https://arm.sputniknews.ru/20260314/hamasy-datapartel-e-amni-u-israjeli-agresian-ev-kvochvov-dimel-e-iranin--99841700.html
ՀԱՄԱՍ–ը դատապարտել է ԱՄՆ–ի ու Իսրայելի ագրեսիան և կոչով դիմել է Իրանին
ՀԱՄԱՍ–ը դատապարտել է ԱՄՆ–ի ու Իսրայելի ագրեսիան և կոչով դիմել է Իրանին
Sputnik Արմենիա
ՀԱՄԱՍ-ը տարածաշրջանի բոլոր պետություններին կոչ է անում համագործակցել ագրեսիան դադարեցնելու համար: 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T12:53+0400
2026-03-14T12:53+0400
2026-03-14T12:53+0400
համաս
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99486202_0:133:1280:853_1920x0_80_0_0_60aa1994ed0f8d1a8f163e320a7a93da.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀԱՄԱՍ իսլամական դիմադրության շարժումը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում շարունակվող պատերազմի կապակցությամբ։Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, ՀԱՄԱՍ-ը նշել է` Իրանն իրավունք ունի պատասխանելու ագրեսիային` միջազգային նորմերին ու օրենքներին համապատասխան, սակայն միաժամանակ կոչ է արել հարվածներ չհասցնել հարևան երկրներին։Շարժումն ընդգծել է, որ իսլամական ազգի և տարածաշրջանի շահերը պահանջում են դադարեցնել այս պատերազմը, բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին կոչ է արել անհապաղ ջանքեր գործադրել այն կանգնեցնելու համար և բարձր է գնահատել որոշ պետությունների կողմից երկխոսության և դիվանագիտության լեզվի առաջմղման ջանքերը։ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ վարչակազմին և Իսրայելի կառավարությանն է լիարժեք պատասխանատու համարում այն ամենի համար, ինչն անվանում է «աղաղակող ագրեսիա և սարսափելի հանցագործություն Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության դեմ», ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության և կայունության համար ստեղծված ծանր հետևանքների համար։ՀԱՄԱՍ-ում կարծում են, որ ամերիկա-իսրայելական հարձակումները սնում են նոր ճգնաժամեր ու հակամարտություններ, որոնք ծառայում են միայն ծավալապաշտության, գերիշխանության և վերահսկողության նպատակներին՝ պաղեստինցիների իրավունքների և արաբ ժողովուրդների շահերի հաշվին։Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը արաբական և այլ երկրներին, ինչպես նաև միջազգային կառույցներին կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել և լուրջ ու հաստատակամ դիրքորոշում որդեգրել տարածաշրջանում էսկալացիայի շարունակման դեմ։ՀԱՄԱՍ-ը համերաշխություն և աջակցություն է հայտնել Թեհրանին՝ ցավակցություն հայտնելով Իրանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ և դատապարտելով «ամերիկասիոնիստա-ամերիկյան ագրեսիան»։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99486202_69:0:1206:853_1920x0_80_0_0_12b4b544cd3c6d95d9944213f29be10a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաս, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել
համաս, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել
ՀԱՄԱՍ–ը դատապարտել է ԱՄՆ–ի ու Իսրայելի ագրեսիան և կոչով դիմել է Իրանին
ՀԱՄԱՍ-ը տարածաշրջանի բոլոր պետություններին կոչ է անում համագործակցել ագրեսիան դադարեցնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀԱՄԱՍ իսլամական դիմադրության շարժումը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում շարունակվող պատերազմի կապակցությամբ։
«Դատապարտում ենք ամերիկա-սիոնիստական ագրեսիան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Դա միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում է, ինչպես նաև սպառնալիք տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը»,– ասված է ՀԱՄԱՍ–ի հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, ՀԱՄԱՍ-ը նշել է` Իրանն իրավունք ունի պատասխանելու ագրեսիային` միջազգային նորմերին ու օրենքներին համապատասխան, սակայն միաժամանակ կոչ է արել հարվածներ չհասցնել հարևան երկրներին։
Շարժումն ընդգծել է, որ իսլամական ազգի և տարածաշրջանի շահերը պահանջում են դադարեցնել այս պատերազմը, բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին կոչ է արել անհապաղ ջանքեր գործադրել այն կանգնեցնելու համար և բարձր է գնահատել որոշ պետությունների կողմից երկխոսության և դիվանագիտության լեզվի առաջմղման ջանքերը։
ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ վարչակազմին և Իսրայելի կառավարությանն է լիարժեք պատասխանատու համարում այն ամենի համար, ինչն անվանում է «աղաղակող ագրեսիա և սարսափելի հանցագործություն Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության դեմ», ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության և կայունության համար ստեղծված ծանր հետևանքների համար։
ՀԱՄԱՍ-ում կարծում են, որ ամերիկա-իսրայելական հարձակումները սնում են նոր ճգնաժամեր ու հակամարտություններ, որոնք ծառայում են միայն ծավալապաշտության, գերիշխանության և վերահսկողության նպատակներին՝ պաղեստինցիների իրավունքների և արաբ ժողովուրդների շահերի հաշվին։
Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը արաբական և այլ երկրներին, ինչպես նաև միջազգային կառույցներին կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել և լուրջ ու հաստատակամ դիրքորոշում որդեգրել տարածաշրջանում էսկալացիայի շարունակման դեմ։
ՀԱՄԱՍ-ը համերաշխություն և աջակցություն է հայտնել Թեհրանին՝ ցավակցություն հայտնելով Իրանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ և դատապարտելով «ամերիկասիոնիստա-ամերիկյան ագրեսիան»։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: