https://arm.sputniknews.ru/20260314/15-tarva-mej-arajin-angam-2025-tin-migracivon-hashvekshiry-drakan-e-eghel-ngn-nakharar-99853603.html
15 տարվա մեջ առաջին անգամ 2025 թ–ին միգրացիոն հաշվեկշիռը դրական է եղել. ՆԳՆ նախարար
15 տարվա մեջ առաջին անգամ 2025 թ–ին միգրացիոն հաշվեկշիռը դրական է եղել. ՆԳՆ նախարար
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանի կարծիքով` վիզաների ազատականացման գործընթացը ամբողջությամբ կավարտվի 2-3 տարվա ընթացքում։ 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T19:30+0400
2026-03-14T19:30+0400
2026-03-14T19:32+0400
հայաստան
վիզա
արփինե սարգսյան
հանցագործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98761649_0:0:1600:901_1920x0_80_0_0_906cee0e7776f1c6612e2612b4c34072.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. 2025 թվականին Հայաստանը 15 տարվա մեջ առաջին անգամ գրանցել է միգրացիոն դրական սալդո` երկիր ժամանածների թիվը 8660-ով գերազանցել է մեկնածների թվին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման շուրջ երկխոսությունը:Ըստ ՆԳ նախարարի` այս ցուցանիշը վստահություն է հաղորդում եվրոպական գործընկերներին, քանի որ ԵՄ գործընկերները վստահ են, որ Հայաստանը չի գեներացնի լրացուցիչ ռիսկեր մարդկանց տեղաշարժի տեսանկյունից։Եվրամիության հետ բանակցություններում մյուս կարևոր գործոններից մեկը, ըստ նախարարի, երկրում հանցավորության մակարդակի նվազումն է։ Սարգսյանը նշեց, որ չնայած 2025 թվականին սպանությունների թիվն աճել է (2025թ–ին 50 2024-ի 45–ի դիմաց), բայց ընդհանուր առմամբ հանցավորությունը Հայաստանում նվազել է` 3.2 տոկոսով։«Ընդ որում` նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, կանխել է ավելի շատ պլանավորված սպանությունների դեպքեր: Այս տարի ունենք բացահայտված սպանության 12 դեպք, իսկ 2024–ին բացահայտվել է ընդամենը 3-ը»,– նշեց Սարգսյանը։Նրա կարծիքով` Հայաստանում սպանությունների դեպքերի մեծ մասը միջանձնային միջադեպերն են, իսկ դրա պատճառը հասարակության մտածելակերպն է։«Տարիներ շարունակ մեր հասարակության մեջ ընկալում կա, որ հայհոյանքին պետք է արձագանքել ավելի սուր հայհոյանքով, բռնությանը՝ ավելի կոշտ բռնությամբ, որպեսզի հարցը կարգավորվի, կամ էլ հարցերը պետք է լուծվեն հեղինակություններին ներքաշելով։ Բայց մենք տեսնում ենք, որ նման մոտեցումը ողբերգական դեպքերի է բերում»,– ասել է նա։ՆԳՆ նախարարը տեղեկացրեց նաև, որ վիզաների ազատականացման պրոցեսը, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կավարտվի 2-3 տարվա ընթացքում։ԱՄՆ–ն ո՞ր վիզաներն է կասեցրել Հայաստանի ու ևս 74 երկրի քաղաքացիների համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98761649_67:0:1490:1067_1920x0_80_0_0_1224ac6968dd88ffb122e457a510eaf4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վիզա, արփինե սարգսյան, հանցագործություն
հայաստան, վիզա, արփինե սարգսյան, հանցագործություն
15 տարվա մեջ առաջին անգամ 2025 թ–ին միգրացիոն հաշվեկշիռը դրական է եղել. ՆԳՆ նախարար
19:30 14.03.2026 (Թարմացված է: 19:32 14.03.2026) Արփինե Սարգսյանի կարծիքով` վիզաների ազատականացման գործընթացը ամբողջությամբ կավարտվի 2-3 տարվա ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. 2025 թվականին
Հայաստանը 15 տարվա մեջ առաջին անգամ գրանցել է միգրացիոն դրական սալդո` երկիր ժամանածների թիվը 8660-ով գերազանցել է մեկնածների թվին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման շուրջ երկխոսությունը:
Ըստ ՆԳ նախարարի` այս ցուցանիշը վստահություն է հաղորդում եվրոպական գործընկերներին, քանի որ ԵՄ գործընկերները վստահ են, որ Հայաստանը չի գեներացնի լրացուցիչ ռիսկեր մարդկանց տեղաշարժի տեսանկյունից։
«Բնականաբար, որոշ ռիսկեր կան, մենք պետք է կառավարենք այդ բոլոր ռիսկերը»,– ասել է նախարարը։
Եվրամիության հետ բանակցություններում մյուս կարևոր գործոններից մեկը, ըստ նախարարի, երկրում հանցավորության մակարդակի նվազումն է։ Սարգսյանը նշեց, որ չնայած 2025 թվականին սպանությունների թիվն աճել է (2025թ–ին 50 2024-ի 45–ի դիմաց), բայց ընդհանուր առմամբ հանցավորությունը Հայաստանում նվազել է` 3.2 տոկոսով։
«Ընդ որում` նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, կանխել է ավելի շատ պլանավորված սպանությունների դեպքեր: Այս տարի ունենք բացահայտված սպանության 12 դեպք, իսկ 2024–ին բացահայտվել է ընդամենը 3-ը»,– նշեց Սարգսյանը։
Նրա կարծիքով` Հայաստանում սպանությունների դեպքերի մեծ մասը միջանձնային միջադեպերն են, իսկ դրա պատճառը հասարակության մտածելակերպն է։
«Տարիներ շարունակ մեր հասարակության մեջ ընկալում կա, որ հայհոյանքին պետք է արձագանքել ավելի սուր հայհոյանքով, բռնությանը՝ ավելի կոշտ բռնությամբ, որպեսզի հարցը կարգավորվի, կամ էլ հարցերը պետք է լուծվեն հեղինակություններին ներքաշելով։ Բայց մենք տեսնում ենք, որ նման մոտեցումը ողբերգական դեպքերի է բերում»,– ասել է նա։
ՆԳՆ նախարարը տեղեկացրեց նաև, որ վիզաների ազատականացման պրոցեսը, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կավարտվի 2-3 տարվա ընթացքում։