00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀայաՔվեն» ազգային անվտանգության հայեցակարգ է մշակել՝ նոր իշխանությանը փոխանցելու համար

© Sputnik / Narine Iritsyan Ավետիք Չալաբյանը
 Ավետիք Չալաբյանը - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2026
Ավետիք Չալաբյանը
Բաժանորդագրվել
Չալաբյանի խոսքով՝ գործող իշխանությանը նոր փաստաթուղթը պետք չէ, քանի որ նրանց վարած քաղաքականությունը հիմնովին հակասում է իրենց առաջադրած սկզբունքներին։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության անհրաժեշտություն կա, քանի որ այն, ինչ հիմա կա, այլևս արդիական չէ։ Ասուլիսին ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ ներկայացնելով մշակված նոր հայեցակարգի 40 էջից բաղկացած նախագիծը։
«Գործող վարչախումբը փորձում է մոլորության մեջ գցել մեր հասարակությանը՝ համոզելով, որ եկել է խաղաղության դարաշրջանը և ուրիշ ոչինչ պետք չէ անել, պետք է թուլանալ և վայելել խաղաղությունը, մինչդեռ մեր շուրջը աշխարհաքաղաքական փոթորիկ է, որը կարող է մեզ էլ հասնել»,- ասաց Չալաբյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ ազգային անվտանգության պաշտոնական ռազմավարությունն ընդունվել է 2007թ․, իսկ 2020թ․՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայից առաջ ներկայացվել է նոր փաստաթուղթ, որն այդ ագրեսիայից հետո իմաստազուրկ է դարձել։
Փաստաթղթի վրա մեծ թվով մասնագետներ են աշխատել։ Չալաբյանի խոսքով՝ իրենց նպատակն է հանրությանը ներկայացնել հիմնական դրույթները, հավաքագրել նաև նրանց կարծիքները, լրամշակել փաստաթուղթն ու համապետական ընտրություններից հետո տրամադրել ձևավորվող նոր իշխանությանը՝ ակնկալիքով, որ այն հետագայում հիմք կդառնա ազգային անվտանգության ռազմավարության մշակման համար։
«Գործող վարչախմբին այս փաստաթուղթը ներկայացնելու անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ նրանք առանց որևէ հայեցակարգի ու փաստաթղթի են գործում, բայց եթե մենք նայում ենք նրանց խառնիճաղանջ վայրիվերումներին և հնչեցրած տարբեր մտքերին, հասկանում ենք, որ այն, ինչ դրված է այս փաստաթղթի հիմքում, արմատապես հակասում է նրանց կողմից վարվող կուրսին, այնպես որ իրենց չենք ծանրաբեռնի մեր մշակումներով»,- ասաց Չալաբյանը։
© Sputnik / Narine IritsyanԱվետիք Քերոբյանը
Аветик Керобян выступает на презентации концепции национальной безопасности Армении, разработанной компанией Айакве (13 марта 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2026
Ավետիք Քերոբյանը
Փաստաթղթի մշակմանը մասնակցած ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը նշեց, որ իրենց աշխատանքը շուրջ 1 տարի է տևել, ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը։
Նախևառաջ ռազմավարական վերլուծություն է արվել՝ առանձնացնելով արտաքին առաջնային սպառնալիքները, որոնք շարունակում են մնալ Թուրքիան և Ադրբեջանը։ Ներքին սպառնալիքների թվում նշվել են պաշտպանական համակարգի թուլացումը, ժողովրդագրական վիճակը, կրթական համակարգի արժեքային ճգնաժամը, ազգային ինքնության խոցելիությունը, տնտեսական անվտանգության խնդիրները և այլն։
Փաստաթղթում սահմանվել են Հայաստանի ազգային շահերը՝ կայուն և անվտանգ ազգային պետության զարգացում, ինքնիշխանության ապահովում, պետության և ժողովրդի պաշտպանվածություն, հանրային համերաշխության և ներդաշնակության ապահովում, ճգնաժամերի նկատմամբ դիմադրողականության բարձրացում, մրցունակ և ինքնաբավ տնտեսության ձևավորում, ազգային ռեսուրսների կենտրոնացում հայրենիքում, հայրենիքի և սփյուռքի կապերի զարգացում, Հայ առաքելական եկեղեցու դերի ամրապնդում, Հայաստանի, արցախահայության, ինչպես նաև Նախիջևանի և արևմտահայերի իրավունքների վերականգնում, խաղաղության և միջազգային համագործակցության նոր մակարդակի որդեգրում և այլն։
Լրահոս
0