00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հորմուզի նեղուցի գործոնը կարող է վերաձևել համաշխարհային տնտեսությունը. Ավատկով

© SputnikՎլադիմիր Ավատկով
Վլադիմիր Ավատկով - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2026
Բաժանորդագրվել
Փորձագետի կարծիքով՝ արդեն իսկ ակնհայտ է, որ էներգակիրների շուկան ցնցվելու է, ինչն էլ իր հերթին ցնցելու է ամբողջ համաշխարհային տնտեսությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է ավելի սրել դիմակայությունը տարածաշրջանում։ Sputnik Արմենիա հարթակի միացմամբ կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ այս տեսակետը հայտնեց ռուսաստանցի թուրքագետ, միջազգայնագետ-քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Ավատկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հորմուզի նեղուցից դեպի արևելք մեծ թվով առևտրային նավեր են կուտակվել, այդ թվում՝ լցանավեր և բեռնատար նավեր։ Փաստացի նեղուցն անարգել անցնում են միայն Իրանի հետ կապված նավերը, իսկ մյուսները անցնելու փորձի ժամանակ ենթարկվում են ԻՀՊԿ-ի հարձակումներին։
«Կարծում եմ՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է ավելի սրել դիմակայությունը տարածաշրջանում, քանի որ նավթից գումար վաստակելու հնարավորություն չկա։ Մի շարք երկրներ արդեն հայտարարել են իրենց տարածքում նավթի արդյունահանման դանդաղեցման մասին։ Դրա հետ մեկտեղ Չինաստանը բավարար պահուստներ և նավթի պաշարներ ունի, Ռուսաստանը նույնպես այստեղ խնդիրներ չունի։ ԱՄՆ–ն պաշարներ ունի, բայց տեղափոխման հետ կապված որոշակի խնդիրներ կունենա։ Աշխարհի մյուս բոլոր երկրները կտուժեն նեղուցի փակվելուց»,- կանխատեսեց ռուսաստանցի փորձագետը։
Նրա համոզմամբ՝ այս գործոնը կազդի նաև Եվրոպայի անվտանգության վրա։ Հենց այդ պատճառով Հունգարիայի ղեկավարությունը դիմել է Մոսկվային՝ խնդրելով հաստատել դեպի Հունգարիա ռուսական էներգակիրների մատակարարումների կայունությունը։
Ավատկովի խոսքով՝ արդեն իսկ ակնհայտ է, որ էներգակիրների շուկան ցնցվելու է, ինչն էլ ցնցելու է համաշխարհային տնտեսությունը։ Սա ի վերջո կհանգեցնի միջազգային հարաբերությունների ոչ միայն տնտեսական, այլև ողջ քաղաքական համակարգի արմատական վերակառուցմանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ արդեն իսկ նկատվում են ռազմական գործողությունները դանդաղեցնելու փորձեր՝ նավագնացությունը վերականգնելու համար։
«Երկրներն արդեն իսկ մտահոգված են այս հարցով։ Դա վերաբերում է ոչ միայն նավթի հարցերին։ Դուբայում մթերքի պաշարներն անսպառ չեն, դրանք նույնպես պետք է ներկրել, այնտեղ առանձնապես բան չի արտադրվում։ Այսինքն՝ արդեն հիմա, կրկնում եմ, պետություններն անհանգստանում են, թե ինչպես են ապրելու, քանի որ նրանց եկամուտների զգալի մասը գոյանում է նավթի վաճառքից։ Այլ հարց է, թե որքանով է դա հետաքրքրում Վաշինգտոնին։ Առանձնապես չի հետաքրքրում։ Ամերիկացիները երբեք չեն անհանգստացել իրենց դաշնակիցների համար, նրանք ավանդաբար միշտ լքել են նրանց, և այստեղ ոչ մի նոր բան չի լինի»,- ընդգծեց Ավատկովը։
Նա հավելեց` ԱՄՆ վարչակազմը սահմանափակ ժամանակ ունի մինչև միջանկյալ ընտրություններ, որոնք Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի նկատմամբ վստահության առանցքային ցուցիչ կլինեն, ուստի պետք է շտապ օգտվել Իրանի հետ կապված իրավիճակից՝ կա՛մ ընդլայնելով հակամարտությունը, կա՛մ հետ քաշվելով։
«Ժամանակը ճնշում է Թրամփին։ Նա արդեն փորձում է հայտարարել, թե հաղթել է, բայց դա այդպես չէ։ Իսկ ժամանակը խեղդում է, ԱՄՆ-ի հրթիռների քանակը չի ավելանում։ Զոհերի թիվն արդեն բավականին լուրջ է, այդ թվում՝ ամերիկյան կողմից։ Կա նաև հասարակական կարծիքի ճնշում, ԱՄՆ-ի ներսում ընդդիմության ճնշում»,-ասաց փորձագետը։

Հակամարտության ձգձգման դեպքում փախստականների մեծ մասը Հայաստան կգա

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի համար սպառնալիքներին, եթե Միացյալ Նահանգներին հաջողվի Թուրքիային ամեն գնով ներքաշել իրանական հակամարտության մեջ, ապա Ավատկովը կարծում է` վտանգը ոչ այնքան Թուրքիային ներգրավելն է, որքան այն, որ հակամարտության ձգձգման դեպքում փախստականների հսկայական հոսք կառաջանա։
Փորձագետը վստահ է, որ մեծ թվով փախստականները ոչ թե Աֆղանստան կամ խիստ վիզային ռեժիմ ունեցող Թուրքմենստան կգնան, այլ Հարավային Կովկաս, առաջին հերթին՝ հենց Հայաստան։ Հնարավոր է, որ փախստականների մի մասը գնա Ադրբեջան, բայց դա Բաքվին կդրդի է՛լ ավելի պաշտպանել իր հայրենակիցներին, և դա, Ավատկովի խոսքով, ավելի կխորացնի ճգնաժամը։
«Իրանում օտար քեռու չեն սպասում». Մարկեդոնովը՝ ԱՄՆ–ի հավակնությունների և ՆԱՏՕ–ի մասին
Առհասարակ Իրանի հյուսիսում ադրբեջանական բնակչության գործոնը բրիտանացիներին ու ամերիկացիներին հնարավորություն է տալիս խաղարկելու ազգայնականության խաղաքարտը և թյուրքերին ներքաշել Իրանի հետ բախման մեջ։ Քաղաքագետի խոսքով՝ Լոնդոնի և Վաշինգտոնի համար հենց հիմա սա միանգամայն ընդունելի և նույնիսկ ողջունելի տարբերակ է։
«Չէ՞ որ հենց այդ դեպքում է հակամարտությունը Հարավային Կովկասում տարածվելու, ընդլայնվելու հեռանկար ստանում»,- վստահ է նա։
Այսինքն՝ հնարավորություն է ստեղծվում հակամարտության դաշտ ստեղծել, որը դուրս է գալիս Մերձավոր Արևելքի սահմաններից, հասնում է մեկ այլ տարածաշրջան։ Իսկ գլոբալ առումով խնդիրը կրկին առևտրային ուղիներն են։ Չէ՞ որ Թուրքիան Ռուսաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, իսկ ամերիկացիներին, Ավատկովի խոսքով, պետք է, որ այդ շրջանառությունը առավելագույնս կրճատվի, և ինքնաթիռները չթռչեն, ասենք, Երևանի կամ ամբողջ տարածաշրջանի վրայով։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Հարվածների տակ են հայտնվել նաև հարևան արաբական երկրները, որոնք ստիպված են եղել լիովին կամ մասնակի փակել իրենց օդային տարածքը։
Կարծես խրվել են Իրանում. քաղաքագետը` Վաշինգտոնի հաշվարկների և հնարավոր սցենարների մասին
Լրահոս
0