+0400
2026-03-15T13:55+0400
աբբաս արաղչի
ամն
իսրայել
պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_0:0:1280:721_1920x0_80_0_0_2d67c61c063a467d43cbae06be72f7c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. ԱՄՆ-ն օգտագործում է «Շահեդի» նման անօդաչու թռչող սարք՝ արաբական երկրներին հարվածելու համար, Al Araby Al Jadeed պարբերականին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։Արաղչին նաև հայտարարել է, որ արաբական երկրներում քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների հետևում կարող է կանգնած լինել Իսրայելը։«Արաբական երկրներում քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների հետևում կարող է կանգնած լինել Իսրայելը՝ Իրանի հետ նրանց հարաբերությունները փչացնելու նպատակով», - ասել է Իրանի արտգործնախարարը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_ef5ce5b73686720a13176c291fd77e26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, ամն, իսրայել, պատերազմ, իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի, ամն, իսրայել, պատերազմ, իրանի իսլամական հանրապետություն
ԱՄՆ-ն օգտագործում է «Շահեդի» նման ԱԹՍ՝ արաբական երկրներին հարվածելու համար․ Արաղչի
Արաղչիի խոսքով՝ Մերձավոր Արևելքում քաղաքացիական թիրախների վրա հարվածների հետևում կարող է կանգնած լինել նաև Իսրայելը։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. ԱՄՆ-ն օգտագործում է «Շահեդի» նման անօդաչու թռչող սարք՝ արաբական երկրներին հարվածելու համար, Al Araby Al Jadeed պարբերականին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Ամերիկացիները ստեղծել են մեր «Շահեդի» նման անօդաչու թռչող սարք։ Նրանք այն անվանել են «Լուկաս»։ Նրանք այն օգտագործում են արաբական երկրներում թիրախներին հարվածելու համար», - ասել է Իրանի արտգործնախարարը։
Արաղչին նաև հայտարարել է, որ արաբական երկրներում քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների հետևում կարող է կանգնած լինել Իսրայելը։
«Արաբական երկրներում քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների հետևում կարող է կանգնած լինել Իսրայելը՝ Իրանի հետ նրանց հարաբերությունները փչացնելու նպատակով», - ասել է Իրանի արտգործնախարարը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: