https://arm.sputniknews.ru/20260313/lavrvovy-ev-grvosin-qnnarkel-en-irani-khaghagh-mijukajin-objektnerin-hascvats-harvatsnery-99825626.html
Լավրովը և Գրոսին քննարկել են Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հասցված հարվածները
Լավրովը և Գրոսին քննարկել են Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հասցված հարվածները
Sputnik Արմենիա
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T19:26+0400
2026-03-13T19:26+0400
2026-03-13T19:26+0400
ռաֆայել գրոսի
սերգեյ լավրով
մագատէ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48728907_0:0:1600:901_1920x0_80_0_0_6fd385e3be97125e55b7a8d71ee67c8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են ամերիկա-իսրայելական հարվածները` ուղղված Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48728907_54:0:1498:1083_1920x0_80_0_0_d0835d20088539bb0d776941a14a8249.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռաֆայել գրոսի, սերգեյ լավրով, մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել
ռաֆայել գրոսի, սերգեյ լավրով, մագատէ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել
Լավրովը և Գրոսին քննարկել են Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հասցված հարվածները
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին քննարկել են ամերիկա-իսրայելական հարվածները` ուղղված Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Հատուկ շեշտադրում է արվել ՄԱԳԱՏԷ–ի երաշխիքների ներքո գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների շուրջ ստեղծված իրավիճակի վրա», – ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: