https://arm.sputniknews.ru/20260313/merdzavvor-arevelqi-tshgnazhamy-der-chi-harvatsel-hajastanin-bajc-gnatsh-hnaravvor-e-pvordzaget-99736649.html
Մերձավոր Արևելքի ճգնաժամը դեռ չի հարվածել Հայաստանին, բայց գնաճ հնարավոր է. փորձագետ
Մերձավոր Արևելքի ճգնաժամը դեռ չի հարվածել Հայաստանին, բայց գնաճ հնարավոր է. փորձագետ
Sputnik Արմենիա
Փորձագետը նշեց, որ նավերով բեռնափոխադրումը թանկացել է գրեթե 30 տոկոսով, և դա չի կարող չանդրադառնալ ապրանքների կամ հումքի վերջնարժեքի վրա, այդ թվում՝... 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T08:55+0400
2026-03-13T08:55+0400
2026-03-13T09:03+0400
հայաստան
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
բեռնափոխադրում
նավ
գին
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99714196_0:0:800:451_1920x0_80_0_0_a552eedee40717a81e280b81857f4b39.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Հայաստանը դեռևս չի զգում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի լուրջ ազդեցությունը, սակայն տնտեսության համար հետևանքները, ներառյալ գների հնարավոր աճը, կարող են ավելի ուշ ի հայտ գալ։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։Հիմնական ռիսկերը, նրա խոսքով, կապված են լոգիստիկ շղթաների խախտման և ծովային փոխադրումների արժեքի աճի հետ:«Նավային բեռնափոխադրումը թանկացել է գրեթե 30 տոկոսով, դա անխուսափելիորեն կազդի ապրանքների և հումքի վերջնական արժեքի վրա, այդ թվում՝ Հայաստանի համար», - նշեց Իվանովը:Փորձագետը պարզաբանեց, որ ազդեցությունը կզգացվի ավելի ուշ, քանի որ միջին հաշվով ապրանքների առաքումը տևում է 30-ից 40 օր կամ ավելի, ուստի գների հնարավոր աճը նկատելի կլինի հետագայում:Իվանովի խոսքով՝ հայկական առանձին բեռներ փոխադրումների ժամանակ արդեն իսկ դժվարությունների են հանդիպում։ Մասնավորապես, բեռներից մեկը իրանական Բանդար Աբբաս նավահանգստի փոխարեն բեռնաթափվել է Պաղեստինում։Վկայակոչելով Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի գործընկերների տվյալները՝ Իվանովը հավելեց, որ մի շարք ապրանքների գներն արդեն սկսել են աճել։ Նախնական աճը գնահատվում է 15-20 տոկոս, սակայն այդ դինամիկան կարող է զարգանալ։Հայաստանի տնտեսության համար լրացուցիչ ռիսկ կարող է դառնալ մեր երկրի կարևոր առևտրային գործընկեր Իրանից հումքի մատակարարումների հնարավոր կրճատումը: Փորձագետի կարծիքով՝ առաջիկայում հայկական շուկան կսկսի զգալ այդ սահմանափակումների հետևանքները, իսկ ձեռնարկատերերը ստիպված կլինեն փնտրել հումքի այլընտրանքային աղբյուրներ և նոր լոգիստիկ երթուղիներ:Առանձին խնդիր է այլընտրանքային երթուղիների ծանրաբեռնվածությունը։ Հակամարտության ֆոնին բեռնատար հոսքերի մի մասն առաքվում է Վրաստանի տարածքով, մասնավորապես՝ Փոթիի և Բաթումի նավահանգիստներով, ինչպես նաև «Վերին Լարս» անցակետի ցամաքային երթուղու «Կազբեգի» անցակետով: Սակայն այդ նավահանգիստների ենթակառուցվածքները նախատեսված չեն փոխադրումների ծավալների կտրուկ աճի համար, և դա կարող է հանգեցնել հերթերի և սպասման։Նրա խոսքով՝ բիզնեսին նոր պայմաններին հարմարվելու բարդ շրջան է սպասվում։Հնարավոր այլընտրանքային լուծում կարող է դառնալ Ադրբեջանով և Վրաստանով երկաթուղային փոխադրումների զարգացումը։ Տեսականորեն այդ գծով կարող են ապրանքներ առաքվել Չինաստանից, սակայն հիմնականում Ռուսաստանի միջոցով։ Կասպյան ուղղության օգտագործումը բարդացնում է ծովի ծանծաղուտը և լաստանավային հաղորդակցության անկայուն աշխատանքը։Այնուամենայնիվ, երկաթուղային փոխադրումները կարող են դառնալ կոմպրոմիսային տարբերակ. դրանք ավելի թանկ են, քան ծովային փոխադրումները, բայց ավելի էժան և միևնույն ժամանակ ավելի արագ են, քան ավտոմոբիլային փոխադրումները:Իվանովի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը հայկական բիզնեսից պահանջում է ավելի մեծ ճկունություն և դիվերսիֆիկացիա։Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարող է ուժեղացնել վերամշակող տնտեսությունը։ Սահմանափակ սեփական ռեսուրսների պայմաններում հիմնական ուղղություններից մեկը կարող է լինել հումքի ներմուծումը, դրա վերամշակումը երկրի ներսում և պատրաստի արտադրանքի հետագա արտահանումը արտաքին շուկաներ:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99714196_0:0:800:601_1920x0_80_0_0_a8996baf99218116078b734e5d16148e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, բեռնափոխադրում, նավ, գին, գնաճ
հայաստան, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, բեռնափոխադրում, նավ, գին, գնաճ
Մերձավոր Արևելքի ճգնաժամը դեռ չի հարվածել Հայաստանին, բայց գնաճ հնարավոր է. փորձագետ
08:55 13.03.2026 (Թարմացված է: 09:03 13.03.2026) Փորձագետը նշեց, որ նավերով բեռնափոխադրումը թանկացել է գրեթե 30 տոկոսով, և դա չի կարող չանդրադառնալ ապրանքների կամ հումքի վերջնարժեքի վրա, այդ թվում՝ Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Հայաստանը դեռևս չի զգում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի լուրջ ազդեցությունը, սակայն տնտեսության համար հետևանքները, ներառյալ գների հնարավոր աճը, կարող են ավելի ուշ ի հայտ գալ։ Այս մասին
Sputnik Արմենիային ասաց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։
Հիմնական ռիսկերը, նրա խոսքով, կապված են լոգիստիկ շղթաների խախտման և ծովային փոխադրումների արժեքի աճի հետ:
«Նավային բեռնափոխադրումը թանկացել է գրեթե 30 տոկոսով, դա անխուսափելիորեն կազդի ապրանքների և հումքի վերջնական արժեքի վրա, այդ թվում՝ Հայաստանի համար», - նշեց Իվանովը:
Փորձագետը պարզաբանեց, որ ազդեցությունը կզգացվի ավելի ուշ, քանի որ միջին հաշվով ապրանքների առաքումը տևում է 30-ից 40 օր կամ ավելի, ուստի գների հնարավոր աճը նկատելի կլինի հետագայում:
Իվանովի խոսքով՝ հայկական առանձին բեռներ փոխադրումների ժամանակ արդեն իսկ դժվարությունների են հանդիպում։ Մասնավորապես, բեռներից մեկը իրանական Բանդար Աբբաս նավահանգստի փոխարեն բեռնաթափվել է Պաղեստինում։
«Դա իրապես խնդիրներ է ստեղծում հայկական ընկերությունների համար։ Այժմ անհրաժեշտ է լուծել նման բեռների բերելու հարցը», - նշեց նա։
Վկայակոչելով Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի գործընկերների տվյալները՝ Իվանովը հավելեց, որ մի շարք ապրանքների գներն արդեն սկսել են աճել։ Նախնական աճը գնահատվում է 15-20 տոկոս, սակայն այդ դինամիկան կարող է զարգանալ։
Հայաստանի տնտեսության համար լրացուցիչ ռիսկ կարող է դառնալ մեր երկրի կարևոր առևտրային գործընկեր Իրանից հումքի մատակարարումների հնարավոր կրճատումը: Փորձագետի կարծիքով՝ առաջիկայում հայկական շուկան կսկսի զգալ այդ սահմանափակումների հետևանքները, իսկ ձեռնարկատերերը ստիպված կլինեն փնտրել հումքի այլընտրանքային աղբյուրներ և նոր լոգիստիկ երթուղիներ:
Առանձին խնդիր է այլընտրանքային երթուղիների ծանրաբեռնվածությունը։ Հակամարտության ֆոնին բեռնատար հոսքերի մի մասն առաքվում է Վրաստանի տարածքով, մասնավորապես՝ Փոթիի և Բաթումի նավահանգիստներով, ինչպես նաև «Վերին Լարս» անցակետի ցամաքային երթուղու «Կազբեգի» անցակետով: Սակայն այդ նավահանգիստների ենթակառուցվածքները նախատեսված չեն փոխադրումների ծավալների կտրուկ աճի համար, և դա կարող է հանգեցնել հերթերի և սպասման։
«Եթե նախկինում,Իրանի տարածքով երթուղու դեպքում, Չինաստանից կոնտեյները հասնում էր միջինը 40-45 օրվա ընթացքում, ապա այժմ ժամկետները կարող են գրեթե կրկնակի ավելանալ։ Ճգնաժամի պայմաններում բեռները հաճախ շրջանցվում են Բարեհուսո հրվանդանով», - նշեց Իվանովը։
Նրա խոսքով՝ բիզնեսին նոր պայմաններին հարմարվելու բարդ շրջան է սպասվում։
Հնարավոր այլընտրանքային լուծում կարող է դառնալ Ադրբեջանով և Վրաստանով երկաթուղային փոխադրումների զարգացումը։ Տեսականորեն այդ գծով կարող են ապրանքներ առաքվել Չինաստանից, սակայն հիմնականում Ռուսաստանի միջոցով։ Կասպյան ուղղության օգտագործումը բարդացնում է ծովի ծանծաղուտը և լաստանավային հաղորդակցության անկայուն աշխատանքը։
Այնուամենայնիվ, երկաթուղային փոխադրումները կարող են դառնալ կոմպրոմիսային տարբերակ. դրանք ավելի թանկ են, քան ծովային փոխադրումները, բայց ավելի էժան և միևնույն ժամանակ ավելի արագ են, քան ավտոմոբիլային փոխադրումները:
Իվանովի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը հայկական բիզնեսից պահանջում է ավելի մեծ ճկունություն և դիվերսիֆիկացիա։
«Ձեռնարկատերերը ստիպված կլինեն փնտրել հումքի այլընտրանքային մատակարարներ, տրանսպորտային նոր ուղիներ և իրացման նոր շուկաներ», - ընդգծեց նա:
Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարող է ուժեղացնել վերամշակող տնտեսությունը։ Սահմանափակ սեփական ռեսուրսների պայմաններում հիմնական ուղղություններից մեկը կարող է լինել հումքի ներմուծումը, դրա վերամշակումը երկրի ներսում և պատրաստի արտադրանքի հետագա արտահանումը արտաքին շուկաներ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: