https://arm.sputniknews.ru/20260312/strasburgum-teghadrvel-e-hajvoc-ajbubeni-hushardzany-99747938.html
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը
Sputnik Արմենիա
Եվրոպական խորհրդարանի նախագահը բացման ժամանակ մեջբերել է Սիլվա Կապուտիկյանի հայտնի տողերը։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T10:30+0400
2026-03-12T10:30+0400
2026-03-12T10:34+0400
այբուբեն
նիկոլ փաշինյան
քանդակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99745857_0:0:1920:1080_1920x0_80_0_0_48db54a2631518bbfea2013677cdc4ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը։ Բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արմատագիր - երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայոց այբուբենը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է։ Ըստ նրա՝ քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։Ռոբերտա Մեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, այն մեզ միավորում է և առաջ է շարժում:«Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», - ասել է Մեցոլան և մեջբերել Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99745857_362:0:1802:1080_1920x0_80_0_0_634817c01fbcdcfa4f309702e1ef6bb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
այբուբեն, նիկոլ փաշինյան, քանդակ
այբուբեն, նիկոլ փաշինյան, քանդակ
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը
10:30 12.03.2026 (Թարմացված է: 10:34 12.03.2026) Եվրոպական խորհրդարանի նախագահը բացման ժամանակ մեջբերել է Սիլվա Կապուտիկյանի հայտնի տողերը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը։ Բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արմատագիր - երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։
Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայոց այբուբենը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է։ Ըստ նրա՝ քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։
«Ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը ժողովրդավարության կարևորագույն և ուժեղագույն խորհրդանիշներից է, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների», - ասել է նա:
Ռոբերտա Մեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, այն մեզ միավորում է և առաջ է շարժում:
«Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», - ասել է Մեցոլան և մեջբերել Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»: