https://arm.sputniknews.ru/20260312/kaskats-chunem-vor-khaghaghutjan-hamadzajnagiry-kstvoragrvi-nikvol-pashinjan-99755006.html
Կասկած չունեմ, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի․ Նիկոլ Փաշինյան
Կասկած չունեմ, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի․ Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը պնդում է, որ մեր երկրում կան ուժեր, որոնք խաղաղությունից գոհ չեն և ցանկանում են շրջել այն։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T12:36+0400
2026-03-12T12:36+0400
2026-03-12T13:22+0400
նիկոլ փաշինյան
խաղաղության պայմանագիր
թրամփի ուղի (tripp)
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99754336_0:0:1501:844_1920x0_80_0_0_6b7317df27411cab3ed79de270eb8b63.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ լուռ, հանդարտ, հանգիստ դիվանագիտական աշխատանք է իրականացվում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ թեպետ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին քաջատեղյակ չէ, բայց ենթադրում է, որ այնտեղ, ինչպես և մեզ մոտ, կան ուժեր, ովքեր այդքան էլ գոհ չեն խաղաղությունից և պետք է փորձեն հետ շրջել այն։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99754336_132:0:1257:844_1920x0_80_0_0_d5edaef5c17d8079b734927ba7a5fc1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, խաղաղության պայմանագիր, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Կասկած չունեմ, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի․ Նիկոլ Փաշինյան
12:36 12.03.2026 (Թարմացված է: 13:22 12.03.2026) ՀՀ վարչապետը պնդում է, որ մեր երկրում կան ուժեր, որոնք խաղաղությունից գոհ չեն և ցանկանում են շրջել այն։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ լուռ, հանդարտ, հանգիստ դիվանագիտական աշխատանք է իրականացվում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կասկած չունեմ, որ համաձայնագիրը կստորագրվի։ Ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ կստորագրվի՝ դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի։ Շատ կարևոր է արձանագրել, թերևս առաջին անգամն է, իսկ եթե առաջին անգամն էլ չէ, ապա ավելի հստակ է այդ համընկնումը Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների, որ նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրված չլինելու և նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է։ Մենք հիմա խոսում ենք խաղաղությունն ամրապնդելու և այն հետ շրջելու անհնարինության մասին։ Այս առումով է, որ կարևոր են ներքաղաքական պրոցեսները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ թեպետ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին քաջատեղյակ չէ, բայց ենթադրում է, որ այնտեղ, ինչպես և մեզ մոտ, կան ուժեր, ովքեր այդքան էլ գոհ չեն խաղաղությունից և պետք է փորձեն հետ շրջել այն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։