https://arm.sputniknews.ru/20260313/edita-gzvojani-harkadir-heracumy-mtahvogich-e-haj-ev-otarazgi-ceghaspanagetneri-bac-namaky-99784476.html
Էդիտա Գզոյանի հարկադիր հեռացումը մտահոգիչ է․ հայ և օտարազգի ցեղասպանագետների բաց նամակը
Էդիտա Գզոյանի հարկադիր հեռացումը մտահոգիչ է․ հայ և օտարազգի ցեղասպանագետների բաց նամակը
Sputnik Արմենիա
Նամակի տակ ստորագրած մոտ 30 գիտնականները կարծում են, որ Գզոյանի հարկադիր հեռանալը սարսափելի ուղերձ է հղում ամենուրեք գտնվող գիտնականներին և պատմաբաններին, որ... 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T10:05+0400
2026-03-13T10:05+0400
2026-03-16T15:34+0400
էդիտա գզոյան
հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
հայոց ցեղասպանություն
գիտնական
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88144239_0:84:1600:984_1920x0_80_0_0_eae90999de0d4bd11d8c5d5d1296d06e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Հայ և օտարազգի ցեղասպանագետները բաց նամակ են հղել՝ խոր մտահոգություն հայտնելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի՝ ճնշման և հարկադրանքի, այլ ոչ թե ազատ ընտրությամբ աշխատանքից ազատման դիմում գրելու համար։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանին արարքը սադրիչ գործողություն էր։Նրանք ընդգծել են, որ Գզոյանն ԱՄՆ փոխնախագահ Վենսին ներկայացրել է ոչ միայն 1915 թվականի ցեղասպանությունը, այլև հետագայում Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած հայերի կոտորածները՝ ընդգծելով տարածաշրջանում հայերի դեմ բռնության պատմական շարունակականությունը։ Նա նաև փոխնախագահ Վենսին նվիրել էր Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ գիտական աշխատություններ, ինչը, ըստ մասնագետների, կարևոր համատեքստ է Հայաստանի պատմության և ժամանակակից մարտահրավերների հասկանալու համար։«Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս ավելի լայն և խորապես մտահոգիչ օրինաչափություն՝ անկախ ակադեմիական ձայների լռեցում՝ քաղաքական հարմարության օգտին։ Կան բոլոր հիմքերը կարծելու, որ սա ավելի շատ վերաբերում է ոչ թե թանգարանի կառավարմանը, այլ ՀՑԹԻ-ի վերադասավորմանը՝ աշխատանքը համապատասխանեցնելով աշխարհաքաղաքական առաջնահերթություններին, մասնավորապես՝ ձգտելով խուսափել Ադրբեջանին առնչվող վայրագությունների անկեղծ քննարկումից՝ շարունակվող կարգավորման գործընթացի ֆոնին»,- նշված է նամակում։Շեշտում են՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության և գիտական կենտրոն է, ժխտման և խեղաթյուրման դեմ պաշտպանություն։ Դա նշանակում է, որ ինստիտուտի ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից։ Ցեղասպանագետների կարծիքով՝ Գզոյանի հարկադիր հեռանալը սարսափելի ուղերձ է հղում ամենուրեք գտնվող գիտնականներին և պատմաբաններին, որ լուրջ հետազոտությունը և ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ։ Վստահ են, որ Գզոյանի հեռացումը լրջորեն կվտանգի ինստիտուտի ապագան և կխաթարի նրա հեղինակությունը միջազգային գիտական համայնքում:Ցեղասպանագետները կոչ են անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ ինստիտուտի ղեկավարմանը միջամտությունից և թույլատրել Գզոյանին շարունակել իր աշխատանքը՝ առանց քաղաքական ճնշման։Նամակը ստորագրել են շուրջ 3 տասնյակ հեղինակավոր ցեղասպանագետներ։Էդիտա Գզոյանը կշարունակի աշխատել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում. Թաշչյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88144239_89:0:1512:1067_1920x0_80_0_0_064c3d5c59987644b16c2728e75be1ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդիտա գզոյան, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հայոց ցեղասպանություն, գիտնական, նիկոլ փաշինյան
էդիտա գզոյան, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հայոց ցեղասպանություն, գիտնական, նիկոլ փաշինյան
Էդիտա Գզոյանի հարկադիր հեռացումը մտահոգիչ է․ հայ և օտարազգի ցեղասպանագետների բաց նամակը
10:05 13.03.2026 (Թարմացված է: 15:34 16.03.2026) Նամակի տակ ստորագրած մոտ 30 գիտնականները կարծում են, որ Գզոյանի հարկադիր հեռանալը սարսափելի ուղերձ է հղում ամենուրեք գտնվող գիտնականներին և պատմաբաններին, որ լուրջ հետազոտությունը և ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Հայ և օտարազգի ցեղասպանագետները
բաց նամակ են հղել՝ խոր մտահոգություն հայտնելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի՝ ճնշման և հարկադրանքի, այլ ոչ թե ազատ ընտրությամբ աշխատանքից ազատման դիմում գրելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման
դիմում է գրել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանին արարքը սադրիչ գործողություն էր։
«Դոկտոր Գզոյանը բարձրացրել է ՀՑԹԻ միջազգային ակադեմիական հեղինակությունը, նրա ղեկավարությամբ ինստիտուտը ընդլայնել է իր արխիվային հավաքածուները, կազմակերպել է կարևոր սիմպոզիումներ և կոնֆերանսներ, ինչպես նաև ստեղծել գիտական աշխատանքներ, որոնք զգալիորեն առաջ են մղել ցեղասպանագիտության ուսումնասիրություններն ամբողջ աշխարհում։ Նա անխոնջ պաշտպանն է եղել Հայոց ցեղասպանության, որն ամրապնդել է անցյալի անարդարությունների վերաբերյալ համաշխարհային ըմբռնումը և աջակցել պատմական ճշմարտության վերականգնման գործին։ Հատկապես մտահոգիչ է նրա հարկադիր հեռացման դրա ժամանակացույցը և համատեքստը»,- նշված է ցեղասպանագետների նամակում։
Նրանք ընդգծել են, որ Գզոյանն ԱՄՆ փոխնախագահ Վենսին ներկայացրել է ոչ միայն 1915 թվականի ցեղասպանությունը, այլև հետագայում Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում տեղի ունեցած հայերի կոտորածները՝ ընդգծելով տարածաշրջանում հայերի դեմ բռնության պատմական շարունակականությունը։ Նա նաև փոխնախագահ Վենսին նվիրել էր Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ գիտական աշխատություններ, ինչը, ըստ մասնագետների, կարևոր համատեքստ է Հայաստանի պատմության և ժամանակակից մարտահրավերների հասկանալու համար։
«Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս ավելի լայն և խորապես մտահոգիչ օրինաչափություն՝ անկախ ակադեմիական ձայների լռեցում՝ քաղաքական հարմարության օգտին։ Կան բոլոր հիմքերը կարծելու, որ սա ավելի շատ վերաբերում է ոչ թե թանգարանի կառավարմանը, այլ ՀՑԹԻ-ի վերադասավորմանը՝ աշխատանքը համապատասխանեցնելով աշխարհաքաղաքական առաջնահերթություններին, մասնավորապես՝ ձգտելով խուսափել Ադրբեջանին առնչվող վայրագությունների անկեղծ քննարկումից՝ շարունակվող կարգավորման գործընթացի ֆոնին»,- նշված է նամակում։
Շեշտում են՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես զբոսաշրջային վայր չէ։ Այն պատմական հիշողության և գիտական կենտրոն է, ժխտման և խեղաթյուրման դեմ պաշտպանություն։ Դա նշանակում է, որ ինստիտուտի ղեկավարությունը պետք է պաշտպանված լինի քաղաքական միջամտությունից։ Ցեղասպանագետների կարծիքով՝ Գզոյանի հարկադիր հեռանալը սարսափելի ուղերձ է հղում ամենուրեք գտնվող գիտնականներին և պատմաբաններին, որ լուրջ հետազոտությունը և ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ։ Վստահ են, որ Գզոյանի հեռացումը լրջորեն կվտանգի ինստիտուտի ապագան և կխաթարի նրա հեղինակությունը միջազգային գիտական համայնքում:
«Նման որոշումը ոչ միայն կխաթարի ինստիտուտի ընթացիկ աշխատանքը, այլև մտահոգիչ ազդանշան կդառնա ցեղասպանագիտության բնագավառում առաջատար գիտնականների համար՝ նրանց հետ պահելով ՀՑԹԻ-ի հետ համագործակցությունից և թուլացնելով համաշխարհային ակադեմիական գործընկերությունները, որոնք կարևոր են նրա առաքելության համար»,- նշված է բաց նամակում։
Ցեղասպանագետները կոչ են անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ ինստիտուտի ղեկավարմանը միջամտությունից և թույլատրել Գզոյանին շարունակել իր աշխատանքը՝ առանց քաղաքական ճնշման։
Նամակը ստորագրել են շուրջ 3 տասնյակ հեղինակավոր ցեղասպանագետներ։