https://arm.sputniknews.ru/20260312/iranum-mvot-32-milivon-mard-lqel-e-khvoshvor-qaghaqnery-ev-sharzhvel-depi-hjusisajin-shrjanner-99768763.html
Իրանում մոտ 3,2 միլիոն մարդ լքել է խոշոր քաղաքները և շարժվել դեպի հյուսիսային շրջաններ
Իրանում մոտ 3,2 միլիոն մարդ լքել է խոշոր քաղաքները և շարժվել դեպի հյուսիսային շրջաններ
Sputnik Արմենիա
Փորձագետներն ավելի վաղ խոսել էին Իրանից դեպի Հարավային Կովկասի երկրներ փախստականների կտրուկ հոսքի սպառնալիքի մասին: 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T16:58+0400
2026-03-12T16:58+0400
2026-03-12T17:01+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
փախստական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99380265_0:67:1280:787_1920x0_80_0_0_3d3205f20dbca2f0350f72680c048461.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանում մոտ 3,2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել խոշոր քաղաքները և տեղափոխվել երկրի հյուսիսային շրջաններ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ):Կազմակերպության տվյալներով՝ տեղահանված անձանց մեծ մասը լքել է Թեհրանը և մյուս խոշոր քաղաքները՝ ուղղվելով դեպի երկրի հյուսիս և գյուղական բնակավայրեր։ Խոսքը մոտավորապես 600 հազարից մինչև 1 միլիոն տնային տնտեսությունների մասին է։Ավելի վաղ փորձագետները զգուշացրել էին Իրանից դեպի ԻԻՀ հյուսիսարևմտյան նահանգներին սահմանակից Հարավային Կովկասի երկրներ (Հայաստան և Ադրբեջան) փախստականների հնարավոր ներհոսքի մասին:Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99380265_72:0:1209:853_1920x0_80_0_0_2b2a37f00b818f2dd85c13e41d1f836c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, փախստական
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, փախստական
Իրանում մոտ 3,2 միլիոն մարդ լքել է խոշոր քաղաքները և շարժվել դեպի հյուսիսային շրջաններ
16:58 12.03.2026 (Թարմացված է: 17:01 12.03.2026) Փորձագետներն ավելի վաղ խոսել էին Իրանից դեպի Հարավային Կովկասի երկրներ փախստականների կտրուկ հոսքի սպառնալիքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանում մոտ 3,2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել խոշոր քաղաքները և տեղափոխվել երկրի հյուսիսային շրջաններ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ):
Կազմակերպության տվյալներով՝ տեղահանված անձանց մեծ մասը լքել է Թեհրանը և մյուս խոշոր քաղաքները՝ ուղղվելով դեպի երկրի հյուսիս և գյուղական բնակավայրեր։ Խոսքը մոտավորապես 600 հազարից մինչև 1 միլիոն տնային տնտեսությունների մասին է։
Ավելի վաղ փորձագետները զգուշացրել էին Իրանից դեպի ԻԻՀ հյուսիսարևմտյան նահանգներին սահմանակից Հարավային Կովկասի երկրներ (Հայաստան և Ադրբեջան) փախստականների հնարավոր ներհոսքի մասին:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: