https://arm.sputniknews.ru/20260311/qrderin-knerqashen-irani-het-paterazmi-mej-pvordzagety-hnaravvor-tarberakneri-masin-99722555.html
Քրդերին կներքաշե՞ն Իրանի հետ պատերազմի մեջ. փորձագետը` հնարավոր տարբերակների մասին
Քրդերին կներքաշե՞ն Իրանի հետ պատերազմի մեջ. փորձագետը` հնարավոր տարբերակների մասին
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքում քրդական գործոնը միանշանակ չէ։ 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T15:37+0400
2026-03-11T15:37+0400
2026-03-11T15:38+0400
վլադիմիր ավատկով
քուրդ
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99718164_0:67:1280:787_1920x0_80_0_0_416e5e53df6466e5d0948fb294bc77cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Անկախ Քուրդիստանը ձեռնտու չէ մերձավորարևելյան որևէ պետության, կարծում է ռուսաստանցի արևելագետ Վլադիմիր Ավատկովը։Այս փուլում փորձագետը քիչ հավանական է համարում, որ պետականության խոստման դիմաց քրդերը կօգտագործվեն Իրան ցամաքային ներխուժման համար։ Այս մասին Ավատկովն ասել է Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հարթակում կազմակերպած կլոր սեղանի ժամանակ։Քրդական բնակչություն կա տարածաշրջանի բազմաթիվ երկրներում՝ Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում և Իրանում։ Եվ այդ երկրներից ոչ մեկը չի համաձայնի իր տարածքի մասնատմանը, ասել է Ավատկովը։Քրդերին օգտագործել այլ պետությունների, օրինակ՝ Իրաքի քրդերին Իրանի դեմ, լիովին իրատեսական տարբերակ է։ Քրդական հարցը տարածաշրջանի համար և՛ միավորող, և՛ բաժանող գործոն է, բացատրել է Ավատկովը։Բաժանող` միմյանց նկատմամբ, միավորող` բոլոր արտաքին խաղացողների նկատմամբ։ Այսպիսով, ամերիկյան փորձերը՝ քրդերին օգտագործել սիրիացի խաղացողների դեմ, հանգեցրել են այդ խաղացողների միավորմանը ամերիկյան ազդեցության դեմ։Քաղաքագետ Անդրեյ Արեշևն իր հերթին կարծում է, որ տարածաշրջանի քարտեզը վերաձևելու փորձերը կարող են նոր քաոսի հանգեցնել և որևէ լավ բան չեն խոստանում Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին։ Նա փաստում է, որ Սպիտակ տնից հակասական հայտարարություններ են հնչում քրդերի հետ շփումների վերաբերյալ։ Սկզբում ասվում է, որ նման շփումներ կան, ապա անհեթեթ փորձեր են արվում դրանք հերքելու համար։ Մյուս կողմից, քուրդ առաջնորդների բավականին պրագմատիկ և ողջամիտ դիրքորոշում կարելի է տեսնել։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99718164_72:0:1209:853_1920x0_80_0_0_8427ec5ef82555465337cb9b9a65e673.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր ավատկով, քուրդ, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
վլադիմիր ավատկով, քուրդ, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
Քրդերին կներքաշե՞ն Իրանի հետ պատերազմի մեջ. փորձագետը` հնարավոր տարբերակների մասին
15:37 11.03.2026 (Թարմացված է: 15:38 11.03.2026) Մերձավոր Արևելքում քրդական գործոնը միանշանակ չէ։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Անկախ Քուրդիստանը ձեռնտու չէ մերձավորարևելյան որևէ պետության, կարծում է ռուսաստանցի արևելագետ Վլադիմիր Ավատկովը։
Այս փուլում փորձագետը քիչ հավանական է համարում, որ պետականության խոստման դիմաց քրդերը կօգտագործվեն Իրան ցամաքային ներխուժման համար։ Այս մասին Ավատկովն ասել է Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հարթակում կազմակերպած կլոր սեղանի ժամանակ։
Քրդական բնակչություն կա տարածաշրջանի բազմաթիվ երկրներում՝ Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում և Իրանում։ Եվ այդ երկրներից ոչ մեկը չի համաձայնի իր տարածքի մասնատմանը, ասել է Ավատկովը։
Քրդերին օգտագործել այլ պետությունների, օրինակ՝ Իրաքի քրդերին Իրանի դեմ, լիովին իրատեսական տարբերակ է։ Քրդական հարցը տարածաշրջանի համար և՛ միավորող, և՛ բաժանող գործոն է, բացատրել է Ավատկովը։
Բաժանող` միմյանց նկատմամբ, միավորող` բոլոր արտաքին խաղացողների նկատմամբ։ Այսպիսով, ամերիկյան փորձերը՝ քրդերին օգտագործել սիրիացի խաղացողների դեմ, հանգեցրել են այդ խաղացողների միավորմանը ամերիկյան ազդեցության դեմ։
Քրդերի մի մասը, բնականաբար, վայելում են ԱՄՆ աջակցությունը, իսկ Վաշինգտոնը զգալի ազդեցություն ունի, սակայն դեռ Իրանի դեմ ռազմական գործողություններին քրդերի մասնակցության մասին խոսելն ավելորդ է, նշել է Ավակովը։ Նա կարծում է, որ քրդերի ներգրավվածությունը հնարավոր է միայն տարածաշրջանային մեծ «խառնաշփոթի» դեպքում, որը կպահանջի հիմնավորել տարբեր քրդական համայնքների միջև ազգակցական կապերը։
Քաղաքագետ Անդրեյ Արեշևն իր հերթին կարծում է, որ տարածաշրջանի քարտեզը վերաձևելու փորձերը կարող են նոր քաոսի հանգեցնել և որևէ լավ բան չեն խոստանում Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին։ Նա փաստում է, որ Սպիտակ տնից հակասական հայտարարություններ են հնչում քրդերի հետ շփումների վերաբերյալ։ Սկզբում ասվում է, որ նման շփումներ կան, ապա անհեթեթ փորձեր են արվում դրանք հերքելու համար։ Մյուս կողմից, քուրդ առաջնորդների բավականին պրագմատիկ և ողջամիտ դիրքորոշում կարելի է տեսնել։
«Կարծում եմ, որ հաշվի առնելով Սիրիայում վերջին իրադարձությունները, որտեղ «Ռոժավա» քրդական ինքնավար շրջանը հանձնվեց Թուրքիային և սիրիական նոր իշխանություններին, նման խաղերը հարևան երկրների քրդերի համար որևէ լավ բանով չեն ավարտվի», – հավելել է փորձագետը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: