https://arm.sputniknews.ru/20260312/geragujn-hvogevvor-khvorhrdi-ashkharhik-4-andami-harcaqnnutjan-en-kanchel-99763790.html
Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամի հարցաքննության են կանչել
Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամի հարցաքննության են կանչել
Sputnik Արմենիա
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ իշխանությունները եկեղեցուց «ձեռք չեն քաշում» և շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T15:22+0400
2026-03-12T15:22+0400
2026-03-12T15:54+0400
հայաստան
հարցաքննություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Այսօր Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամներ ՀՀ քննչական կոմիտե են հրավիրվել հարցաքննության։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։Վկայի կարգավիճակով ՔԿ են կանչվել Գևորգ Դանիելյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը, Շահեն Կարամանուկյանը, Միքայել Մալխասյանը։Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ինքն անձամբ որպես փաստաբան մասնակցել է նրանցից երկուսի հարցաքննությանը։«Հրավիրվել են այն նույն ժամին, երբ պետք է ընթանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, և, ըստ էության, սա նույնպես եղել է անուղղակի միջամտություն եկեղեցու ներքին գործերին, որևէ հրատապություն ես չեմ պատկերացնում»,- ասում է Մելիքյանը։Նրա կարծիքով՝ իշխանությունները եկեղեցուց «ձեռք չեն քաշում» և շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ։ Փաստաբանի խոսքով՝ առանձնապես էական չէ այն հանգամանքը, որ նրանք հրավիրվել են վկայի կարգավիճակով, սա միևնույնն է՝ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։Մելիքյանը շեշտում է՝ սա այն նույն քրեական վարույթն է, որի շրջանակում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, 6 եպիսկոպոսներ և 1 քահանա մեղադրյալի կարգավիճակ ունեն։Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:Մինչ այդ դատարանը երկրից բացակայելու արգելքը որպես խափանման միջոց էր ընտրել Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ու Սյունիքի թեմի առաջնորդ Մակար սրբազանի և Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար տեր Մովսես քահանա Սահակյանի նկատմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարցաքննություն, հհ քննչական կոմիտե
հայաստան, հարցաքննություն, հհ քննչական կոմիտե
Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամի հարցաքննության են կանչել
15:22 12.03.2026 (Թարմացված է: 15:54 12.03.2026) Փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ իշխանությունները եկեղեցուց «ձեռք չեն քաշում» և շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Այսօր Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամներ ՀՀ քննչական կոմիտե են հրավիրվել հարցաքննության։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Դրա պատճառով Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովը չի կայացել»,- ասաց քահանան։
Վկայի կարգավիճակով ՔԿ են կանչվել Գևորգ Դանիելյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը, Շահեն Կարամանուկյանը, Միքայել Մալխասյանը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը
ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ինքն անձամբ որպես փաստաբան մասնակցել է նրանցից երկուսի հարցաքննությանը։
«Հրավիրվել են այն նույն ժամին, երբ պետք է ընթանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, և, ըստ էության, սա նույնպես եղել է անուղղակի միջամտություն եկեղեցու ներքին գործերին, որևէ հրատապություն ես չեմ պատկերացնում»,- ասում է Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունները եկեղեցուց «ձեռք չեն քաշում» և շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ։ Փաստաբանի խոսքով՝ առանձնապես էական չէ այն հանգամանքը, որ նրանք հրավիրվել են վկայի կարգավիճակով, սա միևնույնն է՝ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։
Մելիքյանը շեշտում է՝ սա այն նույն քրեական վարույթն է, որի շրջանակում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, 6 եպիսկոպոսներ և 1 քահանա մեղադրյալի կարգավիճակ ունեն։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ
Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Մինչ այդ դատարանը երկրից բացակայելու արգելքը որպես խափանման միջոց էր ընտրել Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ու Սյունիքի թեմի առաջնորդ Մակար սրբազանի և Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար տեր Մովսես քահանա Սահակյանի նկատմամբ։