00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
21 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն պարտվել է Երկրորդ համաշխարհայինից հետո տեղի ունեցած բոլոր պատերազմներում. Բորել

© Photo : Alexandros Michailidis / European UnionԺոզեպ Բորել
Ժոզեպ Բորել - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2026
Բաժանորդագրվել
Բորելը համոզված է, որ Վաշինգտոնը Իսլամական Հանրապետությունում գործողության հստակ ծրագիր չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. ԱՄՆ-ն պարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած բոլոր պատերազմներում։ Այս մասին TVE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նրա կարծիքով՝ միակ բանը, որը կարող է կանգնեցնել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունը, «դոլարի տոկոսադրույքի բարձրացումն է, գնաճի ավելացումը [ԱՄՆ-ում] և ներքին խնդիրները, և Իրանն իր պատասխանով հենց դրան է ձգտում»։
Բորելը համոզված է, որ Վաշինգտոնը Իսլամական Հանրապետությունում գործողության հստակ ծրագիր չի ունեցել։
«ԱՄՆ-ն պարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած բոլոր պատերազմներում՝ բացառությամբ նրանց, որոնք մղվել են ՄԱԿ-ի դրոշի ներքո... Այն, ինչ անում են ԱՄՆ-ն ու Իսրայելը, համաշխարհային էներգետիկ ճգնաժամ ստեղծելն է»,-նախկին եվրապաշտոնյայի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավարի խոսքով՝ ներկայիս «եվրոպական կակոֆոնիան» մասամբ պայմանավորված է նրանով, որ Եվրահանձնաժողովը հայտարարություններ է արել իր իրավասությունների շրջանակից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությունն իրարանցում է առաջացրել Արևմուտքում: Դրանում մասնավորապես ասվում էր, որ Եվրոպան այլևս չի կարող լինել հին կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգի պահապանը: Նրա խոսքով՝ այդ կարգն արդեն վերացել է պատերազմների և աշխարհաքաղաքական ճգնաժամերի պատճառով։ Եվրահանձնաժողովի ղեկավարը բախվել է Եվրոպական խորհրդարանի, դիվանագիտական շրջանակների, ինչպես նաև միության անդամների կոշտ արձագանքին, քանի որ ԵԽ անդամների շրջանում բացակայում է հիմնարար համաձայնությունը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0