https://arm.sputniknews.ru/20260312/hh-petakan-ashkhatvoghnery-krkin-lracucich-kvardzatrven-khatkacvi-mvot-46-mlrd-dram-99751804.html
ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ
ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ
Sputnik Արմենիա
2025 թ. 1–ին կիսամյակում պետական աշխատողներին հատկացվել է ընդհանուր առմամբ 3.6 մլրդ դրամ լրացուցիչ վարձատրություն։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T11:46+0400
2026-03-12T11:46+0400
2026-03-12T11:57+0400
նիկոլ փաշինյան
աշխատավարձ
տիգրան խաչատրյան
պետություն
պարգևատրում
պարգևավճար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53987692_0:58:1600:958_1920x0_80_0_0_ac5c0b74cee9fd167577a1bbbb494ca5.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն, և այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ գնահատել են պետական աշխատողների` 2025 թ. 2–րդ կիսամյակի արդյունքները և եկել այն եզրակացության, որ պետական մարմինների կատարած աշխատանքը մոտ է եղել սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին։ Այդ պատճառով էլ որոշել են լրացուցիչ վարձատրություն տալ նրանց։Սա մի փոքր խիզախ քայլ է, որից հանրությունը չպետք է զայրանա. նախարարը` պարգևավճարների մասինՆա հիշեցրեց, որ 2025 թ–ի 1–ին կիսամյակում, երբ ամփոփել էին 15 կառավարման մարմինների 57 ուղղություններով կատարված աշխատանքները, 3.6 մլրդ դրամ լրացուցիչ վարձատրության ֆոնդ էին հատկացրել ու տրամադրել։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է վերանայվի նաև ՏԻՄ–երում լրացուցիչ վարձատրության հարցը։«Սա պետության և համայնքի դասային աստիճանի մասին է։ Մենք չենք կարող հանդուրժել, որ տարածքներ թողնենք, որտեղ պրոցեսներ գեներացվեն, որոնք կառուցողական չեն»,– հայտարարեց նա։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներդրվել է պիլոտային համակարգ, որով պետական կառույցի ղեկավարներն են որոշում աշխատողի արդյունավետությունը և ըստ այդմ` ստանում պարգևավճար կամ լրացուցիչ վարձատրություն։Մեր աշխատանքի գնահատականն է․ Սինանյանը՝ ստացած պարգևավճարի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53987692_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0e581d81d120e7bb13f5928ea2dc9015.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, աշխատավարձ, տիգրան խաչատրյան, պետություն, պարգևատրում, պարգևավճար
նիկոլ փաշինյան, աշխատավարձ, տիգրան խաչատրյան, պետություն, պարգևատրում, պարգևավճար
ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն. կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ
11:46 12.03.2026 (Թարմացված է: 11:57 12.03.2026) 2025 թ. 1–ին կիսամյակում պետական աշխատողներին հատկացվել է ընդհանուր առմամբ 3.6 մլրդ դրամ լրացուցիչ վարձատրություն։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն, և այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ գնահատել են պետական աշխատողների` 2025 թ. 2–րդ կիսամյակի արդյունքները և եկել այն եզրակացության, որ պետական մարմինների կատարած աշխատանքը մոտ է եղել սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին։ Այդ պատճառով էլ որոշել են լրացուցիչ վարձատրություն տալ նրանց։
Նա հիշեցրեց, որ 2025 թ–ի 1–ին կիսամյակում, երբ ամփոփել էին 15 կառավարման մարմինների 57 ուղղություններով կատարված աշխատանքները, 3.6 մլրդ դրամ լրացուցիչ վարձատրության ֆոնդ էին հատկացրել ու տրամադրել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է վերանայվի նաև ՏԻՄ–երում լրացուցիչ վարձատրության հարցը։
«Սա պետության և համայնքի դասային աստիճանի մասին է։ Մենք չենք կարող հանդուրժել, որ տարածքներ թողնենք, որտեղ պրոցեսներ գեներացվեն, որոնք կառուցողական չեն»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներդրվել է պիլոտային համակարգ, որով պետական կառույցի ղեկավարներն են որոշում աշխատողի արդյունավետությունը և ըստ այդմ` ստանում պարգևավճար կամ լրացուցիչ վարձատրություն։