https://arm.sputniknews.ru/20260313/iranakan-drvony-harvatsel-e-dubaji-mijazgajin-finansakan-kentrvonin-99782836.html
Իրանական դրոնի բեկորներն ընկել են Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնում
Իրանական դրոնի բեկորներն ընկել են Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնում
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Իսրայելը և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Իրանական մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է Դուբայի... 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T09:31+0400
2026-03-13T09:31+0400
2026-03-13T09:48+0400
տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
թեհրան
իրաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99780695_10:0:1155:644_1920x0_80_0_0_1d137d38d2c2b767576bc1f651ac622e.jpg
Իրանական դրոնը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին, հայտնում են տեղական ԶԼՄ–ները։ Էլ ինչ է տեղի ունեցել Մերձավոր Արևելքում այս գիշեր։Դուբայի իշխանությունները հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքի բեկորները, «հաջող որսման արդյունքում», փոքր միջադեպ են առաջացրել Դուբայի կենտրոնում գտնվող շենքերից մեկի ճակատին։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Մոտ 6 ֆրանսիացի զինվորական Է տուժել Իրաքի Էրբիլ նահանգի ռազմաբազայի վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով: Նրանցից մեկը մահացել է։ Մոտ 60 մարդ վիրավորվել է Իսրայելի հյուսիսում գտնվող Զարզիրում «Հեզբոլլահ» շարժման հրթիռի վայրէջքի հետևանքով, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։ԱՄՆ-ն կորցրել է KC-135 ինքնաթիռ. այն խոցվել Է Իրաքում շիա խմբավորումների հրթիռով, ողջ անձնակազմը զոհվել է, պնդում է իրանական IRIB–ը: ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ կործանումը տեղի չի ունեցել թշնամու հարձակման հետևանքով: Թերանում հզոր պայթյուններ են եղել։ Հնարավոր է`բունկերները ոչնչացնելու համար օգտագործվել են ռումբեր։ Իսրայելը շարունակում է հարվածները Բեյրութին և շրջակայքին. սոցցանցերում տարածվում են հետևանքների կադրերը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
թեհրան
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Обломки иранского дрона попали в международный финансовый центр в Дубае
Sputnik Արմենիա
Обломки иранского дрона попали в международный финансовый центр в Дубае
2026-03-13T09:31+0400
true
PT0M40S
Почти 60 человек пострадали из-за ракетной атаки по северу Израиля
Sputnik Արմենիա
Почти 60 человек пострадали из-за ракетной атаки по северу Израиля
2026-03-13T09:31+0400
true
PT0M59S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99780695_153:0:1012:644_1920x0_80_0_0_d1850bf2a72b1659a4b9978cba8b874e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, թեհրան, իրաք
տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, թեհրան, իրաք
Իրանական դրոնի բեկորներն ընկել են Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնում
09:31 13.03.2026 (Թարմացված է: 09:48 13.03.2026) Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Իսրայելը և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Իրանական մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է Դուբայի ֆինանսական կենտրոնին։
Իրանական դրոնը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին, հայտնում են տեղական ԶԼՄ–ները։ Էլ ինչ է տեղի ունեցել Մերձավոր Արևելքում այս գիշեր։
Դուբայի իշխանությունները հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքի բեկորները, «հաջող որսման արդյունքում», փոքր միջադեպ են առաջացրել Դուբայի կենտրոնում գտնվող շենքերից մեկի ճակատին։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Մոտ 6 ֆրանսիացի զինվորական Է տուժել Իրաքի Էրբիլ նահանգի ռազմաբազայի վրա ԱԹՍ-ի հարվածի հետևանքով: Նրանցից մեկը մահացել է։
Մոտ 60 մարդ վիրավորվել է Իսրայելի հյուսիսում գտնվող Զարզիրում «Հեզբոլլահ» շարժման հրթիռի վայրէջքի հետևանքով, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։
ԱՄՆ-ն կորցրել է KC-135 ինքնաթիռ. այն խոցվել Է Իրաքում շիա խմբավորումների հրթիռով, ողջ անձնակազմը զոհվել է, պնդում է իրանական IRIB–ը: ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ կործանումը տեղի չի ունեցել թշնամու հարձակման հետևանքով:
Թերանում հզոր պայթյուններ են եղել։ Հնարավոր է`բունկերները ոչնչացնելու համար օգտագործվել են ռումբեր։
Իսրայելը շարունակում է հարվածները Բեյրութին և շրջակայքին. սոցցանցերում տարածվում են հետևանքների կադրերը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: