https://arm.sputniknews.ru/20260313/nman-tsragir-chunenq-ghazinjany-rd-ic-yntrutjunneri-hamar-avtvobusvov-mard-berelu-masin-99814457.html
Նման ծրագիր չունենք․ Ղազինյանը՝ ՌԴ-ից ընտրությունների համար ավտոբուսով մարդ բերելու մասին
Նման ծրագիր չունենք․ Ղազինյանը՝ ՌԴ-ից ընտրությունների համար ավտոբուսով մարդ բերելու մասին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտադիր չէ և նպատակ էլ չունի ՌԴ-ից խորհրդարանական ընտրությունների համար ավտոբուսներով ՀՀ... 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T16:41+0400
2026-03-13T16:41+0400
2026-03-13T16:47+0400
դավիթ ղազինյան
սամվել կարապետյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97599892_0:0:1199:674_1920x0_80_0_0_a9a7cb2d65ec4577bae014050741beb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտադիր չէ և նպատակ էլ չունի ՌԴ-ից խորհրդարանական ընտրությունների համար ավտոբուսներով ՀՀ քաղաքացիների բերել Հայաստան՝ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դավիթ Ղազինյանը։Ինչպե հայտնի է, «Անկախ դիտորդ» դաշինքը հրապարակում էր արել, թե մայիսի վերջ-հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ` արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար։Նրա խոսքով՝ որպես այդպիսին, կազմակերպված նման ծրագիր չկա։Ըստ Ղազինյանի` ԱՀԾ-ի հայտարարությունը միջազգային և տարածաշրջանային բարդ իրավիճակի ֆոնին, մեղծ ասած, հարցեր է առաջացնում ու պետության համար էլ խայտառակություն է։Վստահ է՝ արտաքին հետախուզության ծառայությունն իր ուղիղ գործառույթներն ունի ու դրանցով պետք է զբաղվի։ Ղազինյանը վտանգ չի տեսնում, որ սփյուռքից մարդիկ կարող են գալ Հայաստան և մասնակցել քաղաքական կյանքին։ Նա ընդգծեց, որ նման հայտարարություններ են հնչեցնում, որպեսզի դրսից եկող անձինք վախեր ունենան։ Հիշեցնենք` մարտի 10–ին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություն էր տարածել, թե այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես եկող դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայաստանցիների վրա՝ նրանց դրդելով աջակցել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած որոշ քաղաքական ուժերի։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ ճնշումների փաստով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97599892_30:0:929:674_1920x0_80_0_0_e2ff7464b195ba6f24c55493e459cd04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ ղազինյան, սամվել կարապետյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
դավիթ ղազինյան, սամվել կարապետյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտադիր չէ և նպատակ էլ չունի ՌԴ-ից խորհրդարանական ընտրությունների համար ավտոբուսներով ՀՀ քաղաքացիների բերել Հայաստան՝ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դավիթ Ղազինյանը։
Ինչպե հայտնի է, «Անկախ դիտորդ» դաշինքը հրապարակում էր արել, թե մայիսի վերջ-հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ` արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար։
«Մեր ուժի առաջնորդը այնպիսի մեկն է, որը շատ երկար տարիներ դրսում է անցկացրել, այնտեղ է աշխատել, հետևաբար կարող է նաև բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ժամանեն, որոնք իր համակիրներն են արտերկրում։ Մենք նման ծրագիր և նպատակ չունենք՝ ավտոբուսով ՀՀ մարդ բերելու, Ռուսաստանն էլ թիրախավորելը շատ սխալ է։ Անձամբ իմ ունեցած տեղեկություններով ու զանգերով կարող եմ ասել, որ ոչ միայն Ռուսաստանից, այլև ամբողջ աշխարհից մարդիկ կարող են գալ։ Քանակ չեմ կարող ասել»,- ասաց Ղազինյանը։
Նրա խոսքով՝ որպես այդպիսին, կազմակերպված նման ծրագիր չկա։
Ըստ Ղազինյանի` ԱՀԾ-ի հայտարարությունը միջազգային և տարածաշրջանային բարդ իրավիճակի ֆոնին, մեղծ ասած, հարցեր է առաջացնում ու պետության համար էլ խայտառակություն է։
Վստահ է՝ արտաքին հետախուզության ծառայությունն իր ուղիղ գործառույթներն ունի ու դրանցով պետք է զբաղվի։ Ղազինյանը վտանգ չի տեսնում, որ սփյուռքից մարդիկ կարող են գալ Հայաստան և մասնակցել քաղաքական կյանքին։ Նա ընդգծեց, որ նման հայտարարություններ են հնչեցնում, որպեսզի դրսից եկող անձինք վախեր ունենան։
Հիշեցնենք` մարտի 10–ին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություն էր տարածել, թե այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես եկող դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայաստանցիների վրա՝ նրանց դրդելով աջակցել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած որոշ քաղաքական ուժերի։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն
քրեական վարույթ նախաձեռնեց Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ ճնշումների փաստով։