https://arm.sputniknews.ru/20260313/israjely-hajtararel-e-vor-miazhamanakja-harvatsner-e-hascrel-tehranin-shirazin-ev-ahvazin-99797619.html
Իսրայելը հայտարարել է, որ միաժամանակյա հարվածներ է հասցրել Թեհրանին, Շիրազին և Ահվազին
Իսրայելը հայտարարել է, որ միաժամանակյա հարվածներ է հասցրել Թեհրանին, Շիրազին և Ահվազին
Sputnik Արմենիա
Ըստ իսրայելական բանակի` հարված է հասցվել բալիստիկ հրթիռների պահպանման և արտադրության ստորգետնյա օբյեկտին։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T13:14+0400
2026-03-13T13:14+0400
2026-03-13T13:14+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
հրթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99511062_0:0:1280:720_1920x0_80_0_0_3702c9755d18875473a85ac7404603ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Իսրայելը միաժամանակյա հարվածներ է հասցրել Թեհրանին, Շիրազին և Ահվազին, հարվածների թիրախում է հայտնվել նաև բալիստիկ հրթիռների պահպանման ստորգետնյա օբյեկտը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ)։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99511062_90:0:1050:720_1920x0_80_0_0_b7525b0418d58723aab0a56601ba9d5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ
Իսրայելը հայտարարել է, որ միաժամանակյա հարվածներ է հասցրել Թեհրանին, Շիրազին և Ահվազին
Ըստ իսրայելական բանակի` հարված է հասցվել բալիստիկ հրթիռների պահպանման և արտադրության ստորգետնյա օբյեկտին։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Իսրայելը միաժամանակյա հարվածներ է հասցրել Թեհրանին, Շիրազին և Ահվազին, հարվածների թիրախում է հայտնվել նաև բալիստիկ հրթիռների պահպանման ստորգետնյա օբյեկտը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ)։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական տվյալների հիման վրա, հարվածների մի քանի ալիք են իրականացրել՝ միաժամանակ թիրախավորելով Թեհրանի, Շիրազի և Ահվազի ենթակառուցվածքները։ Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքին հասցված հարվածների ժամանակ իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածել են ստորգետնյա մի օբյեկտի, որն օգտագործվում էր բալիստիկ հրթիռների արտադրության և պահպանման համար»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: