https://arm.sputniknews.ru/20260311/pezeshqiann-asel-e-vor-depqum-irany-ksharunaki-harvatsel-taratsashrjani-amerikjan-bazanerin-99715021.html
Փեզեշքիանն ասել է՝ որ դեպքում Իրանը կշարունակի հարվածել տարածաշրջանի ամերիկյան բազաներին
Փեզեշքիանն ասել է՝ որ դեպքում Իրանը կշարունակի հարվածել տարածաշրջանի ամերիկյան բազաներին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ նշվել էր, որ Իրանը հարևանների նկատմամբ ագրեսիա դրսևորելու որևէ պատճառ չունի։ 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T13:38+0400
2026-03-11T13:38+0400
2026-03-11T13:38+0400
մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
պատերազմ
ամն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92527016_0:0:1280:721_1920x0_80_0_0_01ab8d860db11aa75a97f9c76b65f567.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իրանը կշարունակի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին, որոնցից հարձակումներ են իրականացվում Իսլամական Հանրապետության վրա։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետի հետ զրույցում։Նա պարզաբանել է, որ հարվածները կուղղվեն միայն այն բազաներին, որոնցից հարձակումներ են իրականացվում Իրանի վրա՝ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։Ավելի վաղ Փեզեշքիանը ներողություն էր խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար։ Նա հավելել է, որ Ժամանակավոր ղեկավար խորհուրդը որոշել է չգրոհել Մերձավոր Արևելքի երկրները, եթե դրանց տարածքներից Իրանին հարվածներ չհասցվեն։Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցցանցում գրել է, որ ԱՄՆ-ին առաջինը հարվածելու ծրագրերի մասին Իրանին վերագրվող մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92527016_131:0:1268:853_1920x0_80_0_0_f3a1b94a79fea112ac8b846e2f99dc06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, պատերազմ, ամն, իսրայել
մասուդ փեզեշքիան, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, պատերազմ, ամն, իսրայել
Փեզեշքիանն ասել է՝ որ դեպքում Իրանը կշարունակի հարվածել տարածաշրջանի ամերիկյան բազաներին
Ավելի վաղ նշվել էր, որ Իրանը հարևանների նկատմամբ ագրեսիա դրսևորելու որևէ պատճառ չունի։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իրանը կշարունակի պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին, որոնցից հարձակումներ են իրականացվում Իսլամական Հանրապետության վրա։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետի հետ զրույցում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հարվածել տարածաշրջանի երկրներին կամ նրանց հետ հակամարտությունների մեջ մտնել», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։
Նա պարզաբանել է, որ հարվածները կուղղվեն միայն այն բազաներին, որոնցից հարձակումներ են իրականացվում Իրանի վրա՝ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։
Ավելի վաղ Փեզեշքիանը ներողություն էր խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար։ Նա հավելել է, որ Ժամանակավոր ղեկավար խորհուրդը որոշել է չգրոհել Մերձավոր Արևելքի երկրները, եթե դրանց տարածքներից Իրանին հարվածներ չհասցվեն։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցցանցում գրել է, որ ԱՄՆ-ին առաջինը հարվածելու ծրագրերի մասին Իրանին վերագրվող մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: