https://arm.sputniknews.ru/20260311/irany-chi-masnakci-futbvoli-ashkharhi-arajnutjany-99726988.html
Իրանը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
Իրանը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
Sputnik Արմենիա
2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T17:17+0400
2026-03-11T17:17+0400
2026-03-11T17:17+0400
իրանի իսլամական հանրապետություն
ֆուտբոլ
ֆուտբոլի աշխարհի առաջնություն
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99725095_584:320:3406:1907_1920x0_80_0_0_8adaa4db5e09b2efb964cc041466be7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իրանի հավաքականը չի մասնակցի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը` հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը: Այս մասին հայտարարել է երկրի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին:2026 թվականի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի 48 ազգային թիմերի մասնակցությամբ և կլինի առաջին առաջնությունը, որը կկայանա երեք երկրի՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքում: Մրցաշարը կմեկնարկի հունիսի 11-ինն և կավարտվի հուլիսի 19-ին:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99725095_584:0:3315:2048_1920x0_80_0_0_5dc9a0cc0bf0ddde3c305610e642d486.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ֆուտբոլ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, սպորտ
իրանի իսլամական հանրապետություն, ֆուտբոլ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, սպորտ
Իրանը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իրանի հավաքականը չի մասնակցի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը` հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը: Այս մասին հայտարարել է երկրի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին:
2026 թվականի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի 48 ազգային թիմերի մասնակցությամբ և կլինի առաջին առաջնությունը, որը կկայանա երեք երկրի՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքում: Մրցաշարը կմեկնարկի հունիսի 11-ինն և կավարտվի հուլիսի 19-ին:
«Երբ կոռումպացված կառավարությունը սպանեց մեր առաջնորդին, չկա որևէ պայման, որի դեպքում մենք կկարողանայինք մասնակցել աշխարհի առաջնությանը: Հաշվի առնելով Իրանի դեմ ուղղված չարամիտ գործողությունները՝ մեզ պարտադրեցին երկու պատերազմ, որոնց հետևանքով մեր հազարավոր քաղաքացիներ սպանվեցին: Այդ պատճառով մենք միանշանակ նման բանի մասնակցելու հնարավորություն չունենք»,- հայտարարել է Դոնյամալին:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: