https://arm.sputniknews.ru/20260312/adrbejani-het-khaghaghutjuny-hajastanin-tujl-kta-tarancik-erkir-darnal-aliev-99755228.html
Ադրբեջանի հետ խաղաղությունը Հայաստանին թույլ կտա տարանցիկ երկիր դառնալ. Ալիև
Ադրբեջանի հետ խաղաղությունը Հայաստանին թույլ կտա տարանցիկ երկիր դառնալ. Ալիև
Sputnik Արմենիա
Ադրբեջանն ու Հայաստանը առևտրային կապեր են հաստատել, ինչը, Ալիևի խոսքով, վկայում է ձեռք բերված խաղաղության երկարաժամկետ լինելու մասին։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T12:41+0400
2026-03-12T12:41+0400
2026-03-12T13:22+0400
իլհամ ալիև
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99752760_0:94:1340:848_1920x0_80_0_0_67cacd71abb9af8ce5524cfc74929add.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Անկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ, թեև դեռ այդպիսին չէ։ Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։Նրա խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելուց հետո «լրջորեն աշխատում են Միջին միջանցքի ընդլայնման ուղղությամբ, որը անցնում է նաև Հայաստանի տարածքով»։Ալիևը նշել է, որ Ադրբեջանով բեռնափոխադրումների պահանջարկն աճում է։ Նա ընդգծել է, որ հակամարտությունների պատճառով տրանսպորտային կապերի խափանումը շատ դժվար իրավիճակ է ստեղծում միջազգային հանրության մեծ մասի համար։Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Բաքուն և Երևանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա. «սահմաններին հանգստություն է տիրում, առևտրային կապեր են հաստատվել», «երկարատև խաղաղությունն էլ կնքվել է դարերի համար»։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99752760_43:0:1298:941_1920x0_80_0_0_5d7bf1ebffa251b6e8bbb101e6fa28da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր
իլհամ ալիև, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր
Ադրբեջանի հետ խաղաղությունը Հայաստանին թույլ կտա տարանցիկ երկիր դառնալ. Ալիև
12:41 12.03.2026 (Թարմացված է: 13:22 12.03.2026) Ադրբեջանն ու Հայաստանը առևտրային կապեր են հաստատել, ինչը, Ալիևի խոսքով, վկայում է ձեռք բերված խաղաղության երկարաժամկետ լինելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Անկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ, թեև դեռ այդպիսին չէ։ Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։
«Դրա շնորհիվ կկարողանանք ուղիղ հաղորդակցություն հաստատել Ադրբեջանի հիմնական մասի և մեր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,– ասել է Ալիևը՝ այսօր ելույթ ունենալով Բաքվի XIII գլոբալ համաժողովի բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելուց հետո «լրջորեն աշխատում են Միջին միջանցքի ընդլայնման ուղղությամբ, որը անցնում է նաև Հայաստանի տարածքով»։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանով բեռնափոխադրումների պահանջարկն աճում է։ Նա ընդգծել է, որ հակամարտությունների պատճառով տրանսպորտային կապերի խափանումը շատ դժվար իրավիճակ է ստեղծում միջազգային հանրության մեծ մասի համար։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Բաքուն և Երևանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա. «սահմաններին հանգստություն է տիրում, առևտրային կապեր են հաստատվել», «երկարատև խաղաղությունն էլ կնքվել է դարերի համար»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։