https://arm.sputniknews.ru/20260312/tankeri-pajtjun-iraqi-haravum-ev-harvatsner-tel-avivin-iravitshaky--merdzavvor-arevelqum-99748365.html
Տանկերի պայթյուն Իրաքի հարավում և հարվածներ Թել Ավիվին. իրավիճակը Մերձավոր Արևելքում
Տանկերի պայթյուն Իրաքի հարավում և հարվածներ Թել Ավիվին. իրավիճակը Մերձավոր Արևելքում
Sputnik Արմենիա
Թել Ավիվը և նրա արվարձանները գիշերը կրակի տակ էին. իրանական հրթիռների նոր ալիքը հարվածել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգին։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T10:56+0400
2026-03-12T10:56+0400
2026-03-12T11:34+0400
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99747738_0:0:854:480_1920x0_80_0_0_b5942f7e470cf37e749e0515110a133d.jpg
Թել Ավիվը և նրա արվարձանները գիշերը կրակի տակ էին. իրանական հրթիռների նոր ալիքը հարվածել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգին։— Իրաքի հարավում գտնվող Բասրա նավահանգստի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել նավթատար տանկերի վրա, գիշերը հաղորդել է իրաքյան «Shafaq News» գործակալությունը։ Միևնույն ժամանակ «Al Jazeera» նշել է, որ իրաքյան նավահանգստում հարձակման են ենթարկվել և հրդեհվել մեկ իրաքյան և մեկ օտարերկրյա տանկեր։ 25 նավաստի փրկվել է, տուժածների մասին չի հաղորդվում։— ԱՀԿ-ն հաշվել է Մերձավոր Արևելքում լարվածության սրման հետևանքով սպանվածների թիվը. Իրանում, Լիբանանում և Իսրայելում զոհվել է ավելի քան 1800 մարդ։ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացրած հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1348 խաղաղ բնակիչ, ավելի քան 17000 մարդ վիրավոր է։— Իրանում հայտարարել են, որ իրականացրած կիբեռհարձակման հետևանքով Իսրայելի երկաթուղային գծերի համակարգը շարքից դուրս է եկել, այս մասին հաղորդում է «Fars» գործակալությունը։Միևնույն ժամանակ, «The New York Post»-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրին, հայտարարել է, որ Իսրայելի «Երկաթե գմբեթը» մեկ օրում «Հզբոլլահի» արձակած 100 հրթիռներից միայն կեսն է որսացել։— Fars-ը հաղորդում է, որ ԻՀՊԿ-ն հարվածել է Ֆուջեյրա նավթային շրջանին և ԱՄԷ-ի Շարժա արդյունաբերական գոտուն։ Գործակալությունը հայտարարել է, որ Իրանը դա արել է ի պատասխան Իսլամական Հանրապետությունում նավթի պահեստների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների։ Ավելի վաղ սոցցանցերում տարածվել էր չինացի նավաստիների տեսանյութը, որոնք Ֆուջեյրայի վրա հարձակման ականատես են դարձել։— Իրանական հեռուստաալիքները հայտարարել են, որ հարված է հասցվել Բահրեյնի օդանավակայանին՝ հրապարակելով հրդեհի կադրերը։ Որպես թիրախ նշվում են ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից օգտագործվող վառելիքի ամբարները։ Մեկ օր առաջ օդանավակայանից 22 քաղաքացիական ինքնաթիռ են դուրս բերել՝ իբր Բահրեյնի հակաօդային պաշտպանության մաշվածության պատճառով։
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99747738_0:0:640:480_1920x0_80_0_0_24cc63b2c8631f428c0d549c79886acb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, պատերազմ, видео
իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, պատերազմ, видео
Թել Ավիվը և նրա արվարձանները գիշերը կրակի տակ էին. իրանական հրթիռների նոր ալիքը հարվածել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգին։
— Իրաքի հարավում գտնվող Բասրա նավահանգստի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել նավթատար տանկերի վրա, գիշերը հաղորդել է իրաքյան «Shafaq News» գործակալությունը։ Միևնույն ժամանակ «Al Jazeera» նշել է, որ իրաքյան նավահանգստում հարձակման են ենթարկվել և հրդեհվել մեկ իրաքյան և մեկ օտարերկրյա տանկեր։ 25 նավաստի փրկվել է, տուժածների մասին չի հաղորդվում։
— ԱՀԿ-ն հաշվել է Մերձավոր Արևելքում լարվածության սրման հետևանքով սպանվածների թիվը. Իրանում, Լիբանանում և Իսրայելում զոհվել է ավելի քան 1800 մարդ։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացրած հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1348 խաղաղ բնակիչ, ավելի քան 17000 մարդ վիրավոր է։
— Իրանում հայտարարել են, որ իրականացրած կիբեռհարձակման հետևանքով Իսրայելի երկաթուղային գծերի համակարգը շարքից դուրս է եկել, այս մասին հաղորդում է «Fars» գործակալությունը։
Միևնույն ժամանակ, «The New York Post»-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրին, հայտարարել է, որ Իսրայելի «Երկաթե գմբեթը» մեկ օրում «Հզբոլլահի» արձակած 100 հրթիռներից միայն կեսն է որսացել։
— Fars-ը հաղորդում է, որ ԻՀՊԿ-ն հարվածել է Ֆուջեյրա նավթային շրջանին և ԱՄԷ-ի Շարժա արդյունաբերական գոտուն։ Գործակալությունը հայտարարել է, որ Իրանը դա արել է ի պատասխան Իսլամական Հանրապետությունում նավթի պահեստների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների։ Ավելի վաղ սոցցանցերում տարածվել էր չինացի նավաստիների տեսանյութը, որոնք Ֆուջեյրայի վրա հարձակման ականատես են դարձել։
— Իրանական հեռուստաալիքները հայտարարել են, որ հարված է հասցվել Բահրեյնի օդանավակայանին՝ հրապարակելով հրդեհի կադրերը։ Որպես թիրախ նշվում են ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից օգտագործվող վառելիքի ամբարները։ Մեկ օր առաջ օդանավակայանից 22 քաղաքացիական ինքնաթիռ են դուրս բերել՝ իբր Բահրեյնի հակաօդային պաշտպանության մաշվածության պատճառով։