00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԳՆ-ն վճռական բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններին

© Sputnik / Виталий БелоусовՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2026
Բաժանորդագրվել
Ռուսական կողմը Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից պահանջել է դատապարտել Բրյանսկում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՌԴ–ում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ն. դը Ռիվիերին և Ն. Քեյսիին ԱԳՆ են կանչել, որտեղ վճռական բողոք են հայտնել մարտի 10-ին Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բրյանսկի վրա ֆրանս-բրիտանական համատեղ MBDA կոնցեռնի կողմից արտադրված թևավոր հրթիռներով հարվածի հետ կապված։ Այս մասին հայտնումէ ՌԴ ԱԳՆ–ն։
«Դեմարշի ընթացքում նշվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի անմիջական առնչությունն այդ ահաբեկչական հարձակմանը, որի հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել ավելի քան քառասուն մարդ։ Մեզ համար ակնհայտ է, որ Բրյանսկի վրա իրականացրած հրթիռային հարձակումը հնարավոր չէր լինի առանց բրիտանացի և ֆրանսիացի մասնագետների ներգրավման, ինչպես նաև Կիևի նեոնացիստական ​​ռեժիմին հետախուզական տվյալների փոխանցման», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է, որ եթե Լոնդոնն ու Փարիզը շարունակեն մասնակցել հետագա գործողությունների կազմակերպմանը, ապա հենց նրանք կկրեն զինված հակամարտության ապակառուցողական հետևանքների և լարվածության սրման պատասխանատվությունը։
«Նշվել է նաև, որ Մոսկվան Բրյանսկի հրետակոծությունը դիտարկում է որպես նպատակաուղղված սադրանք, որը նպատակ ունի խաթարել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ինտենսիվացած ջանքերը։ Բրիտանական և ֆրանսիական կողմերին կոչ է արվել հրաժարվել անմարդկային գործողություններից՝ ձգտելով բարձրացնել իրենց քաղաքական հեղինակությունը և միջազգային օրակարգ վերադարձնել իրենց հովանավորած «ուկրաինական նախագիծը»` Մերձավոր և Միջին Արևելքում ներկայիս սրման ֆոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը պահանջել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրապարակային հստակ գնահատական ​​տան՝ կոշտ և միանշանակ դատապարտելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բրյանսկում իրականացված ահաբեկչական հարձակումը։
Մարտի 10-ին Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Բրյանսկ քաղաքին՝ Storm Shadow թևավոր 7 հրթիռ օգտագործելով։
Լրահոս
0