https://arm.sputniknews.ru/20260314/ukrainaji-taratsqy-irani-hardzakumneri-orinakan-tirakh-e-dardzel-azizi-99849740.html
Ուկրաինայի տարածքը Իրանի հարձակումների օրինական թիրախ է դարձել. Ազիզի
Ուկրաինայի տարածքը Իրանի հարձակումների օրինական թիրախ է դարձել. Ազիզի
Sputnik Արմենիա
Իբրահիմ Ազիզին իր հայտարարության մեջ հղում է արել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածին, որն ամրագրում է պետությունների անհատական կամ... 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T17:16+0400
2026-03-14T17:16+0400
2026-03-14T17:26+0400
իրանի իսլամական հանրապետություն
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
դոնալդ թրամփ
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/07/80371445_0:32:620:381_1920x0_80_0_0_4b580341efd65e6c347456f6707c4fb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ Կիևի վարչակարգը փաստացի դարձել է պատերազմի մասնակից՝ Իսրայելին ԱԹՍ-ներով աջակցություն տրամադրելու պատճառով։Նա նշել է, որ Ուկրաինայի ողջ տարածքը օրինական թիրախ է դարձել Իրանի հարձակումների համար։Ավելի վաղ՝ մարտի 9-ին, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «The New York Times»–ին հայտնել էր, որ Ուկրաինան կալանիչ ԱԹՍ–ներ և անօդաչուների գծով փորձագետներ է ուղարկել Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների պաշտպանության համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին մարտի 13-ին «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներին որևէ կերպ չի օգնում հետ մղել Իրանի կողմից ԱԹՍ-ների պատասխան հարվածները։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իրանի իսլամական հանրապետություն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/07/80371445_35:0:586:413_1920x0_80_0_0_ecf87a2e417fd66c4f43f398de64f653.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, բենիամին նեթանյահու
իրանի իսլամական հանրապետություն, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, դոնալդ թրամփ, բենիամին նեթանյահու
Ուկրաինայի տարածքը Իրանի հարձակումների օրինական թիրախ է դարձել. Ազիզի
17:16 14.03.2026 (Թարմացված է: 17:26 14.03.2026) Իբրահիմ Ազիզին իր հայտարարության մեջ հղում է արել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածին, որն ամրագրում է պետությունների անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը զինված հարձակման դեպքում:
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ Կիևի վարչակարգը փաստացի դարձել է պատերազմի մասնակից՝ Իսրայելին ԱԹՍ-ներով աջակցություն տրամադրելու պատճառով։
Նա նշել է, որ Ուկրաինայի ողջ տարածքը օրինական թիրախ է դարձել Իրանի հարձակումների համար։
«Անօդաչու թռչող սարքերի միջոցով իսրայելական վարչակարգին աջակցություն ցուցաբերելով՝ ձախողված Ուկրաինան փաստացի ներքաշվել է պատերազմի մեջ և, համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 51-րդ հոդվածի, իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի համար օրինական թիրախի»,- գրել է նա՝ հրապարակմանը կցելով Վլադիմիր Զելենսկու և Բենիամին Նեթանյահուի համատեղ լուսանկարը։
Ավելի վաղ՝ մարտի 9-ին, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «The New York Times»–ին հայտնել էր, որ Ուկրաինան կալանիչ ԱԹՍ–ներ և անօդաչուների գծով փորձագետներ է ուղարկել Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների պաշտպանության համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին մարտի 13-ին «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներին որևէ կերպ չի օգնում հետ մղել Իրանի կողմից ԱԹՍ-ների պատասխան հարվածները։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: