00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունների արձագանքը Իրանի դեմ հարձակումներին վախեցնող է. Վովա Վարդանով

© Sputnik / Narine IritsyanՎովա Վարդանով
Վովա Վարդանով - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2026
Բաժանորդագրվել
Վովա Վարդանովի խոսքով` իրեն անհանգստացնում են ոչ միայն իշխանությունների, այլև հանրության և ընդդիմության անտարբերությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունների արձագանքը Իրանի դեմ հարձակումներին անհանգստացնող է։ Այս մասին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կազմակերպված քննարկման ժամանակա հայտարարեց ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը։
Նրա խոսքով` շատ վաղուց Մերձավոր Արևելքը եռում է, և դա միայն կույրը չէր տեսնի։
«Ինձ վախեցնում է մեր իշխանության անտարբեր արձագանքները հարևան հսկա երկրներից մեկի` Իրանի վրա հարձակումներից հետո։ Չի զգացվում, որ իրենք ինչ–որ քայլեր են արել, ու հիմա այդ հարձակումը խթան է հանդիսացել գործողությունների համար, որոնց մասին պետք է հանրությանը տեղեկացնեին»,–ասաց Վարդանովը։
Նա ընդգծեց, որ առնվազն որոշակի նախապատրաստական միջոցառումներ պետք է իրականացվեին քաղաքացիական պաշտպանության ոլորտում, օրինակ՝ վրանների տեղադրում, դիրքերի ամրացում և պահեստազորայինների ներգրավում։
«Բայց ինձ ավելի շատ վախեցնում է հանրության, այդ թվում՝ ընդդիմադիրների անտարբերությունը։ Թվում է, թե իրանք անտարբեր չեն, բայց իրականում անտարբեր են, չկա ոչ մի ակտիվ գործողություն»,–ասաց նա։
Վարդանովի խոսքով` այդ պասիվությունը մեծապես պայմանավորված է նախընտրական շրջանով։ Այնուամենայնիվ, ըստ նրա, տարածաշրջանի համար ռիսկերը կարող են զգալիորեն աճել, եթե Իրանի շուրջ հակամարտությունը սրվի և օրինակ՝ ցամաքային գործողություն սկսվի Իրանի դեմ։ Այդ սրացման հնարավոր մասնակիցները կարող են լինել Թուրքիան և Ադրբեջանը, որոնք կարող են միայն Սյունիքի տարածքով հարձակվել Իրանի վրա, մնացած դեպքերում թիկունքից հարված կստանան։
«Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ Թուրքիան կամ, ասենք, Բաքվի թուրքերը պայման չեն դնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջ, որ օրինակ 3 տարով Սյունիքն ամբողջությամբ տրամադրի իրենց վարձակալությամբ և դրա դիմաց Հայաստանին ամեն ամիս, ամեն մեկ մետրի դիմաց 200 դրամ փող մուծեն։ Հիմա հարց. թուրքական ռազմական կառավարության տակ Սյունիքը ո՞նց եք պատկերացնում։ Ոչ մի քայլ չի արվում որ նման վտանգները փարատվի դեռ ուրվագծման պահին, այլ ոչ թե այն ժամանակ, երբ դրանք միս ու արյուն ստանան»,–ասաց Վարդանովը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0