00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Չինական Կարմիր խաչն Իրանին 200 հազար դոլարի հումանիտար օգնություն կհատկացնի. ՉԺՀ ԱԳՆ

© AP Photo / Isolda MorilloՉինական Կարմիր խաչի աշխատակից
Չինական Կարմիր խաչի աշխատակից - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2026
Բաժանորդագրվել
Օգնություն կտրամադրվի նաև այն ընտանիքներին, որոնց երեխաները զոհվել են Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածի հետևանքով:
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Չինաստանի Կարմիր խաչի ընկերությունն Իրանին 200 հազար դոլարի չափով հումանիտար օգնություն կտրամադրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հարվածի հետևանքով զոհված տարրական դպրոցի աշակերտների ընտանիքներին փոխհատուցումներ վճարելու համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել երկրի հարավում գտնվող աղջիկների դպրոցը։ Զոհվել էր 168 աշակերտուհի, ինչպես նաև 14 ուսուցիչ և դպրոցի աշխատակից։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աղջիկների դպրոցին հարվածել է Tomahawk թևավոր հրթիռներով։
Չինացի դիվանագետը նշել է, որ միջոցներն ուղղվելու են այդ թվում ողբերգության հետևանքով զոհված աշակերտների ընտանիքներին փոխհատուցումներ վճարելուն և նյութական աջակցության ցուցաբերելուն։
Պեկինը պատրաստ է շարունակել Թեհրանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մարդասիրության ոգով և աջակցել իրանցի ժողովրդին դժվարությունների հաղթահարման գործում։
Լրահոս
0