https://arm.sputniknews.ru/20260312/mak-i-akh-n-iranic-pahanjel-e-dadarecnel-hardzakumnern-arabakan-erkrneri-vra-99741842.html
Աբսուրդի թատրոն. ՄԱԿ ԱԽ-ն Իրանից պահանջել է դադարեցնել հարձակումներն արաբական երկրների վրա
Աբսուրդի թատրոն. ՄԱԿ ԱԽ-ն Իրանից պահանջել է դադարեցնել հարձակումներն արաբական երկրների վրա
Sputnik Արմենիա
Բանաձևում չեն հիշատակվում ագրեսորները՝ ԱՄՆ-ն և Իսրայելը, չկան նաև կոչեր այդ երկու երկրներին՝ դադարեցնել Իրանի դեմ հարձակումները։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T08:05+0400
2026-03-12T08:05+0400
2026-03-12T08:25+0400
իրանի իսլամական հանրապետություն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ամն
իսրայել
բանաձև
մերձավոր արևելք
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1144/59/11445967_0:12:1601:912_1920x0_80_0_0_819c7372b2091bc2ac0a79ead4cf7dfe.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով պահանջում է Իրանին դադարեցնել հարձակումներն արաբական երկրների վրա, Ընդ որում փաստաթղթում չեն հիշատակվում և չեն դատապարտվում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Փաստաթղթի օգտին հանդես է եկել 13 երկիր։ ՌԴ-ն և ՉԺՀ-ն ձեռնպահ են մնացել։Ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը, որտեղ որևէ երկրի հետ կապ չի նշվում: Դրան աջակցել են 4 երկիր, 9-ը ձեռնպահ են մնացել։ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Նեբենզյան քվեարկության արդյունքներով հայտարարել է, որ փաստաթուղթը ձեռնտու չէր տարածաշրջանում հակամարտության իրական հրահրողներին:«Խայտառակություն և աբսուրդի թատրոն», այսպես է նա մեկնաբանել ՄԱԿ-ի ԱԽ-ում Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական բանաձևի քվեարկության արդյունքները:Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1144/59/11445967_184:0:1415:923_1920x0_80_0_0_aa9cca484dd109dc1bbcf4c18dfb70d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ամն, իսրայել, բանաձև, մերձավոր արևելք, ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ամն, իսրայել, բանաձև, մերձավոր արևելք, ռուսաստան
Աբսուրդի թատրոն. ՄԱԿ ԱԽ-ն Իրանից պահանջել է դադարեցնել հարձակումներն արաբական երկրների վրա
08:05 12.03.2026 (Թարմացված է: 08:25 12.03.2026) Բանաձևում չեն հիշատակվում ագրեսորները՝ ԱՄՆ-ն և Իսրայելը, չկան նաև կոչեր այդ երկու երկրներին՝ դադարեցնել Իրանի դեմ հարձակումները։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով պահանջում է Իրանին դադարեցնել հարձակումներն արաբական երկրների վրա, Ընդ որում փաստաթղթում չեն հիշատակվում և չեն դատապարտվում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Փաստաթղթի օգտին հանդես է եկել 13 երկիր։ ՌԴ-ն և ՉԺՀ-ն ձեռնպահ են մնացել։
Ընդունված բանաձևը դատապարտում է Իրանի հարվածները Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Հորդանանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչպես նաև պահանջում է դրանց անհապաղ դադարեցում: Բանաձևում չեն հիշատակվում ագրեսորները՝ ԱՄՆ-ն և Իսրայելը, չկան նաև կոչեր այդ երկու երկրներին՝ դադարեցնել Իրանի դեմ հարձակումները։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին քննադատել է փաստաթուղթը՝ նշելով, որ Անվտանգության խորհրդի որոշ անդամներ փորձում են տեղերով փոխել զոհի և ագրեսորի դերերն ու դիրքորոշումները:
Ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը, որտեղ որևէ երկրի հետ կապ չի նշվում: Դրան աջակցել են 4 երկիր, 9-ը ձեռնպահ են մնացել։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Նեբենզյան քվեարկության արդյունքներով հայտարարել է, որ փաստաթուղթը ձեռնտու չէր տարածաշրջանում հակամարտության իրական հրահրողներին:
«Խայտառակություն և աբսուրդի թատրոն», այսպես է նա մեկնաբանել ՄԱԿ-ի ԱԽ-ում Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական բանաձևի քվեարկության արդյունքները:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: