https://arm.sputniknews.ru/20260313/irani-harcum-amn-i-shahery-hakasum-en-turqiaji-shaherin-tikhanski-99811138.html
Իրանի հարցում ԱՄՆ-ի շահերը հակասում են Թուրքիայի շահերին. Տիխանսկի
Իրանի հարցում ԱՄՆ-ի շահերը հակասում են Թուրքիայի շահերին. Տիխանսկի
Sputnik Արմենիա
Իրանի դեմ քրդերին օգտագործելու փորձը որևէ կերպ չի համապատասխանում Անկարայի ծրագրերին: 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T15:43+0400
2026-03-13T15:43+0400
2026-03-13T15:43+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
թուրքիա
քուրդ
պատերազմ
մերձավոր արևելք
տեսակամուրջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99808212_0:0:1600:901_1920x0_80_0_0_ad7849356faa0a817c5fc147100a2e35.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Իրանի հարցում ԱՄՆ-ի շահերը հակասում են Թուրքիայի շահերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հարթակում անցկացված «Կհաջողվի՞ արդյոք Թրամփին Թուրքիային ներքաշել Իրանի հետ հակամարտության մեջ» թեմայով Մինսկ-Երևան տեսակամրջի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Ալեքսանդր Տիխանսկին։Ընդ որում, նրա խոսքով, քրդական Բարզանի և Թալաբանի կլանները մերժել են ԱՄՆ-ի առաջարկը՝ նշելով, որ իրենց «շատ անգամ են լքել»։Փորձագետի խոսքով՝ քրդերին զինելու Վաշինգտոնի պատրաստակամությունն ուղղակիորեն հակասում է Թուրքիայի շահերին, որի համար քրդական հարցը թիվ մեկ խնդիրն է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական օրակարգում։«Նույնիսկ երբ դեկտեմբեր-հունվար ամիսներին Իրաքյան Քուրդիստանում նախապատրաստում էին այսպես ասած գրոհայինների՝ Իրանում բողոքի ցույցերին մասնակցելու և զինված գործողությունների անցնելու համար, իսկ խոսքը շուրջ 13 հազար մարդու մասին է, թուրքական հատուկ ծառայությունները նրանց պարզապես մատնեցին Թեհրանին։ Դա անփոխարինելի օգնություն էր Իրանի համար»,-նշեց Տիխանսկին։Ավելին, Թուրքիան դերակատարում է ունեցել այդ բողոքի ցույցերի մարման գործում, այդ թվում՝ օգնել է ԻՀՊԿ-ին խափանել Starlink-ի օգտագործումը և կանխել Քուրդիստանից զենքի մատակարարումները։Այսօր, փորձագետի կարծիքով, Թուրքիան հնարավորություն ունի «գրգռելու» իրանական Քուրդիստանը։ Այս առումով տեղի ընդդիմադիր առաջնորդները համաձայնել են ԱՄՆ-ի առաջարկին, սակայն Տիխանսկին կասկածամտորեն է վերաբերվում նրանց հնարավորություններին։Նա նաև ուշադրություն հրավիրեց Բաքվի և Թել Ավիվի սերտ կապերի վրա՝ հիշեցնելով 2025 թ.-ին Իրանի դեմ 12-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական տարածքից իսրայելական հետախուզական ԱԹՍ-ների թռիչքների մասին հաղորդումները։ Վերջերս էլ տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանն Իրանի և Հայաստանի հետ սահմանին կենտրոնացրել է զորքերի 40%-ը։ Ուստի Բաքվի կողմից որոշակի գործողություններ չեն բացառվում, հատկապես Նախիջևանում տեղի ունեցած (ամենայն հավանականությամբ՝ իսրայելական) սադրանքի ֆոնին։Քաղաքագետ Ալեքսանդր Շատկոն իր հերթին նույնպես նշեց, որ ԱՄՆ-ն կցանկանար Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ։ Նրանք կարող են Թուրքիային առաջարկել նավթի իր բաժինը ստանալ։ Սակայն բոլոր կողմերից «հրդեհը» որևէ ինքնիշխան երկրի որևէ առաջնորդի ձեռնտու չէ։«Դա նշանակում է փախստականներ, նրանց հետ էլ՝ ահաբեկչություն, բանդիտիզմ, քրեական տարրեր և այլն։ Այս ամենին պետք է դիմակայել»,-ասաց Շատկոն։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կուզեր մասնատել տարածաշրջանը, մասնավորապես՝ Իրանը վերածել փոքր պետությունների՝ դրանց վրա տարածելով իր ազդեցությունը։ Հետո կգան ամերիկյան ընկերությունները և կսկսեն նավթ արդյունահանել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
թուրքիա
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99808212_187:0:1478:968_1920x0_80_0_0_3d2c4db7322a5775b5aa74fe2e828b95.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, թուրքիա, քուրդ, պատերազմ, մերձավոր արևելք, տեսակամուրջ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, թուրքիա, քուրդ, պատերազմ, մերձավոր արևելք, տեսակամուրջ
Իրանի հարցում ԱՄՆ-ի շահերը հակասում են Թուրքիայի շահերին. Տիխանսկի
Իրանի դեմ քրդերին օգտագործելու փորձը որևէ կերպ չի համապատասխանում Անկարայի ծրագրերին:
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Իրանի հարցում ԱՄՆ-ի շահերը հակասում են Թուրքիայի շահերին։ Այս մասին
Sputnik Արմենիայի հարթակում անցկացված «Կհաջողվի՞ արդյոք Թրամփին Թուրքիային ներքաշել Իրանի հետ հակամարտության մեջ» թեմայով Մինսկ-Երևան տեսակամրջի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Ալեքսանդր Տիխանսկին։
«Ես նկատի ունեմ քրդական հարցը, հատկապես այն բանից հետո, երբ Թրամփը հասավ նրան, որ զանգահարեց Իրաքյան Քուրդիստանի քրդական ցեղերի առաջնորդներին»,-ասաց Տիխանսկին:
Ընդ որում, նրա խոսքով, քրդական Բարզանի և Թալաբանի կլանները մերժել են ԱՄՆ-ի առաջարկը՝ նշելով, որ իրենց «շատ անգամ են լքել»։
Փորձագետի խոսքով՝ քրդերին զինելու Վաշինգտոնի պատրաստակամությունն ուղղակիորեն հակասում է Թուրքիայի շահերին, որի համար քրդական հարցը թիվ մեկ խնդիրն է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական օրակարգում։
«Նույնիսկ երբ դեկտեմբեր-հունվար ամիսներին Իրաքյան Քուրդիստանում նախապատրաստում էին այսպես ասած գրոհայինների՝ Իրանում բողոքի ցույցերին մասնակցելու և զինված գործողությունների անցնելու համար, իսկ խոսքը շուրջ 13 հազար մարդու մասին է, թուրքական հատուկ ծառայությունները նրանց պարզապես մատնեցին Թեհրանին։ Դա անփոխարինելի օգնություն էր Իրանի համար»,-նշեց Տիխանսկին։
Ավելին, Թուրքիան դերակատարում է ունեցել այդ բողոքի ցույցերի մարման գործում, այդ թվում՝ օգնել է ԻՀՊԿ-ին խափանել Starlink-ի օգտագործումը և կանխել Քուրդիստանից զենքի մատակարարումները։
Այսօր, փորձագետի կարծիքով, Թուրքիան հնարավորություն ունի «գրգռելու» իրանական Քուրդիստանը։ Այս առումով տեղի ընդդիմադիր առաջնորդները համաձայնել են ԱՄՆ-ի առաջարկին, սակայն Տիխանսկին կասկածամտորեն է վերաբերվում նրանց հնարավորություններին։
«Ինչ-որ ուժերի իրենց կողմը քաշելու փորձերը չեն դադարելու։ ԱՄՆ փոխնախագահի Բաքու կատարած այցից և Ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումից հետո, ինձ թվում է, Ադրբեջանի էլիտան իրեն ինչ-որ տարածաշրջանայաին առաջնորդ է պատկերացնում, որն ազդեցությունն ընդլայնելու և այդ «Թրամփի մեծ ուղու» հետ կապված հարցերը լուծելու հնարավորություններ ունի»,-նշեց Տիխանսկին։
Նա նաև ուշադրություն հրավիրեց Բաքվի և Թել Ավիվի սերտ կապերի վրա՝ հիշեցնելով 2025 թ.-ին Իրանի դեմ 12-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական տարածքից իսրայելական հետախուզական ԱԹՍ-ների թռիչքների մասին հաղորդումները։ Վերջերս էլ տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանն Իրանի և Հայաստանի հետ սահմանին կենտրոնացրել է զորքերի 40%-ը։ Ուստի Բաքվի կողմից որոշակի գործողություններ չեն բացառվում, հատկապես Նախիջևանում տեղի ունեցած (ամենայն հավանականությամբ՝ իսրայելական) սադրանքի ֆոնին։
«Նախիջևանի այդ սադրանքը առիթ է տալիս իբր «պաշտպանել հայրենակիցներին» և Պարսից ծոցի պատերազմի դրոշի ներքո զբաղեցնել Սյունիքի միջանցքը։ Ես չեմ ասում, թե այդպես կլինի… Ադրբեջանն իբր մասնակցում է հումանիտար օգնությանը, զգուշավոր բառեր է ասում, բայց Ալիևի կտրուկ պատասխանը հիմքեր է տալիս ենթադրելու, որ Սյունիքում կարող է լինել հերթական թեժ կետը»,-ասաց Տիխանսկին։
Քաղաքագետ Ալեքսանդր Շատկոն իր հերթին նույնպես նշեց, որ ԱՄՆ-ն կցանկանար Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ։ Նրանք կարող են Թուրքիային առաջարկել նավթի իր բաժինը ստանալ։ Սակայն բոլոր կողմերից «հրդեհը» որևէ ինքնիշխան երկրի որևէ առաջնորդի ձեռնտու չէ։
«Դա նշանակում է փախստականներ, նրանց հետ էլ՝ ահաբեկչություն, բանդիտիզմ, քրեական տարրեր և այլն։ Այս ամենին պետք է դիմակայել»,-ասաց Շատկոն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կուզեր մասնատել տարածաշրջանը, մասնավորապես՝ Իրանը վերածել փոքր պետությունների՝ դրանց վրա տարածելով իր ազդեցությունը։ Հետո կգան ամերիկյան ընկերությունները և կսկսեն նավթ արդյունահանել։