00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:46
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի փախստականների ալիքը կհարվածի Հարավային Կովկասին. Բունդեսթագի նախկին պատգամավոր

© Photo : Official site of Deutscher BundestagՎալդեմար Հերդտը
Վալդեմար Հերդտը - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2026
Վալդեմար Հերդտը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ամենաթողության պայմաններում Ադրբեջանում կարող են տարածքային հավակնություններ առաջանալ Իրանի նկատմամբ։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային նախագծի շրջանակում հայտարարել է Վալդեմար Հերդտը:

Հարավային Կովկասի գլխավոր վտանգը փախստականների ալիքն է, որը կարող է ծածկել տարածաշրջանը

Իրանի տարածքում ծավալվող ճգնաժամի հետևանքները միանգամայն իրական սպառնալիք են ներկայացնում թե՛ Հարավային Կովկասի, թե՛ անմիջապես Հայաստանի համար, կարծում է գերմանացի քաղաքագետ և հասարակական գործիչ, Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Վալդեմար Հերդտը:
Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների` անմիջապես Հարավային Կովկասի տարածաշրջան տեղափոխվելու հավանականությանը, ապա դրա համար դեռևս նախադրյալներ չկան, բացառությամբ գուցե վերջին միջադեպի, երբ Ադրբեջանի տարածք հարվածային անօդաչու թռչող սարքեր էին մտել:
Քաղաքագետի պատկերացմամբ՝ տարածաշրջանի համար մեծագույն սպառնալիքը փախստականների հնարավոր ալիքն է, որը կարող է «ծածկել» տարածաշրջանը: Չէ՞ որ մարդիկ փախչելու են պատերազմից, իսկ Իրանի ավելի քան 90 միլիոնանոց բնակչությունն այնպիսի գործոն չէ, որին կարելի է ուշադրություն չդարձնել: Եվ եթե իրավիճակը հանկարծ դուրս գա վերահսկողությունից, եթե երկրում քաոս տիրի, ինչպես Լիբիայում, Իրաքում, Աֆղանստանում կամ Սիրիայում է, ապա փախստականների հսկայական հոսքից խուսափելն անհնար կլինի։
«Ես այստեղ՝ Եվրոպայում, տեսնում եմ մտավախություններ, թե գալիս է հերթական ալիքը, ինչպես 2015 թվականին էր: Թեև կարծում եմ, որ այդ դեպքերից եվրոպացիները գոնե ինչ-որ փոքր դաս քաղել են: Չէ՞ որ նրանք մինչ օրս չեն կարողանում գլուխ հանել անվերահսկելի անօրինական ներգաղթի հետևանքներից: Ուստի Իրանին սահմանակից երկրները պետք է պատրաստվեն հնարավոր տարերային արտահոսքին»,-ասում է փորձագետը:
Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ եթե այս գործընթացը վերահսկողության տակ վերցնեն և համակարգեն, ապա այդ բացասական գործոնից հնարավոր կլինի նույնիսկ որոշակի օգուտ քաղել:
«Իրանում վերջին շրջանում քրիստոնեական զարթոնք էր նկատվում, վերջին մի քանի տարվա ընթացքում այդ երկրի քրիստոնյա բնակչությունը կրկնապատկվել էր: Այս մարդիկ կարող են արժանապատիվ կերպով ընդունվել Հայաստանում և որոշակի պայմանների դեպքում երկրի տնտեսության լավ շարժիչ ուժ դառնալ»,-նշում է Հերդտը:
Իրանում մոտ 3,2 միլիոն մարդ լքել է խոշոր քաղաքները և շարժվել դեպի հյուսիսային շրջաններ

Ադրբեջանին կարող է գայթակղել ստեղծված ամենաթողության իրավիճակը

Եթե չպատրաստվել և որոշակի պայմաններ չստեղծել, ապա Հարավային Կովկասին իսկապես քաոս է սպառնում: Չէ՞ որ երկու միլիոն փախստականներն ի վիճակի են շատ արագ ծանրաբեռնել տարածաշրջանի երկրների թե՛ տնտեսությունը, թե՛ տարածաշրջանային անվտանգության և սոցիալական պաշտպանության համակարգերը: Բացի այդ, գերմանացի քաղաքագետի խոսքով, կարող է կտրուկ սրվել իրավիճակը ներտարածաշրջանային հակամարտությունների հարցում, և Հարավային Կովկասի երկրների ղեկավարները սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնեն։
Ցավոք, հիմա մենք տեսնում ենք, որ ցանկացած միջազգային նորմ և կանոն անտեսվում է: Հերդտը նշում է, որ ԱՄՆ–ն ամբողջ աշխարհին ցուցադրում է «ուժեղի իրավունքը», որից նրանք միշտ են օգտվել: Պարզապես նախկինում դա քողարկվում էր ժողովրդավարության զանազան կեղծ թեզերով, իսկ հիմա նույնիսկ դա չկա: Դե իսկ եթե դա թույլատրված է ամերիկացիներին, ապա հղում անելով ԱՄՆ-ի ամենաթողությանը՝ նման իրավիճակից կարող են օգտվել նաև բոլոր մյուս խաղացողները, նույնիսկ տարածաշրջանային մասշտաբի:
«Հիմա Ադրբեջանի մոտ կարող է ամենաթողության իրավիճակից օգտվելու շատ լուրջ գայթակղություն առաջանալ: Գիտենք չէ՞, որ շուրջ տասնվեց միլիոն ադրբեջանցի է ապրում Իրանի տարածքում: Եվ Բաքվի մոտ կարող են նաև տարածքային հավակնություններ առաջանալ: ԱԹՍ-ներով վերջին սադրանքը կարող է դուռ բացել գործողությունների համար, որոնց համար նախկինում պահանջվում էր առնվազն ՄԱԿ-ի կամ Անվտանգության խորհրդի թույլտվությունը»,-ընդգծում է քաղաքագետը:
Վերջում փորձագետը համոզմունք հայտնեց, որ Հարավային Կովկասի պետությունները կնախընտրեին, որ իրանական դիմակայությունն իրենց չդիպչեր և կողքով անցներ: Նույն Հայաստանն Իրանի հետ զգալի առևտրաշրջանառություն ունի, ինչը լուրջ թիվ էր հայկական տնտեսության համար: Ցավոք, հիմա՝ կատարվածից հետո, այդ իրականությունը կսկսի կտրուկ փոխվել, սակայն երկրի ղեկավարության կողմից սթափ և ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր կլինի խուսափել լուրջ ցնցումներից և վերջնարդյունքում նույնիսկ որոշակի օգուտ քաղել։
Իրանի նոր առաջնորդի առաջին ուղերձը․ նա հարևաններին կոչ է արել փակել ԱՄՆ-ի բազաները
Լրահոս
0