https://arm.sputniknews.ru/20260313/flydubai-aviaynkerutjunn-orakan-2-chvert-kirakanacni-depi-erevan-99797510.html
«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան
«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո ավիաընկերությունը սահմանափակել էր չվերթերի քանակը։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T13:14+0400
2026-03-13T13:14+0400
2026-03-13T13:16+0400
դուբայ
թռիչք
չվերթ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58700314_0:37:1200:712_1920x0_80_0_0_0c90835f1ef785f92e5929be08556fa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ «FlyDubai» ավիաընկերությունն օրական երկու չվերթ կիրականացնի Դուբայից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության հայաստանյան գրասենյակը։Նշենք, որ հիմա չվերթի տևողությունը մոտ 6 ժամ է՝ նախկինում եղած 3-ի փոխարեն։Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքով ավիաընկերությունը ժամանակավոր սահմանափակել էր չվերթերի քանակը՝ օրական մեկ թռիչք իրականացնելով։Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։Թաիլանդում մնացած հայերի ու վրացիների համար չարտերային չվերթ կիրականացվի
դուբայ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58700314_0:0:1068:800_1920x0_80_0_0_e36d9bf34269d02b1176d74e23f27b01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դուբայ, թռիչք, չվերթ, երևան
դուբայ, թռիչք, չվերթ, երևան
«FlyDubai» ավիաընկերությունն օրական 2 չվերթ կիրականացնի դեպի Երևան
13:14 13.03.2026 (Թարմացված է: 13:16 13.03.2026) Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո ավիաընկերությունը սահմանափակել էր չվերթերի քանակը։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ «FlyDubai» ավիաընկերությունն օրական երկու չվերթ կիրականացնի Դուբայից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության հայաստանյան գրասենյակը։
«Մարտի 12,13,14 և 15-ին կատարվելու են օրական 2 չվերթ՝ ըստ հաստատված չվացուցակի»,- հայտնում են գրասենյակից։
Նշենք, որ հիմա չվերթի տևողությունը մոտ 6 ժամ է՝ նախկինում եղած 3-ի փոխարեն։
Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքով ավիաընկերությունը ժամանակավոր սահմանափակել էր չվերթերի քանակը՝ օրական մեկ թռիչք իրականացնելով։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։